Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե
1. Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք ինքնապահովման սկզբունքներով։
Կիսվեք ինքնապահովման հոգևոր սկզբունքներով
-
Կարդացեք.Երբ մենք հոգևորապես ինքնապահով ենք դառնում, մեր պարտքն է օգնել ուրիշներին նույնպես դառնալ հոգևորապես ինքնապահով։ Վարդապետություն և Ուխտերում կարդում ենք. «Եվ եթե ձեզանից ինչ-որ մեկն ամուր է Հոգով, թող նա վերցնի մեկին, որ տկար է, որպեսզի շենացնի նրան ողջ հեզությամբ, որ նա նույնպես կարողանա ամրանալ» (ՎևՈւ 84.106)։ Նմանապես, Նոր Կտակարանում Պետրոսը գրում է. «Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. Ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ» (Ա Պետրոս 4.10)։
-
Քննարկեք.Ինչպե՞ս են այդ հատվածները վերաբերում ձեզ։ Ինչպե՞ս են Իմ հիմքը բաժնի ինքնապահովման սկզբունքներն օրհնել ձեր կյանքը։ Ի՞նչ է նշանակում լինել հոգևորապես ինքնապահով։
Կիսվեք նյութապես ինքնապահով լինելու սկզբունքներով
-
Կարդացեք.Երբ մենք դառնում ենք նյութապես ինքնապահով, մեր պարտքն է օգնել ուրիշներին նույնպես դառնալ նյութապես ինքնապահով։ Ինքնապահով դառնալու համար մարդկանց օգնելու լավագույն եղանակներից մեկը ուրիշներին ծառայելն ու տալն է: Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնին ուսուցանել է. «Գոյություն ունի փոխկախվածություն ունեցողների և չունեցողների միջև։ Տալու գործընթացը վեհացնում է աղքատներին և խոնարհեցնում է հարուստներին: Այդ ընթացքում երկուսն էլ սրբագործվում են: Աղքատներն ազատվում են աղքատության գերությունից և սահմանափակումներից, և ի վիճակի են լինում որպես ազատ մարդիկ աճել իրենց ողջ ներուժով` ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր: [Նրանք, ովքեր ունեն ավելի շատ], իրենց ավելցուկը տալով, մասնակցում են նվիրելու հավերժական սկզբունքին: Երբ մարդը կատարելագործվել է ամբողջովին կամ դարձել ինքնապահով, նա հասնում է ուրիշներին օգնության, և շրջանը նորից կրկնվում է» (“The Celestial Nature of Self-Reliance,” Ensign, Nov. 1982, 93)։
-
Քննարկեք.Ինչպե՞ս է այդ մեջբերումը վերաբերում ձեզ։ Ովքե՞ր են աղքատները: Ինչպե՞ս կարող եք ձեր կյանքում օգնել աղքատներին կամ կարիքավորներին:
-
Խորհեք.Մեկ րոպե մտածեք հետևյալ հարցի շուրջ. Ինձ ծանոթ մարդկանցից ո՞ւմ է անհրաժեշտ Անձնական ֆինանսներ ինքնապահովման համար գրքույկը։ Ինչպե՞ս եմ պատրաստվում այդ մասին կիսվել նրանց հետ։ Ստորև գրեք անուններ և ծրագրեր, թե ինչպես եք կիսվելու։
2. Առաջ մղվեք հավատքով
-
Կարդացեք.Շնորհավորում ենք: Դուք ավարտել եք «Անձնական ֆինանսներ ինքնապահովման համար» խմբի ժողովները։ Ձեր առաջընթացը տեսնելու համար ներքևի աղյուսակում գրեք, թե ո՞ր փուլում եք գտնվում և ինչպե՞ս եք ցանկանում շարունակել ձեր առաջընթացը։
-
Քննարկեք.Ինչպե՞ս եք կատարելագործվել վերջին 12 շաբաթվա ընթացքում, դառնալով ձեր ֆինանսների իմաստուն և հավատարիմ կառավարիչը:
-
Կարդացեք.Մեր քննարկումներից շատերը հնարավոր չէ իրագործել 12 շաբաթների ընթացքում։ Այնուամենայնիվ, դուք պետք է զարգացնեիք այնպիսի սովորույթներ, որոնք անհրաժեշտ են շարունակելու ձեր առաջընթացը հաջողակ ֆինանսական կառավարման ուղղությամբ։ Շարունակեք անցկացնել կանոնավոր ընտանեկան խորհուրդներ։ Շարունակեք վերանայել այս աշխատանքային տետրի գլուխները։ Եվ շարունակեք աշխատել ձեր ֆինանսական առաջնահերթությունների ուղղությամբ: Պարտավորվեք հետևել «Հետագա քայլերին», որոնք դուք գրել եք նախորդ էջերի գնահատման վերջին սյունակում։
-
Խորհեք.Հատկացրեք հինգ րոպե և մտածեք հետևյալ հարցի շուրջ ու գրեք ձեր մտքերը ներքևում. Որո՞նք են վերջին 12 շաբաթների ընթացքում իմ սովորած ամենաիմաստալից բաները: