Ինքնապահովում
Նյութեր


resources icon
Նյութեր

Ծրարների համակարգ

Կանխիկի ծրարների համակարգը պարզ է. վճարվելուց անմիջապես հետո, դուք բյուջեի յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացված գումարները դնում եք այդ անվանակարգի ծրարի մեջ։

Օրինակ, ենթադրենք այս ամիս «մթերք» անվանակարգի համար դուք նախատեսել եք 400։ Երբ ստանում եք ձեր աշխատավարձը հաջորդ ամսվա կամ մի քանի շաբաթների համար, այդ գումարները տեղադրեք (կանխիկով) այն ծրարի մեջ, որի վրա գրված է՝ «Մթերք»։ Ոչ մի գումար, և դա նշանակում է ոչինչ, դուրս չի գալիս այդ ծրարից, բացի սնունդի ծախսերից։ Եթե գնում եք շուկա և պարզում եք, որ ծրարը թողել եք տանը, գնացեք տուն և վերցրեք ծրարը։ Պահպանեք բոլոր ծախսերի գրավոր գրառումները (պարզ նոթատետրում), որպեսզի հետագայում այն կարողանաք վերանայել ձեր ընտանեկան խորհրդում, որը կհիշեցնի, թե որտեղ է ձեր գումարը ծախսվել։

Մեկ այլ ծրարի մեջ տեղադրեք ձեր տրանսպորտային ծախսերի համար նախատեսված գումարը։ Այս երկրորդ ծրարից անհրաժեշտության դեպքում դուք կվերցնեք այնքան, որքան պետք է տրանսպորտային ծախսերի համար և յուրաքանչյուր ծախսը կգրեք նոթատետրում:

Բյուջեի յուրաքանչյուր անվանակարգը բաժանեք այդ նույն կերպ՝ մի ծրարի մեջ վարձակալության կամ հիպոտեկի վճարը, մյուս ծրարի մեջ կոմունալ ծախսերը, մեկ ուրիշի մեջ տասանորդը և ծոմի նվիրատվությունները, բժշկական, ապահովագրության և այլ ծախսերը, յուրաքանչյուրն իր համար նախատեսված ծրարի մեջ:

Ամեն անգամ, երբ ձեզ վճարում են, ամսական բյուջեի համար նախատեսված գումարի համապատասխան մասը բաժանեք և տեղադրեք իրենց ծրարների մեջ այնպես, որ յուրաքանչյուր ծրարի մեջ ամսվա համար տեղադրված ընդհանուր գումարը հավասար լինի այն գումարին, որը նախատեսված էր ձեր գրավոր բյուջեում:

Մի ծախսեք ավելին, քան դուք նախատեսել եք բյուջե կազմելիս։ Երբ ծրարում գումար չմնա, դուք կդադարեք ծախսել։ Եթե կարիք ունենաք ավելի շատ ծախսել այդ անվանակարգի մեջ, դուք ստիպված կլինեք այն վերցնել մեկ այլ ծրարից: Առաջին մի քանի ամիսների ընթացքում անհրաժեշտ կլինի հարմարվել։ Այդ ժամանակահատվածում դուք պետք է ավելի ճշգրիտ պատկերացնեք, թե արդյոք ձեր նախնական բյուջեով նախատեսված թվերը բավարար են՝ դուք կստանաք իրական միջին թիվը մի քանի ամսվա ընթացքում:

Ոմանք ծրարների համակարգն օգտագործում են ամեն ինչի համար։ Մյուսներն օգտագործում են այս կանխիկի համակարգն այն անվանակարգերի համար, որոնց դեպքում չեն կարողանում զսպել գայթակղությունը և գերածախս են կատարում կամ ում համար հեշտ է կորցնել հետևողականությունը և վերահսկողությունը, ինչպես օրինակ՝ սննդի, ռեստորանների, զվարճանքի, բենզինի և հագուստի դեպքում: Մնացորդի բոլոր գումարները պետք է ուղղել ձեր ֆինանսական առաջնահերթությանը։

Վերադարձ 77-րդ էջ։

Թվային համակարգեր

Եթե լրացուցիչ կանխիկ գումարը գայթակղում է ձեզ ավելի շատ գումար ծախսել, քան հակառակ դեպքում կվարվեիք, ապա դեբետային քարտը կարող է լինել ձեր լավագույն տարբերակը։ Կանխիկի ծրարների մեթոդի նման դեբետային քարտը քաշում է այն գումարները, որոնք արդեն առկա են ձեր բանկային հաշվին։

Դեբետային քարտ օգտագործելիս կարևոր է հետևել ձեր ծախսերին, քանի որ, ի տարբերություն կանխիկի ծրարների համակարգի, դեբետային քարտը չի տրամադրում որոշակի սահմանափակումներ ձեր բյուջեի անվանակարգերի համար։ Դուք կարող եք ձեր ծախսերը գրանցել գրիչով և թղթով, բջջային հեռախոսով կամ համակարգչային ծրագրով:

Ֆինանսական կառավարման բազմաթիվ ծրագրեր հասանելի են բջջային հեռախոսների կամ այլ բջջային սարքերի համար: Այս հավելվածները կարող են պահել և դասավորել տեղեկատվությունը ձեզ համար, իսկ հետո կարող եք մուտք գործել այդ տվյալներին ձեր համակարգչից կամ այլ սարքերից:

Այս շաբաթ ժամանակ տրամադրեք և փնտրեք ձեր լեզվով և երկրում առկա լավագույն ծրագրերը, օգտագործելով «փողերի կառավարում», «անձնական ֆինանսների գործիքներ» կամ «բյուջետավորման ծրագրեր» արտահայտությունները որոնման տողում։ Բազմաթիվ լավ ծրագրեր անվճար են կամ շատ ցածր գին ունեն։

Հիշեք, ձեր տեղեկությունները ապահով պահելու համար ձեր անձնական ֆինանսական տվյալները բացեք միայն ձեր անձնական սարքերից, այլ ոչ թե հանրային համակարգիչներից։

Վերադարձ 78-րդ էջ։

Նշումներ

Նշումներ