Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե
-
Քննարկեք.Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզում «վճարել տասանորդ և նվիրատվություններ»-ը առաջին տեղում։
-
Կարդացեք.Եկեղեցու անդամներին խորհուրդ է տրվել վճարել իրենց տասանորդները և նվիրատվությունները՝ նախքան այլ ծախսերի, անգամ կենսական կարիքների համար վճարելը։ Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Տասանորդի վճարումը առաջնահերթությունների ստուգարք է» (“Tithing,” Ensign, May 1994, 35)։ Երբ Տիրոջը ցույց տաք ձեր առաջնահերթությունները, դուք Նրան հնարավորություն կտաք անսահման օրհնել ձեզ։ Սուրբ գրությունները հաճախ շեշտում են, որ գործերը պետք է կարգով արվեն։ (Օրինակ, տես 1 Կորնթացիս 14.40, Մոսիա 4.27, և Վարդապետություն և Ուխտեր 93.43։)
Նախագահ Հեբեր Ջ. Գրանտն ուսուցանել է. «Տղամարդկանց և կանանց, ովքեր միանգամայն ազնիվ են եղել Աստծո հետ և տասանորդ վճարել,…. Աստված տվել է իմաստություն, որով նրանք կարողացել են օգտագործել մնացած ինը տասներորդը, և դա ավելի մեծ արժեք է եղել նրանց համար, և նրանք ավելի շատ գործեր են հասցրել այդ մնացորդով, քան կկարողանային հասցնել, եթե ազնիվ չլինեին Տիրոջ հետ» (in Conference Report, Apr. 1912, 30)։
-
Քննարկեք.Ձեր կարծիքով, առաջին հերթին տասանորդ վճարելն ինչպե՞ս կարող է օգնել, որ ձեր ունեցած գումարի ինը-տասներորդն ավելի արդյունավետ օգտագործեք։
1. Փոխեք գումարները կառավարելու ձեր մոտեցումը
-
Կարդացեք.Որպեսզի կարողանաք առաջին հերթին վճարել տասանորդն ու նվիրատվությունները, անհրաժեշտ է փոխել գումարները կառավարելու ձեր ընդհանուր մոտեցումը։ Ապրուստի ներկայիս ծախսերը հոգալու մտահոգությունները հաճախ կարող են ծանրաբեռնել ապագայի համար խնայելու մեր ունակությունը և ֆինանսական ապահովության ստեղծումը: Շատերը հետևում են ֆինանսական կառավարման հետևյալ մոտեցմանը. նախքան գումար խնայելը նրանք վճարում են անմիջական կարիքների համար, օրինակ՝ սնունդ, ապաստան, ճանապարհածախս և առողջապահություն և տասանորդ են վճարում նրանից, ինչ մնացել է։ Այդ մեթոդը ցուցադրված է հետևյալ գծապատկերում։
-
Կարդացեք.Թեև այդ պրակտիկան կարող է շատ տարածված լինել, գոյություն ունի ֆինանսական կառավարման ավելի լավ մոտեցում. Երբ ստանում եք եկամուտ, նախ վճարեք ձեր տասանորդը, իսկ հետո գումար ներդրեք ձեր ապագա ինքնապահովման համար, նույնիսկ, եթե դա շատ փոքր գումար լինի։ Ապա, օգտագործեք մնացած գումարը (ձեր եկամտի մեծ մասը), որպեսզի վճարեք ձեր ապրուստի համար։ Այդ մեթոդը ցուցադրված է ներքևի գծապատկերում։
-
Քննարկեք.Որո՞նք են այդ երկու մոտեցումների տարբերությունները։ Ինչո՞ւ են ավելի շատ մարդիկ ընտրում ֆինանսական կառավարման տարածված մոտեցումը։
-
Կարդացեք.Տարայի, քարերի և ավազի միջոցով ստորև կցուցադրենք առաջին հերթին Տիրոջ և մեր ապագա ինքնապահովման համար գումարներ ներդնելու իմաստությունը (see Stephen R. Covey, A. Roger Merrill, and Rebecca R. Merrill, First Things First: To Live, to Love, to Learn, to Leave a Legacy [1994], 88–89)։
Տարան խորհրդանշում է մեր եկամուտը՝ սահմանափակ չափերով միջոցները։ Մենք բոլորս ունենք տարբեր չափերի տարաներ, սակայն այստեղ քննարկվող սկզբունքը նույնն է բոլորի համար։ Տարայում տեղադրված քարերն ու ավազը խորհրդանշում են այն եղանակները, որոնցով կարող ենք օգտագործել մեր գումարները։ Այս օրինակում մեծ և փոքր քարերը խորհրդանշում են մեր երկարաժամկետ առաջնահերթությունները՝ գումար ներդնել Տիրոջ և մեր ապագա ինքնապահովման համար, իսկ ավազը խորհրդանշում է մեր ներկայիս կարիքներն ու ցանկությունները։
