2022
Միսիոներական ծառայությունը հավիտյան օրհնեց իմ կյանքը
Մայիս 2021


«Միսիոներական ծառայությունը հավիտյան օրհնեց իմ կյանքը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022:

Շաբաթօրյա առավոտյան նիստ

Միսիոներական ծառայությունը հավիտյան օրհնեց իմ կյանքը

Հատվածներ

Նկար
Միսիոներների պաստառ

Ներբեռնեք PDF

Երբ հետ եմ նայում իմ կյանքին, ես տեսնում եմ որոշ փորձառություններ, որոնք զգալիորեն փոխել են իմ կյանքը: Այդ փորձառություններից մեկն այն է, թե Անգլիայում իմ լիաժամկետ միսիոներական ծառայությունն ինչպես օրհնեց իմ կյանքը և ձևավորեց իմ հոգևոր ճակատագիրը: ․․․

Իմ միսիոներական ծառայությունը պատրաստեց ինձ, որ լինեմ ավելի լավ ամուսին և հայր և ավելի հաջողակ լինեմ գործի մեջ: Այն նաև պատրաստեց ինձ, որ ամբողջ կյանքում ծառայեմ Տիրոջը Իր Եկեղեցում։ ․․․

Տերը ճանաչում է ձեզ: Երբ դուք ծառայեք միսիայում, կունենաք փորձառություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ ճանաչել Նրան: ․․․

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, ես այժմ կոչ եմ անում երիտասարդ տղաներին և այն երիտասարդ աղջիկներին, որոնք ցանկանում են ծառայել միսիայում՝ հենց հիմա խոսեք ձեր ծնողների հետ միսիայում ծառայելու մասին: Ես նաև հրավիրում եմ, որ դուք ձեր ընկերների հետ խոսեք միսիայում ծառայելու մասին, և եթե ձեր ընկերներից որևէ մեկը վստահ չէ ծառայելու հարցում, խրախուսեք նրան խոսել իր եպիսկոպոսի հետ:

Պարտավորվեք ինքներդ ձեզ և ձեր Երկնային Հորը, որ կծառայեք միսիայում, և որ այս պահից սկսած դուք կձգտեք մաքուր և արժանի պահել ձեր սրտերը, ձեռքերն ու մտքերը: Ես հրավիրում եմ, որ դուք ամուր վկայություն ձեռք բերեք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին։ ․․․

Ես աղոթում եմ, որ դուք՝ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք, և ձեր ծնողները տեսնեն ու իմանան, թե միսիոներական ծառայությունը ինչպես հավիտյան կօրհնի ձեր կյանքը:

Տպել