«Քարոզենք խաղաղության ավետարանը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։
Շաբաթօրյա առավոտյան նիստ
Քարոզենք խաղաղության ավետարանը
Հատվածներ
Վերջին համաժողովից հետո աշխարհում դժվարությունները շարունակվում են։ Համավարակը դեռևս ազդում է մարդկանց վրա։ Իսկ այժմ աշխարհը ցնցվել է հակամարտությունով ․․․
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի ավետարանը երբևէ ավելի անհրաժեշտ չի եղել, քան՝ այսօր։ ․․․ Ես սիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին և վկայում եմ, որ Նրա ավետարանը խաղաղության միակ մնայուն լուծումն է: ․․․
․․․ Մենք սուրբ պատասխանատվություն ունենք կիսվելու Հիսուս Քրիստոսի զորությամբ ու խաղաղությամբ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն և թույլ կտան, որ Աստված տնօրինի իրենց կյանքում:
Բոլոր այն մարդիկ, որոնք ուխտեր են կապել Աստծո հետ, խոստացել են հոգ տանել ուրիշների մասին և ծառայել կարիքավորներին: Մենք կարող ենք հավատք դրսևորել Աստծո հանդեպ և միշտ պատրաստ լինել պատասխանելու բոլոր նրանց, ովքեր հարցնում են «[մեր] մեջ եղած հույսի մասին» [Ա Պետրոս 3․15]։ …
Ես այսօր վճռականորեն վերահաստատում եմ, որ Տերը խնդրել է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում: ․․․
Երիտասարդ և ընդունակ քույրե՛ր, ձեզ համար միսիան նույնպես հզոր, բայց կամավոր հնարավորություն է: ․․․
Մենք նաև ողջունում ենք մեծահասակ զույգերին, ովքեր կարող են ծառայել, երբ իրենց հանգամանքները թույլ են տալիս:
Բոլոր միսիոներները ուսուցանում և վկայում են Փրկիչի մասին: Աշխարհում տիրող հոգևոր խավարը Հիսուս Քրիստոսի լույսի կարիքն ավելի է մեծացնում: Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին: