2022
Մե՛նք ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին
Մայիս 2021


«Մե՛նք ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022։

Շաբաթօրյա առավոտյան նիստ

Մե՛նք ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին

Հատվածներ

Նկար
համաժողովների կենտրոնի պաստառ

Ներբեռնեք PDF

«Եկեք և տեսեք» [Հովհաննես 1․46] հրավերը ստանալուց հետո ես 26 տարեկանում առաջին անգամ այցելեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։ Ես վերջերս էի բաժանվել իմ առաջին ամուսնուց։ Ես ունեի երեք տարեկան որդի։ Եվ ես վախից անզոր էի զգում ինձ։ Երբ շենք մտա, ես լցվեցի ջերմությամբ և զգացի ինձ շրջապատող մարդկանց հավատքն ու ուրախությունը: ․․․

Քրիստոսի իմ ընկերակից աշակերտնե՛ր, եկեք չթերագնահատենք այն սքանչելի աշխատանքը, որը, անկախ մեր թերություններից, Տերն անում է մեր՝ Իր Եկեղեցու միջոցով: Երբեմն մենք տալիս ենք, երբեմն էլ՝ ստանում, բայց մենք բոլորս մեկ ընտանիք ենք Քրիստոսում: ․․․

․․․ Եկեղեցին ավելին է, քան շենքերն ու հոգևոր կառույցը. Եկեղեցին մենք ենք՝ անդամներս։ Մենք ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին՝ Քրիստոսի գլխավորությամբ, իսկ մարգարեն Նրա խոսնակն է: ․․․

Նրա արքայությունում մեր նպատակը պետք է լինի միմյանց Քրիստոսի մոտ բերելը: ․․․

Սկսած փոքրիկ տղայից, որը հավատքով տասանորդ է վճարում, միայնակ մորից, որը Տիրոջ զորացնող շնորհի կարիքն ունի, հորից, որը մաքառում է իր ընտանիքը ապահովելու համար, մեր նախնիներից, որոնք կարիք ունեն փրկության և վեհացման արարողությունների, և մեզանից յուրաքանչյուրից, ով նորոգում է ուխտերն Աստծո հետ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք, և կարող ենք միմյանց արժանացնել Փրկիչի քավիչ բժշկմանը:

Տպել