Նյութեր Ընտանեկան խորհուրդներ Երեց Մ. Ռասսել Բալլարդը կիսվել է հետևյալ մտքերով ընտանեկան խորհուրդների վերաբերյալ. «Ես գիտեմ, որ խորհուրդն ամենաարդյունավետ եղանակն է իրական արդյունքներ ստանալու համար։ Բացի դա, ես գիտեմ, որ Տերը նույնպես օգտագործում է խորհուրդները, և նա տիեզերքում ամեն ինչ ստեղծել է երկնային խորհրդի միջոցով, ինչպես գրված է սուրբ գրության մեջ։ Սակայն, մինչ այս պահը ես գերագույն համաժողովների ժամանակ ելույթ չեմ ունեցել ամենատարրական ու հիմնարար և, հավանաբար, ամենակարևոր խորհրդի՝ ընտանեկան խորհրդի մասին։ Ընտանեկան խորհուրդները միշտ անհրաժեշտություն են եղել։ Ի դեպ, նրանց բնույթը հավերժական է։ Նախաերկրային կյանքում մենք ընտանեկան խորհրդի անդամներ էինք, երբ որպես հոգևոր զավակներ ապրում էինք մեր երկնային ծնողների հետ։ Եթե ընտանեկան խորհուրդը անցկացվում է սիրո և Քրիստոսանման հատկանիշների դրսևորմամբ, այն նվազեցնում է ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը, որը հաճախ շեղում է մեզ միասին լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունից, ինչպես նաև մեծացնում է չարի ազդեցությունը մեր տներում։ Խնդրում եմ հիշեք, որ ընտանեկան խորհուրդները տարբերվում են երկուշաբթի օրերին անցկացվող ընտանեկան երեկոներից։ Ընտանեկան երեկոները հիմնականում կենտրոնանում են ավետարանի հրահանգների և ընտանեկան միջոցառումների վրա։ Մյուս կողմից, ընտանեկան խորհուրդները կարող են անցկացվել շաբաթվա ցանկացած օր, և հիմնականում դրանք հավաքներ են, որտեղ ծնողները լսում են միմյանց ու իրենց երեխաներին։ Իմ կարծիքով կան առնվազն չորս տեսակի ընտանեկան խորհուրդներ. Առաջինը, ընդհանուր ընտանեկան խորհուրդ, որը բաղկացած է ամբողջ ընտանիքից։ Երկրորդը, գործադիր ընտանեկան խորհուրդ, որը բաղկացած է հորից ու մորից։ Երրորդը, սահմանափակ ընտանեկան խորհուրդ, որը բաղկացած է ծնողներից և մեկ երեխայից։ Չորրորդը, դեմառդեմ ընտանեկան խորհուրդ, որը բաղկացած է մեկ ծնողից ու մեկ երեխայից։ («Ընտանեկան խորհուրդներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 63) Վերադարձ 27-րդ էջ։ Նշումներ Ստեղծել գրառում