Ինքնապահովում
Իմ հիմքը․ Ապաշխարեք և հնազանդ եղեք


My Foundation icon
Իմ հիմքը. Ապաշխարեք և հնազանդ եղեք. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե

Խորհեք.Ինչպե՞ս են ապաշխարությունն ու հնազանդությունը առնչվում ինքնապահովման հետ։

Դիտեք.«Obedience Brings Blessings» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 37-րդ էջը:)

Հնազանդությունը օրհնություններ է բերում

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

still from Obedience Brings Blessings

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն. Ինչպիսի՜ փառահեղ խոստում։ «Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները [ՎևՈւ 93.28]: …

Ի՛մ եղբայրներ և քույրեր, այս կյանքի մեծագույն քննությունը հնազանդությունն է։ Տերն ասել է. «Դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» [Աբրահամ 3.25]:

Փրկիչը հայտարարել է. «Քանզի բոլոր նրանք, ովքեր կամենում են օրհնություն ստանալ իմ ձեռքից, պիտի մնան օրենքի մեջ, որը նշանակվել է այդ օրհնության համար, և նրա պայմանների մեջ, ինչպես որ հաստատվել է աշխարհի հիմնադրումից առաջ» [ՎևՈւ 132.5]:

Չկա հնազանդության ավելի մեծ օրինակ, քան մեր Փրկիչի օրինակը։ Նրա մասին Պողոսն ասել է.

«Թեև Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդությունը սովորեց։

Եվ երբոր կատարվեցավ բոլոր իրան հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ» [Եբրայեցիս 5.8–9

Փրկիչը ցույց տվեց անկեղծ սեր Աստծո հանդեպ, ապրելով կատարյալ կյանքով, հարգելով այն սուրբ առաքելությունը, որն Իրենն էր: Նա գոռոզ չէր: Նա հպարտ չէր: Նա անհավատարիմ չեղավ: Նա միշտ խոնարհ էր: Նա միշտ անկեղծ էր: Նա միշտ հնազանդ էր: …

Երբ Նա Գեթսեմանի այգում դեմ առ դեմ կանգնեց տառապանքներին, երբ Նա տարավ այնպիսի ցավ, որ քրտինքի փոխարեն արյունը կաթաց գետնի վրա [Ղուկաս 22.44], Նա մարմնավորեց հնազանդ Որդուն, ասելով. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» [Ղուկաս 22.44]:

Ինչպես Փրկիչը հրահանգեց Իր առաջին Առաքյալներին, Նա հրահանգում է ձեզ և ինձ. «Ինձ հետևիր» [Հովհաննես 21.22]։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք հնազանդվել:

Գիտելիքը, որը մենք փնտրում ենք, պատասխանները, որոնց մենք ձգտում ենք, և ուժը, որը մենք ցանկանում ենք ունենալ այսօր, բարդ և փոփոխական աշխարհի խնդիրներին դիմակայելիս, կարող են լինել մերը, եթե մենք պատրաստակամ հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին։ Ես կրկին մեջբերում եմ Տիրոջ խոսքերը. «Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները» [ՎևՈւ 93.28]:

Ես խոնարհաբար աղոթում եմ, որ մենք օրհնվենք հնազանդներին խոստացված առատ վարձքով: Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկիչի անունով, ամեն:

(«Հնազանդությունը օրհնություններ է բերում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 89, 92)

Վերադարձ 36-րդ էջ։

Քննարկեք.Ի՞նչ օրհնություններ եք ստացել Աստծո օրենքներին հետևելիս։ Ինչպե՞ս է ապաշխարությունն օգնում մեզ առաջադիմել:

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտերի 130.20–21 հատվածները և Նախագահ Ջոզեֆ Սմիթի մեջբերումը (աջից)

Քննարկեք.Կարդացեք Հեսու 3.5 հատվածը և Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդի ու Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի մեջբերումները (37-րդ էջում)։ Ինչո՞ւ մենք պետք է ապաշխարենք, սրբագործվենք և ձգտենք բարիք գործել, մինչ ձգտում ենք դառնալ ինքնապահով։

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։

  • Հնազանդվեք այն օրենքին, որը դուք ընտրել եք վերը նշված վարժության մեջ:

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե այսօր ինչ սովորեցիք հնազանդության մասին։