Ինքնապահովում
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե


learn icon
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե

house diagramԱյսօրվա քննարկումը.

  • Հավատք առ Հիսուս Քրիստոս

  • Ամուսինների միասնություն

  • Ինքնապահովման պարտավորություն

1. Աշխատեք և պատասխանատվություն ստանձնեք

Կարդացեք.Երբ Ադամին ու Եվային հանձնարարվեց լքել Եդեմի պարտեզը, Աստված ասաց. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչև որ ետ դառնաս դեպի երկիրը» (Ծննդոց 3.19)։ Թեև, Տերը ցանկանում է ապահովել մեր բոլոր նյութական կարիքները, Նա ակնկալում է, որ մենք ջանասեր աշխատենք և պատասխանատվություն կրենք մեր սեփական կարիքների համար: Ուշադրություն դարձրեք, որ ֆինանսական կառավարման հաջողության քարտեզի հենասյուներից մեկը (տես 8-րդ էջ) «աշխատանքն» է։ Նյութապես ինքնապահով դառնալու համար պետք է ջանասեր աշխատել և աշխատասեր լինել։

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Տերը չի ակնկալում, որ մեր ուժերից վեր աշխատանք կատարենք։ Նա չի (ոչ էլ մենք չենք) համեմատում մեր ջանքերը ուրիշների ջանքերի հետ։ Մեր Երկնային Հայրը խնդրում է միայն, որ մենք աշխատենք մեր ողջ կարողությամբ։…. Աշխատանքն անհանգստության հակաթույնն է, վշտի բալասանը և հնարավորությունների բանալին։…. Երբ մեր սայլը թաղվում է ցեխի մեջ, Աստված ավելի շուտ կօգնի այն մարդուն, ով դուրս է գալիս և հրում այն, քան այն մարդուն, ով միայն իր ձայնն է բարձրացնում աղոթքով՝ անկախ նրանից, թե որքան պերճախոս է նա» («Երկու սկզբունքներ ցանկացած տնտեսության համար» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 56–57)։

Քննարկեք.Հիշեք ձեր կյանքում հանդիպած աշխատասեր մարդկանց։ Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն այդ մարդիկ։

Մենք պետք է ազատվենք ուրիշներից ժամանակավոր կախվածության մեջ գտնվելուց

Կարդացեք.Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ուսուցանել է. «Յուրաքանչյուր անհատի սոցիալական, էմոցիոնալ, հոգևոր, ֆիզիկական կամ տնտեսական բարօրությունը կախված է նախ իրենից, այնուհետև իր ընտանիքից և ապա Եկեղեցուց, եթե նա Եկեղեցու հավատարիմ անդամ է: Ոչ մի Վերջին Օրերի Սուրբ, լինելով ֆիզիկապես և հուզական առումով ունակ, կամավոր իր սեփական բեռը կամ իր ընտանիքի բարօրությունը չի դնի մեկ ուրիշի վրա: Քանի դեռ նա կարող է, Տիրոջ ոգեշնչման ներքո և իր իսկ աշխատանքով, կապահովի իր և իր ընտանիքի հոգևոր և նյութական կենսական կարիքները» (Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի ուսմունքները [2006], 116)։

financial reliance

Մեջբերելով Երեց Վիլֆորդ Վ. Անդերսենին, Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է. «Որքան մեծ է հեռավորությունը տվողի և ստացողի միջև, այնքան իրավունքի զգացումը ստացողի մոտ մեծ է» («Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 39)։ Իրավունքի զգացումն այն է, երբ զգում եք, որ արժանի եք ինչ-որ բանի, առանց այդ բանը ձեռք բերելու համար պատշաճ և ամբողջական գործողություններ ստանձնելու։ Այն հակառակ է պատասխանատվությանը։ Երբ իրավունքի զգացում եք ունենում նյութական օրհնությունների նկատմամբ, Հոգին հետ է կանչվում ձեզանից։ Երբ ավելի մոտենաք Քրիստոսին, ձեր բարօրության նկատմամբ պարտականության զգացումը կլցնի ձեր սիրտը և իրավունքի զգացումը կփարատվի։

    Քննարկեք.
  • Ուրիշներից կախվածության մեջ գտնվելով, ինչպե՞ս կարող ենք սահմանափակել մեր անձնական աճը։