Եկեք այդ իրերը տեղադրենք տարայի մեջ՝ օգտագործելով ֆինանսական կառավարման առավել տարածված մոտեցումը։
-
Կարդացեք.Նկատեք, որ երբ առաջին հերթին լցնում եք ավազը, ապա քարերի համար տեղ չի մնում այնտեղ։
Այժմ, եկեք այդ իրերը տեղադրենք տարայի մեջ՝ օգտագործելով ֆինանսական կառավարման առավել ինքնապահով մոտեցումը։
-
Կարդացեք.Նկատեք, որ երբ առաջին հերթին լցնում եք քարերը, ապա ողջ ավազի համար դեռ տեղ է մնում։
-
Քննարկեք.Տարայի այս օրինակն ինչպե՞ս է առնչվում տասանորդ վճարելու և գումար խնայելու հետ։ Ինչո՞ւ է երկրորդ անգամ ամեն ինչ տեղավորվում տարայի մեջ։ Առաջին հերթին տարայի մեջ քարեր տեղադրելն ինչպե՞ս է հավատքի օրինակ ծառայում։
-
Կարդացեք.Այս դասընթացում դուք կշարունակեք սովորել, թե ինչպես կարելի է լավագույնս կիրառել ֆինանսական կառավարման ինքնապահով մոտեցումը։ Չնայած, այս ինքնապահով մոտեցումն առաջին հերթին կարող է անհանգստություն պատճառել, այն կօգնի ձեզ ավելի լավ պատրաստվել ապագայի համար: Բնական է, որ կարող եք մտածել, որ ձեր ներկայիս կարիքների համար, հնարավոր է, բավարար գումար չունենաք, եթե դուք սկզբում տասանորդ վճարեք և խնայողությունների համար գումար դնեք մի կողմ: Դա հավատքի փորձությունն է։ Մի անգամ մի իմաստուն եպիսկոպոս ասել է ջղագրգիռ մի նորադարձի. «Եթե տասանորդ վճարելը նշանակում է, որ դուք չեք կարող վճարել ջրի կամ էլեկտրաէներգիայի համար, վճարե՛ք տասանորդը: Եթե տասանորդ վճարելը նշանակում, որ դուք չեք կարող վճարել ձեր տան վարձը, վճարե՛ք տասանորդը: Եթե տասանորդ վճարելը նշանակում է, որ ձեր ընտանիքի կերակրման համար գումար չեք ունենա, վճարե՛ք տասանորդը: Տերը չի լքի ձեզ» (in Aaron L. West, “Sacred Transformations,” Ensign, Dec. 2012, 38)։
Երբ դուք հետևել եք ձեր ծախսերին, հավանաբար, դուք նաև եկամուտ եք ունեցել։ Մտածեք, թե ներկայումս ինչպես եք կառավարում ձեր գումարները և ինչպես կարող եք առաջին հերթին կարգավորել տասանորդի և ձեր ապագայի ինքնապահովման համար վճարումները։ Այս շաբաթվա ձեր պարտավորություններից մեկը կլինի քննարկել այս սկզբունքները և շարունակել հետևել ձեր եկամուտներին ու ծախսերին շաբաթվա ընթացքում։
Չնայած, ֆինանսական կառավարման ինքնապահով մոտեցումը պահանջում է կիրառել հավատք առ Հիսուս Քրիստոսը, այն նաև պահանջում է համապատասխան ֆինանսական հմտություններ։ Հաջորդ շաբաթ դուք կսկսեք տիրապետել բյուջեի ճիշտ օգտագործման հմտությանը, որը կօգնի ձեզ վերահսկել ձեր ծախսերը և ավելի արդյունավետ վճարել ձեր բոլոր ծախսերը։
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող է առաջնահերթ տասանորդի վճարումը և գումարի խնայումը փոխել ձեր կյանքը։
2. Վճարեք տասանորդ և նվիրատվություններ
-
Կարդացեք.«Տասանորդի օրենքը պարզ է»,- ուսուցանել է Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը։ «Մենք վճարում ենք տարեկան մեր աճի մեկ տասներորդը։ Առաջին Նախագահությունը աճը մեկնաբանվել է որպես եկամուտ։ Մեր եկամուտի 10 տոկոսի հաշվարկը միայն վերաբերում է մեզ և մեր Արարիչին։ Կորեայի մի նորադարձ մի առիթով ասել է. «Տասանորդ վճարելիս նշանակություն չունի հարուստ ես, թե աղքատ։ Եթե շատ գումար ես աշխատում, դու վճարում ես 10 տոկոս։ Եթե քիչ գումար ես աշխատում, դեռ վճարում ես 10 տոկոս» (“Opening the Windows of Heaven,” Ensign, Nov. 1998, 59)։
-
Դիտեք.«Զարեփթայի այրին» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 49-րդ էջը:)
-
Քննարկեք.Ինչո՞ւ Զարեփթայի այրին իր վերջին ուտելիքը տվեց Եղիա մարգարեին կերակրելու համար: Դուք կարո՞ղ էիք այդպես վարվել։ Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:
-
Կարդացեք.Տասանորդի օրենքը գործում է Հին Կտակարանի ժամանակներից։ Մաղաքիայի գրքում կարդում ենք, որ երբ մենք վճարենք մեր տասանորդը, Տերը կբացի «երկնքի պատուհանները» մեզ համար (տես Մաղաքիա 3.10)։
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Մաղաքիայի կողմից օգտագործված «պատուհանների» խորհուրդը շատ ուսուցողական է: Պատուհանները թույլ են տալիս, որ բնական լույսը ներս թափանցի բնակարան: Նմանապես, երբ մենք պահում ենք տասանորդի օրենքը, երկնքի պատուհանների միջոցով հոգևոր լուսավորություն ու հեռատեսություն է թափանցում մեր կյանք: … Միգուցե մենք կարիք ունենք և աղոթում ենք հարմար աշխատանք գտնելու համար: … Ընդլայնված խորաթափանցության հոգևոր պարգևը կարող է մեզ հնարավորություն տալ բացահայտել այնպիսի հնարավորություններ, որոնք շատերը կարող են անտեսել: … Մենք միգուցե պատշաճ կերպով ցանկանանք և աշխատենք, որ արժանանանք աշխատավարձի բարձրացման, որ ավելի լավ կարողանանք ապահովել կյանքի կարիքները: … [Կամ որոշ դեպքերում] միգուցե ցանկանանք և ակնկալենք ավելի բարձր աշխատավարձ, սակայն օրհնությունը, որ գալիս է մեզ երկնային պատուհանների միջոցով, կարող է լինել մեր իսկ պայմանները փոխելու ավելի մեծ ունակությունը, այլ ոչ թե ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի միջոցով մեր պայմանների փոփոխության ակնկալիքը» («Երկնքի պատուհանները» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 18)։
-
Քննարկեք.Ինչպե՞ս է հոգևոր լուսավորությունը (կամ անձնական ոգեշնչումը) առաջնորդում ձեզ փոխել ձեր պայմանները»։
Ծոմապահության օրենքը
-
Կարդացեք.«Պատշաճ ծոմապահության օրը, որպես կանոն, անցնում է` ձեռնպահ մնալով սննդից և ըմպելիքից 24 ժամում երկու հաջորդական ճաշաժամերի ընթացքում, հաճախելով ծոմի և վկայության ժողովներին, և տալով ծոմի առատաձեռն նվիրատվություն, որպեսզի օգնենք կարիքի մեջ գտնվողներին» (Handbook 2: Administering the Church [2010] 21.1.17)։
Ծոմի նվիրատվություններն օգտագործվում են աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար: Ծոմի առատաձեռն նվիրատվությունը նաև կբարձրացնի ինքնապահով լինելու մեր ունակությունը։
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Ես վկայություն եմ բերում հոգևոր և նյութական հրաշքների մասին, որոնք գալիս են նրանց, ովքեր ապրում են ծոմի օրենքով: … Պահեք այդ սուրբ արտոնությունն առնվազն ամիսը մեկ անգամ և եղեք առատաձեռն, որքան հանգամանքները թույլ են տալիս, ձեր ծոմի և մարդասիրական, կրթական ու միսիոներական այլ նվիրատվություններում: Ես խոստանում եմ, որ Աստված կլինի առատաձեռն ձեր հանդեպ, և նրանք, ովքեր սփոփանք են գտնում ձեր շնորհիվ, ձեզ օրհնյալ կհամարեն («Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք։» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 42)։
-
Քննարկեք.Ի՞նչ կարող եք անել ձեր ծոմապահությունը բարելավելու համար:
Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք տասանորդը և նվիրատվությունները
-
Կարդացեք.Այս շաբաթվա ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք տասանորդ վճարելու առավելությունները և եկամուտ ստանալուց անմիջապես հետո խնայողության համար որոշ գումար մի կողմ դրեք։ Ձեր ամուսնու (կնոջ) հետ որոշեք, թե ինչպես բարելավեք ձեր ծոմապահությունը:
Կարող եք օգտագործել ներքևում բերված «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»։
-
Քննարկեք.Ի՞նչ կարող ենք անել մեր խմբի փորձառությունը բարելավելու համար: