Ինքնապահովում
Իմ հիմքը․ Ստացեք տաճարային արարողությունները


My Foundation icon
Իմ հիմքը. Ստացեք տաճարային արարողությունները. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե

Խորհեք.Որո՞նք են այն մի քանի գործերը, որոնք ամենակարևորն են ձեզ համար։

Դիտեք.«Doing What Matters Most» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 201-րդ էջը:)

Անել այն, ինչն առավել կարևոր է

Եթե չեք կարող դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

still from Doing What Matters Most

Պատմող. Դեկտեմբերյան մի մութ գիշեր Ֆլորիդայում մի օդանավ վթարի ենթարկվեց: Ավելի քան 100 մարդ զոհվեց: Դեպի ապահով վայրէջք 20 մղոն էր մնացել:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ. Վթարից հետո հետազոտողները փորձում էին հայտնաբերել պատճառը: Վայրէջքի ժամանակ մեխանիզմը ճիշտ էր աշխատել: Օդանավը տեխնիկապես սարքին վիճակում էր: Ամեն ինչ աշխատում էր ինչպես հարկն է, բացի մի բանից. լույսի լամպերից մեկը վառվել էր: Այդ փոքրիկ լամպը՝ մոտ 20 ցենտ արժողությամբ, սկիզբ դրեց այն բոլոր իրադարձություններին, որոնք, ի վերջո, հանգեցրին ավելի քան 100 մարդկային զոհերի:

Իհարկե, վատ աշխատող լույսի լամպը չէր վթարի պատճառը: Վթարը տեղի ունեցավ, որովհետև անձնակազմը կենտրոնացավ մի բանի վրա, ինչն այդ պահին թվում էր կարևոր, սակայն կորցրեց տեսադաշտից այն, ինչն առավել կարևոր էր:

Այդ միտումը՝ կենտրոնանալ աննշանի վրա ավելի կարևորի հաշվին, բնորոշ է ոչ միայն օդաչուներին, այլև՝ բոլորին: Մենք բոլորս այդ վտանգի տակ ենք: … Արդյո՞ք ձեր մտքերը և սիրտը կենտրոնացած են կարճատև անցողիկ բաների վրա, որոնք նշանակություն ունեն միայն այդ պահին, թե՞ այն բաների վրա, որոնք առավել կարևոր են:

(Մենք մեծ գործ ենք կատարում և չենք կարող շեղվել մեր ուղուց» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 59, 60)

Վերադարձ 200-րդ էջ։

Քննարկեք.Ինչ աննշան բաներ են շեղում մեզ առաջընթացից: Ինչպե՞ս կարող են ավետարանի արարողություններն օգնել մեզ:

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 84.20 հատվածը և Նախագահ Բոյդ Ք. Փաքերի մեջբերումը (աջից)

Քննարկեք.Երբ ձգտում ենք ինքնապահով դառնալ, ինչո՞ւ է կարևոր տաճարին արժանի լինել:

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։

  • Եթե ունեք տաճարային երաշխավորագիր, նշանակեք օր տաճար այցելելու համար։

  • Եթե չունեք տաճարային երաշխավորագիր, հանդիպեք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին, որպեսզի քննարկեք, թե ինչպես կարող եք պատրաստվել, որպեսզի ստանաք ձեր տաճարային արարողությունները։

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք տաճարային արարողությունների մասին։