  • Ինչո՞ւ է կարևոր խուսափել կախվածության մեջ մնալ կառավարության կամ սոցիալական ծրագրերից։

  • Ի՞նչ այլ վտանգներ կան մեր անձնական կարիքների համար ուրիշներին, այդ թվում՝ ընտանիքին, ապավինելիս։

2. Աշխատեք միասին գումարները կառավարելիս

Խորհեք.Ինչպե՞ս են ֆինանսներն ազդում ձեզ վրա հոգևոր և հուզական առումներով։

Կարդացեք.Ընտանիքները կործանելու սատանայի ամենատարածված և հզոր միջոցներից մեկը ֆինանսական անհոգությունն է և դրան հաջորդող լարվածությունը: Քանի որ ընտանիքներն առանցքային դեր ունեն Երկնային Հոր ծրագրում (տես Ընտանիք. Հայտարարություն աշխարհին), կարևոր է, որ մեր տներում խուսափենք մեղադրանքներից, անվստահությունից և զայրույթից։ Լինեք ամուսնացած, թե միայնակ, ֆինանսների իմաստուն կառավարումը կարող է սիրելիներին մոտեցնել միմյանց և Աստծուն, և կարող է պաշտպանել չարիքից. ֆինանսական կառավարման միասնական մոտեցումը, ի վերջո, կարող է առաջացնել երախտագիտության, ներդաշնակության և խաղաղության զգացում:

Քննարկեք.Ինչու՞ է կարևոր, որ ֆինանսական հարցերում ամուսինները մեկ լինեն։

Կարդացեք.Հաճախ, ամուսիններն ունեն մշակութային, տնտեսական և կրոնական տարբեր հայացքներ։ Միգուցե, նրանք ունեն տարբեր սովորույթներ, երեխա խնամելու մեթոդներ և ծախսելու սովորություններ։ Ամուսիններից մեկը կարող է շահագրգռված լինել և հետևել ծախսերին ու բյուջեին, իսկ մյուսը կարող է համարել այն հոգնեցուցիչ և ծանրաբեռնված: Դա կարող է հանգեցնել տարաձայնությունների: Այնուամենայնիվ, ընդունելով միմյանց միջև եղած տարբերությունները և սիրով ու խոնարհությամբ իսկապես լսելով իրար, մենք կխթանենք միասնության մթնոլորտը։ Եթե դուք ամուրի եք, կարևոր է ազնիվ լինել ինքներդ ձեր հանդեպ և Տիրոջը ներգրավել ձեր ֆինանսական կառավարման որոշումների մեջ:

Շատ զույգեր կարծում են, որ իրենց ֆինանսական խնդիրների լուծումը կախված է իրենց եկամուտը մեծացնելուց։ Սակայն, գումարները կառավարելու տարբեր մոտեցումները կարող են շատ ավելի վնաս հասցնել, քան ցածր եկամուտը կամ ֆինանսական միջոցների պակասը։

Քննարկեք.Ինչպես կարող են ֆինանսական տարաձայնություններն ավելի վնասակար լինել, քան ցածր եկամուտը կամ միջոցների պակասը:

Կարդացեք.Երեց Մերվին Ջ. Էշթոնն ուսուցանել է. «Ընտանեկան ֆինանսների կառավարումը պետք է բաց ու վստահելի լինի թե՛ ամուսնու, և թե՛ կնոջ կողմից։ Ամուսիններից մեկի կողմից զորությամբ և իշխանությամբ գումարների վերահսկողությունը առաջացնում է ամուսնության անհավասարություն և պատշաճ չէ: Ընդհակառակը, եթե ամուսնական զուգընկերը կամավոր կերպով ամբողջովին իրեն հեռացնում է ընտանիքի ֆինանսական կառավարումից, դա նշանակում է, որ նա հրաժարվում է անհրաժեշտ պատասխանատվությունից» (One for the Money: Guide to Family Finance [booklet], 2006, 3)։

