Ինքնապահովում
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե


սովորելու պատկերակը
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե

1. Դարձեք իմաստուն և հավատարիմ կառավարիչ

Խորհեք.Մի րոպե լուռ մտածեք հետևյալ հարցի շուրջ և գրի առեք ձեր մտքերը։

  • Որքանո՞վ եմ վստահ իմ ֆինանսական ապագայի վերաբերյալ։

Կարդացեք.Տաղանդների առակում Քրիստոսը մեզ ուսուցանում է, որ մենք պետք է հոգ տանենք այն ամենի մասին, ինչ մեզ տրվել է։ Տերը մեզ թույլ է տալիս խնամակալներ կամ տնտեսներ լինել մեզ տրված Նրա պարգևների վրա։ Նրանց, ովքեր հավատարիմ են Նրա տված պարգևներին, Քրիստոսը խոստանում է. «Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը» (Մատթեոս 25.21

Քննարկեք.Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ բոլոր բաները պատկանում են Տիրոջը։

Կարդացեք.Տնտես լինելիս մեզ խրախուսվում է իմաստուն վարվել մեր ֆինանսների հետ։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

«Ես հորդորում եմ ձեզ նայել ձեր ֆինանսական վիճակին: Ես հորդորում եմ ձեզ համեստ լինել ձեր ծախսերի մեջ, կարգապահ լինել գնումների մեջ և հնարավորինս խուսափել պարտքերից: Վճարեք ձեր պարտքերը, որքան կարող եք, արագ, և ազատեք ձեզ գերությունից:

Սա աշխարհիկ ավետարանի մի մասն է, որին մենք հավատում ենք: Թող Տերը օրհնի ձեզ, որպեսզի ձեր տներում կարգ ու կանոն հաստատեք։ Եթե դուք վճարել եք ձեր պարտքերը, եթե խնայողություն ունեք, չնայած փոքր, ապա երբ փոթորիկներ անցնեն ձեր գլխով, դուք օթևան կունենաք ձեր [ընտանիքների] համար և խաղաղություն՝ ձեր սրտում» (“To the Boys and to the Men,” Ensign, Nov. 1998, 54)։

Երբ ձգտեք ձեր գումարներն իմաստուն ձևով օգտագործել, Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը կաճի և ճանապարհ կհարթի հետագա օրհնությունների համար։

Քննարկեք.Ինչպե՞ս է ձեր ֆինանսների կառավարումը դարձնում ձեզ ավելի լավ տնտես։

Մենք կարող ենք մեր ֆինանսներն իմաստուն ձևով կառավարել

Կարդացեք.8-րդ էջի գծապատկերը՝ Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզը, նկարագրում է իմաստուն և ճշգրիտ ֆինանսական կառավարման սկզբունքները։ Առաջիկա 12 շաբաթների ընթացքում դուք կուսումնասիրեք և կկիրառեք այդ սկզբունքները։ Այս դասընթացի ընթացքում դուք կաշխատեք մեծացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, միասնականություն հաստատել ձեր ամուսնու հետ և ամրապնդել ինքնապահովման նկատմամբ ձեր պարտավորությունը։ Յուրաքանչյուր դասընթաց կանդրադառնա ֆինանսական կառավարման հաջողության քարտեզի մեկ բաղկացուցիչ մասին:

Քննարկեք.Հերթով կարդացեք ֆինանսական կառավարման հաջողության քարտեզի կետերը (էջ 8)։ Այդ կետերից յուրաքանչյուրն ինչպե՞ս կօգնի ձեզ հաջողակ ֆինանսական կայունություն հաստատել։

2. Տիրոջ հետ խորհրդակցեք ձեր ֆինանսների վերաբերյալ

Կարդացեք.Անշուշտ, դուք կհանդիպեք դժվարությունների, երբ կիրառեք հաջողակ ֆինանսական կայունության այս սկզբունքները։ Երբ ձգտեք ստանալ ձեր խմբի ընկերների աջակցությունը և անընդհատ փնտրեք Տիրոջ օգնությունը, դուք կամրապնդվեք, որպեսզի հաղթահարեք այդ դժվարությունները։ Հիշեք, Տերը միշտ ուղի է պատրաստում Իր պատվիրաններն իրագործելու համար (տես 1 Նեփի 3.7

Ամուղեկը Զորամացիների աղքատներին ուսուցանեց «կանչել առ [Տերը] ձեր դաշտերի բերքի համար, որպեսզի դուք կարողանաք բարգավաճել դրանով: Կանչեք ձեր դաշտերի հոտերի համար, որպեսզի դրանք կարողանան ավելանալ» (Ալմա 34.24–25)։ Երբ Տիրոջ հետ խորհրդակցեք ձեր նյութական կարիքների և մարտահրավերների մասին և աշխատեք, որպեսզի ինքնապահով դառնաք, Նա կօրհնի և կամրապնդի ձեզ։

Խորհրդակցել Տիրոջ հետ ձեր ֆինանսների մասին՝ նշանակում է աղոթել Երկնային Հորը և խնդրել առաջնորդություն ֆինանսական հարցերի վերաբերյալ: Այս շաբաթվա ընթացքում ձեր պարտավորություններից մեկը լինելու է Տիրոջ հետ ձեր ֆինանսների մասին խորհրդակցելը։

Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզ

graphic of financial success map

3. Հետևեք ձեր եկամտին ու ծախսերին

Կարդացեք.Հաջողակ ֆինանսական կայունության առաջին քայլը ձեր ընթացիկ ֆինանսական վիճակի ըմբռնումն է։ Երբ դուք ավելի լավ հասկանաք, թե որտեղ է ձեր գումարը ծախսվում, դուք կարող եք ավելի լավ պլանավորել, թե որտեղ եք ուզում այն ներդնել։ Այս դասընթացի առաջին չորս շաբաթների ընթացքում դուք կհետևեք ձեր եկամտին և ծախսերին։

Խորհեք.Մի քանի րոպե տրամադրեք և լուռ մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Արդյո՞ք գիտեմ, թե որտեղ եմ ծախսում իմ գումարներն ամեն ամիս։

  • Արդյո՞ք վերահսկում եմ իմ գումարների տեղաշարժը։

Քննարկեք.Ի՞նչ դժվարություններ կարող եք ունենալ ձեր ծախսերին հետևելիս։

Խորհեք.Գրի առեք այդ դժվարությունները հաղթահարելու եղանակներ։