Ինքնապահովում
Զեկուցել


report icon
Զեկուցել. Առավելագույն ժամանակը՝ 25 րոպե

Նախորդ շաբաթվա պարտավորությունները

  1. Կիրառել և կիսվել նախորդ շաբաթվա Իմ հիմքը սկզբունքով։

  2. Բյուջե կազմել։

  3. Անցկացնել ընտանեկան խորհուրդ և քննարկել մեր բյուջեն։

  4. Կապ հաստատել և աջակցել իմ գործընկերոջը:

Քայլ 1. Գնահատեք գործընկերոջ հետ (5 րոպե)

Մի քանի րոպե հատկացրեք և գնահատեք այս շաբաթ ձեր պարտավորությունները պահելու ջանքերը։ Օգտվեք այս աշխատանքային տետրի սկզբում գտնվող «Գնահատել իմ ջանքերը» աղյուսակից։ Ձեր գնահատականով կիսվեք ձեր գործընկերոջ հետ և նրա հետ քննարկեք հետևյալ հարցը։ Այնուհետև նա կստորագրի նշված վանդակում։

Քննարկեք.Ի՞նչ դժվարություններ եք ունեցել այս շաբաթվա ձեր պարտավորությունները պահելիս:

evaluating my efforts thumbnail

Քայլ 2. Զեկուցեք խմբին (8 րոպե)

Ձեր ջանքերը գնահատելուց հետո վերադարձեք և զեկուցեք ձեր արդյունքները։ Մոտեցեք խմբի բոլոր անդամներին և առանձին նշեք, թե դուք նախորդ շաբաթվա պարտավորությունները գնահատել եք «կարմիր», «դեղին», թե «կանաչ» գույներով։

Քայլ 3. Կիսվեք ձեր փորձառություններով (10 րոպե)

Այժմ, խմբի հետ կիսվեք ձեր փորձառություններով այն մասին, թե ինչ եք սովորել նախորդ շաբաթվա պարտավորությունները պահելիս։

    Քննարկեք.
  • Իմ հիմքը սկզբունքը կիրառելիս կամ կիսվելիս ի՞նչ փորձառություններ եք ունեցել։

  • Ի՞նչ սովորեցիք բյուջե կազմելիս։

  • Ինչպե՞ս է ձեր ընտանեկան խորհուրդն օգնել ձեզ բյուջե կազմելիս։

Քայլ 4. Ընտրեք գործընկերներ (2 րոպե)

Հաջորդ շաբաթվա համար խմբից ընտրեք գործընկեր։ Սովորաբար, գործընկերները նույն սեռի մարդիկ են և նույն ընտանիքի անդամներ չեն:

Մի քանի րոպե հատկացրեք և ծանոթացեք ձեր գործընկերոջ հետ։ Ներկայացեք և քննարկեք, թե ինչպես եք իրար հետ հաղորդակցվելու շաբաթվա ընթացքում։

Գործընկերոջ անունը

Կոնտակտային տվյալները

Գրեք, թե երբ և ինչպես եք կապ հաստատելու իրար հետ այդ շաբաթ։

կիրակի

երկուշաբթի

երեքշաբթի

չորեքշաբթի

հինգշաբթի

ուրբաթ

շաբաթ