Քննարկեք.Ձեր կնոջ հետ միասնական լինելն ինչպե՞ս է փոխում ձեր կյանքը։

Ֆինանսների իմաստուն կառավարումը նախապատրաստում է մեզ ամուսնությանը

Կարդացեք.Անկախ նրանից, պատրաստվում եք ամուսնության, թե ամուրի եք, ամուսնալուծված եք կամ այրի, ֆինանսների իմաստուն կառավարումը կարող է նախապատրաստել ձեզ ապագա հարաբերություններին: Շատ նորապսակ զույգեր ծանրաբեռնված են իրենց ընտանեկան կյանք բերած պարտքերի և ծախսելու վատ սովորույթներից, որոնք կարող են իրենց ամուսնության դժվարին մեկնարկի պատճառ հանդիսանալ: Եթե ձգտեք զարգացնել ծախսելու լավ սովորույթներ, ավելացնել խնայողությունները և կրճատել կամ ազատվել պարտքերից, Հոգուն կհրավիրեք ձեր ամուսնական կյանք և կստեղծեք ուժեղ հիմք հաջողակ ամուսնության համար:

Քննարկեք.Այժմ, լինելով ֆինանսների իմաստուն կառավարիչ, ինչպե՞ս կարող եք նախապատրաստվել ավելի լավ ամուսին (կին) դառնալ ապագայում։

3. Անցկացրեք կանոնավոր ընտանեկան խորհուրդներ

Կարդացեք.Նախորդ շաբաթ մենք քննարկեցինք Տիրոջ հետ խորհուրդ անելու կարևորությունը։ Նա ցանկանում է, որ դուք հաջողության հասնեք։ Բացի Տիրոջ հետ խորհուրդ անելուց, մարգարեները սովորեցրել են կանոնավոր ընտանեկան խորհուրդներ անցկացնելու կարևորության մասին:

Դիտեք.«Ընտանեկան խորհուրդներ» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 31-րդ էջը:)

Տեսանյութի պատկերակ

Քննարկեք.Ինչպե՞ս են ընտանեկան խորհուրդներն օգնում ձեզ և ձեր ընտանիքին:

Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք ֆինանսական կառավարումը

Կարդացեք.Ամուսնու և կնոջ միջև կանոնավոր ընտանեկան գործադիր խորհուրդը ֆինանսական կառավարումը քննարկելու կատարյալ միջավայր է։ Եթե դուք ամուրի եք, ընտրեք ծնողներից որևէ մեկին կամ ընտանիքի որևէ անդամի, սենյակի հարևանի, ուսուցչի կամ ընկերոջ և ձեր ֆինանսների վերաբերյալ անկեղծ խորհուրդ անցկացրեք նրանց հետ։ Եթե ամուսնացած եք, ապա այս դասընթացի ժամանակ կկարողանաք կարևոր քննարկումներ ունենալ ձեր ամուսնու հետ: Այս դասընթացից հետո ընտանեկան կանոնավոր խորհուրդները կօգնեն ձեզ դառնալ ավելի միասնական և ավելի ինքնապահով:

Այս շաբաթվա ձեր պարտավորություններից մեկը լինելու է այն, որ ժամանակացույց կազմեք ընտանեկան կանոնավոր խորհուրդներ անցկացնելու համար։ Ձեր ընտանեկան խորհրդի ժամանակ դուք պետք է քննարկեք ֆինանսները։ Կարող եք օգտագործել հաջորդ էջում բերված «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»՝ որպես ձեր ընտանեկան խորհրդի ուղեցույց։

Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշ

Անպայման սկսեք և ավարտեք աղոթքով, որպեսզի հրավիրեք Հոգին։

Մաս 1. Վերանայեք

  • Պատշաճ կերպով հետևո՞ւմ եք ձեր ծախսերին։ Ի՞նչ եք սովորում ձեր ծախսերից։ Ինչպե՞ս կարող եք բարելավել ձեր ծախսերին հետևելու գործընթացը։

  • Քննարկեք 26-րդ էջում գտնվող գնահատման վարժության արդյունքները։

Մաս 2. Ծրագրեք

  • Ինչպե՞ս կարող եք ավելի լավ պատմել ձեր ֆինանսների մասին։

  • Անհրաժեշտության դեպքում ի՞նչ կարող եք անել, որ ազատվեք ընտանիքից, կառավարությունից, եկեղեցուց կամ սոցիալական օգնությունից ունեցած ձեր կախվածությունից։