Խորհեք. Ինչո՞ւ է Երկնային Հայրը թույլ տալիս, որ մենք խնդիրներ և դժվարություններ ունենանք։
Դիտեք. «A Bigger Truck?» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 73-րդ էջը :)
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Երեց Դալլին Հ. Օուքս . Երկու տղամարդ գործընկերություն ստեղծեցին: Նրանք մի փոքր ծածկ կառուցեցին բանուկ ճանապարհի կողքին: Նրանք մի բեռնատար ձեռք բերեցին և բերեցին ֆերմերի դաշտ, որտեղ գնեցին սեխեր՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Նրանք բարձած բեռնատարը վարեցին դեպի ճանապարհի կողքին կառուցած իրենց պահեստը, որտեղից վաճառեցին սեխերը՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Նրանք կրկին գնացին ֆերմերի դաշտ և գնեցին սեխերի մյուս քանակը՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Տեղափոխելով դրանք ճանապարհի մոտ նրանք կրկին վաճառեցին դրանք՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Երբ նրանք հետ էի գնում դեպի ֆերմերի դաշտը ապրանքի հաջորդ քանակը ձեռք բերելու համար, գործընկերներից մեկն ասաց մյուսին. «Մենք շատ փող չենք աշխատում այս բիզնեսով, այդպես չէ՞»: «Այո, չենք աշխատում», պատասխանեց նրա գործընկերը: «Ի՞նչ կարծիքի ես, կարող է մեզ ավելի մեծ բեռնատար է պետք»:
(“Focus and Priorities,“ Ensign, May 2001, 82)
Վերադարձ 72-րդ էջ ։
Քննարկեք. Ո՞րն է այս պատմության իրական խնդիրը։ Ի՞նչ տարբերակներ ունեն այդ մարդիկ։
Կարդացեք. Վարդապետություն և Ուխտեր 9.7–9 հատվածները և Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի մեջբերումը (աջից)։
«Ահա, դու չհասկացար. դու կարծում էիր, որ ես պիտի տայի քեզ, երբ դու միտք չարեցիր, այլ միայն խնդրեցիր ինձ:
Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է:
Բայց, եթե դա ճիշտ չլինի, դու նման զգացումներ չես ունենա, այլ կունենաս մտքի ընդարմացում, որի արդյունքում դու կմոռանաս այն, ինչը սխալ է»:
Վարդապետություն և Ուխտեր 9.7–9
«Տերն ակնկալում է, որ մենք ինքներս լուծենք մեր խնդիրները։ Մենք մտածող, դատող մարդկային էակներ ենք։ Մենք ունակ ենք հասկանալու մեր կարիքները, ծրագրելու, նպատակներ սահմանելու և մեր խնդիրները լուծելու»։
Robert D. Hales , “Every Good Gift,” New Era, Aug. 1983, 8, 9
Քայլ 1. Ընտրեք գործընկեր և բարձրաձայն կարդացեք ստորև բերված քայլերը։
Քայլ 2. Ընտրեք ձեր խնդիրը, որին առնչվում եք և գրեք այն ներքևում։
Ստեղծել գրառում
Քայլ 3. Յուրաքանչյուր քայլը կիրառեք ձեր խնդրի դեպքում։
Հասկացեք.
Ուսումնասիրության տարբերակներ.
Ստեղծել գրառում
Որոշեք և գործեք.
Ստեղծել գրառում
Կարդացեք.1 Նեփի 17.51 և 1 Նեփի 18.2–3 (աջից)
«Եվ եթե Տերն ունի այսպիսի մեծ զորություն և գործել է այդքան շատ հրաշքներ մարդկանց զավակների մեջ, ի՞նչպես է որ նա չի կարող ուսուցանել ինձ, որ ես նավ կառուցեմ»:
«Արդ, ես՝ Նեփիս, հեծանները մարդկանցից սովորած ձևով չէի մշակում, ոչ էլ նավն էի կառուցում՝ ըստ մարդկանց իմացած ձևի. այլ ես կառուցում էի դա այն ձևով, որը Տերը ցույց էր տալիս ինձ. ուստի, այն չէր համապատասխանում մարդկանց իմացած ձևին:
Եվ ես՝ Նեփիս, հաճախ էի սար գնում և հաճախ աղոթում Տիրոջը. այդ պատճառով Տերը մեծ բաներ ցույց տվեց ինձ»:
Քննարկեք. Ինչպե՞ս Նեփին կարողացավ նավ կառուցել։
Պարտավորվեք. Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։
Ձեր խնդիրը լուծելու համար գործեք ըստ վարժության մեջ քննարկած քայլերի։ Հիշեք, որ պետք չէ հանձնվել։ Խնդիրները լուծելու և փոփոխություններ կատարելու համար ժամանակ է պահանջվում։
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե այսօր ինչ սովորեցիք խնդիրները լուծելու մասին։