2022
Ակնածանքով լցված Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ
Մայիս 2021


«Ակնածանքով լցված Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ.։

Կիրակնօրյա ցերեկային նիստ

Ակնածանքով լցված Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոսի պաստառ

Ներբեռնեք PDF

Ես խորհում էի, թե որքան ավելի մեծ հոգևոր զարմանք ենք ապրում, որ մենք կարող ենք և պետք է զգանք Հիսուս Քրիստոսի ավետարանը, և այն տարբերությունը, որը այն կարող է առաջացնել մեր աշակերտության և դեպի հավերժական կյանք մեր ճամփորդության միջև:…

Այս ճանապարհին մեր ջանքերի հիմքում, իհարկե, ընկած են երկու մեծ պատվիրաններ՝ սիրել մեր Տեր Աստծուն և սիրել մեր մերձավորին՝ ինչպես ինքներս մեզ։ ․․․

… Հետևաբար, երբ մենք նպատակադրված և անկեղծորեն նվիրում ենք մեզ՝ նայելով Նրան և սովորելով Նրա կատարյալ օրինակից, մենք ավելի լավ ենք ճանաչում Նրան: Մենք աճում ենք խանդավառությամբ և ցանկանում ենք մեր կյանքում ներառել այն գերագույն չափանիշը, թե ինչպես պետք է ապրենք, օրինակը, որը մենք պետք է ծառայենք, և պատվիրանները, որոնց պետք է հետևենք:…

Իմ սիրելի՛ ընկերներ, այս բոլոր բաներն ամրացնում են ավետարանի հանդեպ մեր հոգևոր զարմանքը և ոգեշնչում մեզ ուրախությամբ պահել ուխտերը, որոնք կապում ենք Տիրոջ հետ, նույնիսկ, մեր փորձությունների և մարտահրավերների մեջ:…

… Ես աղոթում եմ, որ մենք միշտ ակնածանքով լցված լինենք Հիսուս Քրիստոսի և Նրա անսահման ու կատարյալ սիրո հանդեպ: Թող որ մեր աչքերի տեսածի և մեր սրտերի զգացածի հիշողությունը մեծացնի մեր զարմանքը Փրկիչի քավիչ զոհաբերության հանդեպ, որը կարող է բժշկել մեզ մեր հոգևոր և զգացմունքային վերքերից և օգնել մեզ ավելի մոտենալ Նրան:

Տպել