«Արեք այն, ինչն ամենից կարևոր է», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։
Կանանց նիստ
Արեք այն, ինչն ամենից կարևոր է
Հատվածներ
Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը ներառում է ավելին, քան պարզապես հույս ունենալը կամ հավատալը: Այն պահանջում է ջանք, շարժում և նվիրվածություն: Դա պահանջում է, որ մենք ինչ-որ բան անենք։ ․․․
Ինչ-որ բան անելու կամ ցանկացած բան անելու մեր ջանքերում մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Ի՞նչն է ամենից կարևորը»: ․․․
-
Քանի՞ «հավանում» ենք ստանում սոցիալական ցանցերի մեր գրառումները: Թե՞ որքանով ենք մենք սիրված ու գնահատված մեր Երկնային Հոր կողմից:
-
Հագնվու՞մ ենք նորաձևության վերջին միտումներով: Թե՞ մեր մարմնի հանդեպ հարգանք ենք ցուցաբերում՝ համեստ հագնվելով։
-
Գտնու՞մ եք պատասխաններ առցանց որոնման միջոցով: Թե՞ Սուրբ Հոգու միջոցով Աստծուց պատասխաններ ենք ստանում:
-
Ցանկանո՞ւմ ենք իմանալ ավելին: Թե՞ բավարարվում ենք մեզ տրվածով։…
… Հիսուս Քրիստոսի ավետարանը գործողության և ուրախության ավետարան է: Եկեք չթերագնահատենք մեր կարողությունը՝ անելով այն բաները, որոնք ամենից կարևորն են: Մեր աստվածային ժառանգությունը մեզ քաջություն և վստահություն է տալիս անելու և լինելու այն, ինչը մեր սիրող Երկնային Հայրը գիտի, որ մենք կարող ենք լինել:…
… Կարևոր չէ ավելի շատ բաներ անելը: Կարևոր է, թե ինչն է ամենից կարևոր: Դա Քրիստոսի վարդապետության կիրառումն է մեր կյանքում, երբ մենք ձգտում ենք ավելի շատ նմանվել Նրան:…
Երբ մենք կենտրոնացնենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք կառաջնորդվենք անելու այն, ինչն ամենից կարևոր է: Եվ մենք կօրհնվենք հոգևոր ուժով, գոհունակությամբ և ուրախությա՜մբ: