Ինքնապահովում
Վարողների համար


Վարողների համար

Շնորհակալություն ինքնապահովման խումբը վարելու համար։ Խումբը պետք է գործի որպես խորհուրդ, իսկ Սուրբ Հոգին՝ որպես Ուսուցիչ: Ձեր դերը կայանում է նրանում, որ օգնեք խմբի բոլոր անդամներին կիսվել մտքերով, հաջողություններով և ձախողումներով։

Ի՞նչ պետք է անեք

Ի՞նչ չպետք է անեք

Յուրաքանչյուր հանդիպումից առաջ

  • Srs.lds.org/videos կայքից ներբեռնեք տեսանյութերը։

  • Ստուգեք վիդեոսարքավորման աշխատանքը։

  • Համառոտ վերանայեք գլուխը։

  • Պատրաստվեք հոգեպես։

  • Նախապատրաստեք դասը:

  • Չեղարկեք ժողովները։ Եթե չեք կարող հաճախել, խնդրեք խմբի որևէ անդամի վարել ձեր փոխարեն։

Հանդիպման ժամանակ

  • Սկսեք և ավարտեք ժամանակին։

  • Համոզվեք, որ բոլորը զեկուցեն, նույնիսկ, եթե նրանք ուշ են ներկայացել։

  • Ընտրեք ժամապահ։

  • Բոլորին խրախուսեք մասնակցել:

  • Եղեք խմբի անդամներից մեկը։ Պարտավորություններ ստանձնեք, պահեք և զեկուցեք կատարման ընթացքի մասին:

  • Ուրախ ժամանց անցկացրեք և տոնեք հաջողությունը։

  • Վստահեք և հետևեք գրքին:

  • Ուսուցանեք և գործեք մասնագետի նման։

  • Մյուսներից շատ խոսեք։

  • Պատասխանեք բոլոր հարցերին:

  • Եղեք ուշադրության կենտրոնում։

  • Նստեք սեղանի գլխավերևում։

  • Կանգնած վարեք։

  • Բաց թողեք «խորհել» բաժինը։

  • Յուրաքանչյուր մեկնաբանությունից հետո ձեր կարծիքը հայտնեք։

Յուրաքանչյուր հանդիպումիցհետո

  • Շաբաթվա ընթացքում կապ հաստատեք և խրախուսեք խմբի անդամներին։

  • «Վարողի ինքնագնահատումը» բաժնի օգնությամբ գնահատեք ինքներդ ձեզ (էջ v

  • Մի մոռացեք ցցի ինքնապահովման մասնագետին տեղյակ պահել խմբի առաջընթացի մասին։

Կարևոր է. Զեկուցեք և կատարելագործեք

  • Ձեր առաջին հանդիպման ժամանակ լրացրեք Խմբի գրանցման ձևաթուղթը, իսկ վերջին հանդիպման ժամանակ լրացրեք Խմբի հաշվետվության ավարտը և Վկայականի հարցման ձևաթղթերը։ Այցելեք՝ srs.lds.org/report կայքը։

  • Կարդացեք՝ Վարել խմբերը գրքույկը՝ srs.lds.org/facilitator կայքում։

Վարողի ինքնագնահատումը

Խմբի յուրաքանչյուր հանդիպումից հետո վերանայեք ստորև նշված նախադասությունները: Որքա՞ն լավ եք վերահսկում։

Որպես վարող, որքա՞ն լավ եմ կատարում իմ պարտականությունը։

Երբեք

Երբեմն

Հաճախ

Միշտ

  1. Շաբաթվա ընթացքում կապ եմ հաստատում խմբի անդամների հետ:

  1. Իմ ոգևորությամբ և սիրով կիսվում եմ խմբի յուրաքանչյուր անդամի հետ:

  1. Ես հավաստիանում եմ, որ խմբի յուրաքանչյուր անդամ կարող է զեկուցել իր պարտավորությունների կատարման մասին:

  1. Խմբի մյուս անդամներից ավելի քիչ եմ խոսում։ Բոլորը հավասարապես մասնակցում են։

  1. Ես թույլ եմ տալիս, որ խմբի անդամները պատասխանեն հարցերին, ինքս պատասխանելու փոխարեն:

  1. Յուրաքանչյուր բաժնի և վարժության ժամանակ պահպանում եմ առաջարկված ժամանակը։

  1. Ես ժամանակ եմ տրամադրում «Խորհել» բաժնի համար, որպեսզի Սուրբ Հոգին առաջնորդի խմբի անդամներին:

  1. Ես հետևում եմ լրացված աշխատանքային տետրերին և լրացնում բոլոր բաժիններն ու վարժությունները:

Ինչպե՞ս են իմ խմբի գործերը։

Երբեք

Երբեմն

Հաճախ

Միշտ

  1. Խմբի անդամները սիրում, խրախուսում և ծառայում են միմյանց:

  1. Խմբի անդամները պահում են իրենց պարտավորությունները:

  1. Խմբի անդամները նյութական և հոգևոր արդյունքների են հասնում:

  1. Շաբաթվա ընթացքում աշխատանքային ընկերները կանոնավոր կապվում են իրար հետ և խրախուսում են միմյանց: