Ինքնապահովում
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե


learn icon
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե

diagram of houseԱյսօրվա քննարկումը.

2 Պաշտպանել ձեր ընտանիքը դժվարություններից

graphic of house

Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզ

1. Պաշտպանել ձեր ընտանիքը դժվարություններից

Կարդացեք.Նախապատրաստությունը ավետարանի զորավոր սկզբունք է։ Տերը խոստանում է. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» (ՎևՈւ 38.30):

Առաջին հերթին Տիրոջը տասանորդ և այլ նվիրատվություններ վճարելու մեր պարտավորությունից հետո, երկրորդ հերթին մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ընտանիքները դժվարություններից: Մենք կարող ենք հասնել դրան, եթե զարգացնենք երկարաժամկետ հեռանկար։ Այս գլխում մենք կսովորեք մեր ընտանիքները ֆինանսական դժվարություններից պաշտպանելու երկու քայլեր.

  • Ձևավորեք մեկամսյա պահուստային ֆոնդ

  • Ձեռք բերեք համապատասխան ապահովագրություն

Քննարկեք.Մի քանի րոպե ուսումնասիրեք Ֆինանսական կառավարման հաջողության քարտեզը։ Ինչո՞ւ եք կարծում, որ տասանորդը և նվիրատվությունները վճարելուց հետո ընտանիքը դժվարություններից պաշտպանելը ձեր երկրորդ առաջնահերթությունն է։

2. Ստեղծեք մեկամսյա պահուստային ֆոնդ

Կարդացեք.Առնվազն չորս շաբաթ հետևելով ձեր ծախսերին, դուք պետք է որ մինչ այս պահը իմանայիք գումարի այն չափը, որն անհրաժեշտ է մեկ ամսվա ապրուստի ծախսերը հոգալու համար։ Ձեր մեկամսյա պահուստային ֆոնդի չափը պետք է հավասար լինի այդ գումարին։

Ձեր մեկամսյա պահուստային ֆոնդի համար պետք է կանխիկ գումար խնայեք մի ապահով և հասանելի վայրում, ինչպես օրինակ բանկային հաշվում։ Այդ գումարները օգտագործեք միայն արտակարգ իրավիճակների դեպքերում։ Եթե որևէ արտակարգ իրավիճակ է ստեղծվում և պետք է գումար վերցնել մեկամսյա պահուստային ֆոնդից, անմիջապես սկսեք հետ վերադարձնել այդ գումարները, մինչև այն լիովին վերականգնվի։ Ավելի ուշ, երբ վճարեք ձեր սպառողական պարտքը, դուք բավականաչափ գումար կխնայեք երեքից վեց ամսվա ձեր ծախսերի համար (այդ քայլը կուսումնասիրենք 9-րդ գլխում)։

Որքան հնարավոր է, դուք պետք է շուտ սկսեք ստեղծել մեկամսյա պահուստային ֆոնդ։ Լրացուցիչ գումարները դրեք ձեր պահուստային ֆոնդում, մինչ այն պատրաստ լինի։ Նույնիսկ, եթե պարտք ունեք, կատարեք միայն պարտքի նվազագույն վճարումները, մինչև ստեղծեք մեկամսյա պահուստային ֆոնդ։ Այդ գործընթացն արագացնելու համար դուք կարող եք փնտրել լրացուցիչ կամ ավելի լավ աշխատանք, վաճառել ոչ պետքական որոշ իրեր, կամ բացառել ոչ անհրաժեշտ ծախսերը։

Քննարկեք.Ի՞նչ օրհնություններ կստանա ձեր ընտանիքը մեկամսյա պահուստային ֆոնդ ունենալու արդյունքում։ Ինչո՞ւ պետք է պահուստային ֆոնդ ստեղծեք պարտքը մարելուց առաջ։

3. Ձեռք բերեք համապատասխան ապահովագրություն

Կարդացեք.Ֆինանսական ի՞նչ հետևանքներ կկրի ձեր ընտանիքը, եթե ձեզանից մեկը ծանր հիվանդանա կամ անաշխատունակ դառնա, կամ գուցե, նույնիսկ, մահանա։ Ֆինանսական ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե տանը հրդեհ լինի կամ լուրջ ավտովթար տեղի ունենա։ Այդ տեսակ զրկանքները տեղի են ունենում, իսկ եթե մենք պաշտպանված չենք, ապա դրանք կարող են մեծ ֆինանսական խնդիրներ առաջացնել։ Հնարավոր դժվարությունների դեմ պաշտպանության լավ միջոց է ապահովագրությունը. Ապահովագրությունը պայմանավորվածություն է, որով կազմակերպությունը (սովորաբար ապահովագրական գործակալությունը) երաշխավորում է անձի որոշակի դժվարությունների փոխհատուցումը՝ ֆիքսված վճարումների դիմաց:

Նախագահ Ն. Էլդոն Թանները ուսուցանել է. «Մեր կյանքում ոչինչ այնքան հաստատ չէ, որքան անսպասելին։ Բժշկական ծախսերի աճին զուգահեռ առողջության ապահովագրությունը միակ ճանապարհն է, որի միջոցով շատ ընտանիքներ կարող են առերեսվել լուրջ վթարի, հիվանդության կամ ծննդաբերության ծախսերի հետ: … Կյանքի ապահովագրությունն ապահովում է եկամտի շարունակություն, երբ կերակրողը վաղաժամ մահանում է: Յուրաքանչյուր ընտանիք պետք է ապահովի առողջության և կյանքի ապահովագրության համապատասխան պայմաններ» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1979, 82)։

Քննարկեք.Ինչո՞ւ է ապահովագրությունն այդքան կարևոր։ Ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ պատշաճ ապահովագրության դեպքում։

Ապահովագրության առավելությունները

Կարդացեք.Ապահովագրությունը կարող է պաշտպանել ձեզ ֆինանսական աղետից, որը կարող է առաջանալ դժբախտ պատահարներից և այլ դժվարություններից:

Ապահովագրության տեսակը

Կարդացեք.Ձեզ հարկավոր չէ ապահովել ամեն ինչ, այդ իսկ պատճառով դուք ստեղծում եք պահուստային ֆոնդ և այլ խնայողություններ: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ դուք ձեզ պաշտպանեք դժվարություններից, որոնք ֆինանսապես կարող են կործանարար լինել: Նախագահ Մերիոն Ջ. Ռոմնին ուսուցանել է, որ «Մենք…. ցուցում ենք ստացել, որ կանխիկ գումար ունենանք արտակարգ իրավիճակներին դիմակայելու և առողջության, տան և կյանքի համապատասխան ապահովագրության համար»: (“Principles of Temporal Salvation,” Ensign, Apr. 1981, 6)։

Ապահովագրության տեսակները շատ են, սակայն ամենատարածվածները սրանք են՝

  • Գույքի ապահովագրություն. Գույքի ապահովագրությունը, որոնց թվում են տանտերերը, վարձակալները և մեքենայի ապահովագրությունը, կարող է ծածկել գույքը փոխարինելու կամ վերանորոգելու ծախսերը լուրջ վնասի, գողության կամ ոչնչացման դեպքում:

  • Առողջության ապահովագրություն. Առողջության ապահովագրությունը կարող է ծածկել առողջապահական ծախսերը, որոնց թվում են՝ հերթական կանխարգելիչ այցելությունների, հիվանդության բուժման և բժշկական մեծ միջամտությունների համար վճարվող ծախսերը։ Կախված ձեր ապրելու վայրից, առողջապահությունը կարող է լինել պետական ծառայություն և առողջության ապահովագրության ձեր կարիքները կարող են տարբեր լինել:

  • Կյանքի ապահովագրություն. Կյանքի ապահովագրությունը ընտանիքին գումար է հատկացնում, երբ ընտանիքի ապահովագրված անդամը մահանում է։

  • Անաշխատունակության ապահովագրություն. Անաշխատունակության ապահովագրությունը երաշխավորում է, որ ապահովագրված անձի եկամտի մի մասը վճարվելու է, եթե նա անաշխատունակ դառնա և երկար ժամանակ չկարողանա աշխատել:

Ապահովագրության ծախսեր

Կարդացեք.Այժմ, երբ հիմնականում հասկանում ենք, թե ինչ է ապահովագրությունը և որոնք են դրա հնարավոր առավելությունները, եկեք քննարկենք ապահովագրության որոշ ծախսերը։ Ապահովագրության գնի կամ ծախսերի հետ կապված երկու հիմնական տեսակներն են՝ ապահովագրավճարը և չհատուցվող գումարը։

Ապահովագրավճարը ապահովագրության համար նախատեսվող գինն է կամ այն գումարը, որը դուք ապահովագրական ծածկույթի փոխարեն անմիջապես վճարում եք (հաճախ ամսական կամ տարեկան) ապահովագրական ընկերությանը։

Չհատուցվող գումարը ձեր ծախսերի (բժշկական ծախսեր կամ ավտոմեքենայի վերանորոգման ծախսեր) համար ձեր կողմից վճարվող գումարն է՝ նախքան ապահովագրական ընկերությունը կվճարի մնացած ծախսերը։

Գնի և առավելության վերլուծություն

Կարդացեք.Երբ համեմատում եք ապահովագրական ծրագրերը, ըստ էության, դուք փորձում եք համեմատել, թե, ի վերջո, ինչ գին կարող է արժենալ ծրագիրը և ինչ կարող է արդյունքում ապահովել այդ ապահովագրական ծածկույթը: Օգտակար կլինի համեմատել լավագույն և վատագույն իրավիճակները։

Տարեկան նվազագույն արժեք (լավագույն իրավիճակ)

Տարեկան նվազագույն արժեքը հաշվելու համար, պարզապես, ամսական ապահովագրավճարը բազմապատկեք 12 ամիսներով (12 ամսական ապահովագրավճար), կամ վերցրեք տարեկան ապահովագրավճարը, եթե վճարում եք տարեկան մեկ անգամ։ Այս իրավիճակը ենթադրում է, որ տարվա ընթացքում ապահովագրական պատահարներ չեք ունենում։

Տարեկան առավելագույն արժեք (վատագույն իրավիճակ)

Տարեկան առավելագույն արժեքը հաշվելու համար ձեր տարեկան նվազագույն արժեքին գումարեք տարեկան չհատուցվող գումարը ([12 ամսական ապահովագրավճար] + չհատուցվող գումար)։ Այս իրավիճակը ենթադրում է, որ ապահովագրական պատահարի արժեքը գերազանցում է ձեր տարեկան չհատուցվող գումարը։

Այս տեղեկատվության միջոցով այժմ կարելի է համեմատել տարբեր ծրագրերի հաշվարկային միջակայքերը: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համեմատել ծրագրերը:

Հաշվի առեք մյուս առավելությունները

Կարդացեք.Նոր կատարած վարժության ժամանակ մենք գնահատում էինք գույքի ապահովագրության մի տեսակի ծրագիր (վարձակալի ապահովագրություն)։ Մենք կարող ենք օգտվել նույն գործընթացից և համեմատել այլ կարգի ապահովագրության տեսակները: Այնուամենայնիվ, հաճախ կան այլ գործոններ, որոնք, բացի հնարավոր նվազագույն և առավելագույն արժեքներից, պետք է հաշվի առնել։ Ահա մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք պետք է տալ ապահովագրական տարբեր ծրագրերի վերլուծության ժամանակ.

  • Ապահովագրության ի՞նչ ծառայություններ կամ պատահարներ են հատուցվում։

  • Որո՞նք են ծածկույթի տեսակները և սահմանափակումները։

  • Ի՞նչ հեղինակություն ունի ապահովագրական ընկերությունը։

  • Կա՞ն զեղչեր, որոնք կարող են կիրառվել ձեր դեպքում։

  • Որքա՞ն է հավանականությունը, որ դուք կվճարեք միայն գրպանից դուրս նվազագույն ծախսերի չափով:

  • Որքա՞ն է հավանականությունը, որ դուք կվճարեք միայն գրպանից դուրս առավելագույն ծախսերի չափով:

Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք պահուստային ֆոնդի և ապահովագրության ծրագրերը։

Կարդացեք.Այս շաբաթ ձեր ընտանեկան խորհրդի ժամանակ քննարկեք մեկամսյա պահուստային ֆոնդ ստեղծելու եղանակները։ Նաև, որոշեք, թե ապահովագրական որ ծրագրերն են կարևոր ձեր ընտանիքի համար և ուսումնասիրեք ապահովագրական ծածկույթները։ Կարող եք օգտագործել ներքևում բերված «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»։

Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշ

Անպայման սկսեք և ավարտեք աղոթքով, որպեսզի հրավիրեք Հոգին։

Մաս 1. Վերանայեք

  • Ինչպե՞ս եք պահում ձեր բյուջեն։

  • Արդյո՞ք ունեք համապատասխան ապահովագրություն։ Ապահովագրական ի՞նչ ծածկույթներ են անհրաժեշտ ձեր իրավիճակում։

Մաս 2. Ծրագրեք

  • Եթե չունեք համապատասխան ապահովագրություն, ապահովագրության ի՞նչ ծածկույթ պետք է ձեռք բերեք։ Վարեք հնարավոր ծրագրերի գնի և առավելության վերլուծություն (տես 97–98 էջեր)։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի արագ ստեղծեք ձեր մեկամսյա պահուստային ֆոնդը։