2022
Յուրաքանչյուրս պատմություն ունի
Մայիս 2021


«Յուրաքանչյուրս պատմություն ունի», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022:

Շաբաթօրյա ցերեկային նիստ

Յուրաքանչյուրս պատմություն ունի

Հատվածներ

Նկար
մարդկանց տեսքով թղթե շղթայի պաստառ

Ներբեռնեք PDF

Ընկերնե՛ր, եղբայրնե՛ր և քույրե՛ր, յուրաքանչյուրս պատմություն ունի։ Բացահայտելով մեր պատմությունը՝ մենք կապ ենք հաստատում, մենք պատկանելություն ենք ձեռք բերում, մենք կայանում ենք։ ․․․

Իսկ դուք գիտե՞ք ձեր պատմությունը։ ․․․

․․․ Ձեր ընտանիքի անդամների դեռ հիշվող անունները որոնեք առցանց՝ FamilySearch 10-միլիարդ անուն պարունակող համակարգի մեջ և տոհմածառի 1,3 միլիարդ անձանց շտեմարանում։

Մենք պատվում ենք մեր նախնիներին` բացելով երկինքը տաճարային և ընտանեկան պատմություն աշխատանքի միջոցով և դառնալով կապող օղակ սերունդների շղթայում։ ․․․

Նախնիների հետ կապ հաստատելը կարող է փոխել մեր կյանքը անսպասելի ձևերով։ Նրանց փորձություններից և նվաճումներից մենք հավատ և ուժ ենք ստանում։ Նրանց սիրո և զոհաբերությունների շնորհիվ մենք սովորում ենք ներել և առաջ շարժվել։ ․․․

Տաճարային անձնուրաց ծառայությունը մեր հարազատ մարդկանց համար իրական է դարձնում մեր Փրկիչի Քավությունը նրանց և մեզ համար։ Սրբագործված՝ մենք կարող ենք վերադառնալ Աստծո ներկայությունը՝ հավերժ միավորված ընտանիքներով։ ․․․

Մենք ի՞նչ կարող ենք անել հիմա։

Հավաքեք նրանց լուսանկարներն ու պատմությունները, իսկ հուշերը իրական դարձրեք։ Գրի առեք նրանց անունները, փորձառությունները, կարևոր տարեթվերը։ Նրանք ձեր ընտանիքն են․ ընտանիք, որն ունեք, և ընտանիք, որը ցանկանում եք ունենալ։ ․․․

Երկրորդ՝ թույլ տվեք, որ ընտանիքի պատմության արկածային ճամփորդությունը լինի մտադրված և ինքնաբուխ։ ․․․

Երրորդ՝ այցելեք FamilySearch.org։ Ներբեռնեք հասանելի հավելվածները։ ․․․

Չորրորդ՝ օգնեք միավորել ընտանիքները հավերժության համար։ ․․․

Յուրաքանչյուրս պատմություն ունի։ Սկսեք բացահայտել ձերը։ Նրա մեջ գտեք ձեր ձայնը, ձեր երգը և ձեր ներդաշնակությունը։

Տպել