«Քրիստոսը բժշկում է այն, ինչ կոտրված է», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ.։
Կիրակնօրյա առավոտյան նիստ
Քրիստոսը բժշկում է այն, ինչ կոտրված է
Հատվածներ
Մենք շատ բան կարող ենք սովորել սուրբ գրություններից այն մասին, թե մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն ինչպես կօգնի մեզ հաջողությամբ կողմնորոշվել այն ամենում, ինչը կոտրված է մեր կյանքում՝ անկախ մեր տարիքից: ․․․
Մինչ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, մի քանի դպիրներ և փարիսեցիներ Նրա մոտ բերեցին մի կնոջ: Մենք չգիտենք նրա լրիվ պատմությունը, գիտենք միայն, որ նա «բռնվել էր շնության մեջ» [Հովհաննես 8․4]։ …
Հիսուսի պատասխանը Աստծո այդ թանկագին դստերը հետևյալն էր. «Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր» [Հովհաննես 8․11]։ «Գնա և այլևս մեղք մի գործիր» արտահայտության մեկ այլ ձևը կարող է լինել՝ «առաջ գնա և փոխվիր»: Փրկիչը հրավիրում էր նրան ապաշխարել։ ․․․
Տերն ուսուցանում է մեզ, որ ուրիշներին ներելը համընդհանուր պատվիրան է. «Ես Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» [Վարդապետություն և Ուխտեր 64․10]։ …
Մեր կյանքի ընթացքում կաղ մուրացկանի նման մենք հաճախ ենք հայտնվում տաճարի դռան մոտ, համբերությամբ, իսկ երբեմն էլ անհամբերությամբ «սպասե[լով]» Տիրոջը [Եսայիա 40․31]։ …
Հավատք գործադրել առ Քրիստոս նշանակում է վստահել ոչ միայն Աստծո կամքին, այլ նաև Նրա ժամանակացույցին: Քանզի Նա ճշգրիտ գիտի, թե ինչի կարիք ունենք, և երբ ունենք դրա կարիքը: ․․․
․․․ Ես վկայում եմ ձեզ, որ ձեր կյանքում կոտրված ոչինչ չկա, որը վեր է Հիսուս Քրիստոսի բուժիչ, փրկագնող և արտոնող զորությունից: