Իմ հիմքը. Ուսում փնտրեք. Առավելագույն ժամանակը՝ 20 րոպե
-
Խորհեք.Ինչպե՞ս է ուսումը հնարավորություն ստեղծում:
-
Դիտեք.«Education for a Better Life» տեսանյութը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 165-րդ էջը:)
-
Քննարկեք.Ի՞նչ էր ցանկանում Երեց Ջոզեֆ Վ. Սիտատին, երբ 13 տարեկան էր։ Նա ի՞նչ արեց դրա համար:
-
Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 88.118–19 և Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մեջբերումը (աջից)։
-
Խորհեք.Ձեր կյանքը բարելավելու վերաբերյալ ի՞նչ մտքեր և տպավորություններ եք ստացել Սուրբ Հոգուց։
-
Պարտավորվեք.Պարտավորվեք այս շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը։
-
Կատարեք հետևյալ նպատակները և մենտորի վարժությունները.
-
Ավարտեք ձեր «կյանքի առաքելության» ծրագիրը և քննարկեք այն ձեր ընտանիքի հետ։
-
Խնդրեք, որ որևէ մեկը դառնա ձեր մենտորը և հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերեք նրա հետ։
-
Վարժություն. Նպատակներ ստեղծել
Քայլ 1. Կարդացեք Նախագահ Հովարդ Վ. Հանտերի մեջբերումը (աջից)։ Նպատակների միջոցով մեր հույսերը վերածվում են գործողության։
«Սա ապաշխարության ավետարանն է, և մենք պետք է ապաշխարենք և դառնանք ավելի լավը։ Անշուշտ, ապաշխարելու, պարտավորություններ ստանձնելու և նպատակներ դնելու գործընթացը պետք է լինի շարունակական: … Ես ձեզ առաջարկում եմ կիրառել դա»։
Howard W. Hunter, “The Dauntless Spirit of Resolution” (Brigham Young University devotional, Jan. 5, 1992), 2, speeches.byu.edu
Նպատակները պետք է.
-
Լինեն որոշակի և չափելի։
-
Գրի առնվեն և տեղադրվեն այնպիսի վայրում, որ առնվազն ամեն օր տեսանելի լինեն։
-
Ավարտման ժամկետներ ունենան։
-
Ձեռնարկեն որոշակի գործողություններ՝ նպատակն իրագործելու համար:
-
Անընդհատ վերանայվեն, զեկուցվեն և թարմացվեն։
Քայլ 2. Առանձին թղթի վրա գրեք երկու կամ երեք նպատակներ, որոնք կօգնեն հասնել ձեր կյանքի առաքելությանը: Հետևեք ստորև ներկայացված օրինակին։ Ամրացրեք մի այնպիսի տեղ, որտեղ կարող եք ամեն օր տեսնել այն:
Նպատակ |
Ինչո՞ւ: |
Նպատակին հասնելու որոշակի քայլեր |
Ժամանակացույց |
Ո՞ւմ պետք է զեկուցեմ իմ առաջընթացի մասին։ |
---|---|---|---|---|
ՕՐԻՆԱԿ. Ամեն օր 30 րոպե կարդալ Մորմոնի Գիրքը։ |
Որպեսզի կարողանամ ամեն օր առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից։ |
1. Ամեն օր արթնանալ առավոտյան 6:30։ 2. Կարդալ նախաճաշից առաջ։ 3. Իմ առաջընթացը գրանցել աղյուսակի մեջ։ |
Ամեն երեկո քնելուց առաջ ես կգնահատեմ իմ առաջընթացը։ |
Ամեն կիրակի իմ առաջընթացով կկիսվեմ ընտանիքիս որևէ անդամի հետ։ |
Վարժություն. Գտնել մենտորի
Քայլ 1. Կարդացեք Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի մեջբերումը (աջից)։ Կան տարբեր տեսակի մենտորներ։ Միգուցե, ձեր հարցերին պատասխանի մեծ փորձ ունեցող որևէ մեկը, մի մարդ, ով կատարել է այն, ինչ դուք ուզում եք անել։ Այլ մենտորները կարող են լինել արդարակյաց ընկերներ կամ ընտանիքի անդամներ։ Դրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ կլինեն ավելի շատ ժամանակ տրամադրել ձեզ, խրախուսել ձեզ փոփոխություններ կատարել ձեր կյանքում և օգնեն ձեզ հաշվետու լինել ձեր առաջընթացի համար։
«Իմ չափահաս երիտասարդ տարիներին ես խորհուրդ էի փնտրում իմ ծնողներից և հավատարիմ, վստահելի խորհրդատուներից: Մեկը քահանայության առաջնորդ էր, մյուսն իմ ուսուցիչն էր, ով հավատում էր ինձ: Աղոթքով ընտրեք ուսուցիչներին, ովքեր սրտի խորքում ունեն հոգևոր բարեկեցություն»։
Ռոբերտ Դ. Հեյլս, «Հանդիպելով այսօրվա աշխարհի մարտահրավերներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 46։
Քայլ 2. Մտածեք, թե ինչ օգնության կարիք ունեք։ Գրեք մարդկանց անունների ցուցակ, ովքեր կարող են դառնալ ձեր մենտորները։ Խորհեք և աղոթեք ձեր ցուցակի վերաբերյալ։
Քայլ 3. Պատասխանեք ստորև ներկայացված հարցերին, որպեսզի սկսեք շփվել մենտորի հետ։ Հրավիրելով որևէ մեկին լինել ձեր մենտորը, դուք պարզապես կարող եք հարցնել. «Ես փորձում եմ փոխել կյանքս։ Կցանկանայի՞ք օգնել ինձ:
Իմ մենտորը |
---|
Ում կցանկանայիք տեսնել որպես ձեր մենտոր։ |
Ե՞րբ կխնդրեք նրան լինել ձեր մենտորը։ |
Ե՞րբ կարող եք հանդիպել, որպեսզի կիսվեք ձեր «կյանքի առաքելությամբ» և նպատակներով։ |
Որքա՞ն հաճախակի կցանկանայիք հանդիպել ձեր մենտորի հետ։ |
Քայլ 4. Հիշե՛ք, որ դուք պատասխանատու եք ձեր «կյանքի առաքելության» համար։ Երբ հանդիպեք ձեր մենտորի հետ.
-
Վերանայեք ձեր առաջընթացը:
-
Վերանայեք ձեր առաջընթացին խանգարող խոչընդոտները և դրանք հաղթահարելու ձեր քայլերը։
-
Հատկապես վերանայեք այն, թե ինչգործողություններ եք նախատեսում կատարել՝ կրկին ձեր մենտորին հանդիպելուց առաջ։