Ինքնապահովում
Նյութեր


resources icon
Նյութեր

Սարեփթայի այրին

Սարեփթայի այրին, ով ամենաաղքատ մարդկանց թվում էր, իրականում, շատ ինքնապահով մարդ էր իր սոված վիճակում և երաշտից տուժած հողում։ Այժմ, դուք միգուցե հիշեք, որ նրա ուտելիքը գրեթե վերջացել էր և փայտ էր հավաքում իր վերջին կերակուրը եփելու համար։ Դա կարծես թե ինքնապահովման հակադրությունն է։ Սակայն, այնքան խորն էին նրա ինքնապահովման հոգևոր արմատները, որ երբ Աստծո մարգարեն ուզեց նրա ուտելիքի վերջին պատառները. «նա գնաց և արեց Եղիայի խոսքի պես» (Գ Թագավորաց 17.15)։ Սուրբ գրությունները մեզ պատմում են, որ երբ այրին իր վերջին ալյուրով կերակրեց մարգարեին, «սափորից ալյուրը չէր վերջանում և կուժից յուղը չէր պակասում» (հատված 16), և «նա և նրա տունը կերան բավական ժամանակ» (հատված 15)։ Նրա սնունդը գրեթե վերջացել էր, սակայն չվերջացավ՝ ոչ այն պատճառով, որ նա գումար ուներ, այլ նրա շնորհիվ, որ նա հավատք ուներ։ Երբ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապրենք ավետարանով և մեզ ապահովելու համար անում ենք ամեն հնարավորը, Տերը պարգևատրում է մեր հավատքի ու աշխատասիրության համար։

Վերադարձ 43-րդ էջ։

Նշումներ