«Հոգևոր լիցքի զորությունը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022:
Կիրակի առավոտյան նիստ
Հոգևոր լիցքի զորությունը
Հատվածներ
Լիցքը զորավոր սկզբունք է։ ․․․
Այսօր ես կցանկանայի առաջարկել հինգ որոշակի գործողություն, որոնք կօգնեն մեզ պահպանել դրական հոգևոր լիցքը:
Առաջին. Ոտք դրեք ուխտի ճանապարհի վրա և մնացեք այնտեղ: ․․․
․․․ Ուխտի ճանապարհը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի վեհացում և հավերժական կյանք:
Բացահայտեք ամենօրյա ապաշխարության ուրախությունը: ․․․
․․․ Ապաշխարությունը առաջընթացի բանալին է։ Մաքուր հավատքը մեզ ստիպում է առաջ ընթանալ ուխտի ճանապարհով:
Խնդրում եմ, մի վախեցեք և մի հետաձգեք ապաշխարությունը: ․․․
Իմ երրորդ առաջարկը. Սովորեք Աստծո մասին, և թե ինչպես է Նա աշխատում: ․․․
Սատանայի ծրագրի դեմ հակաթույնը պարզ է. մեզ անհրաժեշտ են ամենօրյա փորձառություններ՝ Տիրոջը երկրպագելու և Նրա ավետարանն ուսումնասիրելու համար:
Առաջարկ համար 4. Փնտրեք և սպասեք հրաշքների: ․․․
․․․ Քիչ բաներ կարող են ավելի շատ մեծացնել ձեր հոգևոր լիցքը, քան գիտակցումը, որ Տերն օգնում է ձեզ սարեր տեղաշարժել ձեր կյանքում:
Առաջարկ համար 5. Վերջ դրեք հակամարտությանը ձեր անձնական կյանքում։ ․․․
․․․ Գործադրեք խոնարհություն, քաջություն և ուժ, որոնք պահանջվում են՝ և՛ ներելու, և՛ ներում փնտրելու համար:
․․․ Եթե ներկայումս ներումն անհնարին է թվում, խնդրեք, որ ուժ ստանաք Հիսուս Քրիստոսի քավիչ արյան միջոցով, որը ձեզ կօգնի: Եթե դուք անեք դա, ես խոստանում եմ, որ անձնական խաղաղություն և հոգևոր լիցքի մեծ բռնկում կզգաք: ․․․
Երբ ձգտեք իրագործել այս նպատակները, ես ձեզ խոստանում եմ, որ դուք կկարողանաք մեծ լիցքով առաջ շարժվել ուխտի ճանապարհով՝ անկախ ձեր առջև ծառացած բոլոր խոչընդոտներից: Եվ ես խոստանում եմ ձեզ գայթակղությանը դիմակայելու ավելի մեծ ուժ, մտքի ավելի մեծ խաղաղություն, վախի բացակայություն և ավելի մեծ միասնություն ձեր ընտանիքներում: