2022
Աստվածային սերը Հոր ծրագրում
Մայիս 2021


«Աստվածային սերը Հոր ծրագրում», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։

Կիրակնօրյա ցերեկային նիստ

Աստվածային սերը Հոր ծրագրում

Հատվածներ

Նկար
Ամպերից վեր հառնող լեռների պաստառ

Ներբեռնեք PDF

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի վերականգնված Եկեղեցում մենք առանձնահատուկ պատկերացում ունենք մեր Երկնային Հոր ծրագրի մասին: Դրա միջոցով մենք այլ կերպ ենք ընկալում մահկանացու կյանքի նպատակը, դրան հաջորդող աստվածային դատաստանը և Աստծո բոլոր զավակների վերջնական փառավոր ճակատագիրը: …

… Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու բացահայտված վարդապետությունը ուսուցանում է, որ Աստծո բոլոր զավակները, բացառություններով հանդերձ, որոնք չափազանց սահմանափակ են այստեղ քննարկելու համար, վերջապես կհայտնվեն փառքի արքայությունում:

… Դրանցից ամենաբարձրը վեհացումն է սելեստիալ արքայությունում, որտեղ մենք կարող ենք նմանվել մեր Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:…

… Վերականգնված Եկեղեցու առաքելությունն է օգնել Աստծո բոլոր զավակներին որակավորվել նրա համար, ինչ Աստված ցանկանում է՝ որպես նրանց վերջնական ճակատագիր:…

Մեզ համար հիմնարար է Աստծո հայտնությունն այն մասին, որ վեհացումը կարող է ձեռք բերվել միայն տղամարդու և կնոջ միջև հավերժական ամուսնության ուխտերին հավատարմության միջոցով: Այդ աստվածային վարդապետության շնորհիվ մենք ուսուցանում ենք, որ «սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի» [«Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org]։ ․․․

․․․ Մենք հաստատում ենք, որ ընտանիքի հռչակագիրը, որը հիմնված է անփոփոխ վարդապետության վրա, սահմանում է այնպիսի ընտանեկան հարաբերություններ, որտեղ կարող է տեղի ունենալ մեր հավերժական զարգացման ամենակարևոր մասը: ․․․

… Մենք պետք է ձգտենք ուրիշների հետ կիսվել հավերժության այս ճշմարտություններով: Բայց մեր բոլոր մերձավորների հանդեպ ունեցած սիրո շնորհիվ մենք միշտ ընդունում ենք նրանց որոշումները: Ինչպես ուսուցանել է Մորմոնի Գրքի մի մարգարե, մենք պետք է առաջ մղվենք` ունենալով «սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ» [2 Նեփի 31․20

Տպել