«Մեր ողջ հոգիները», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։
Կիրակնօրյա ցերեկային նիստ
Մեր ողջ հոգիները
Հատվածներ
Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը միայն այն քայլերը չեն, որոնք մենք կատարում ենք: Փրկիչն է մղիչ ուժը այն ամենի, ինչ մենք անում ենք:…
Իսկ ի՞նչ կարելի է ասել բազմաթիվ խնդիրների ու պարտականությունների մասին, որոնք այնքան բազմազբաղ են դարձնում մեր կյանքը:…
«Քանզի ձեր երկնային Հայրը գիտի, որ այս բոլոր բաները ձեզ պետք են:
Բայց փնտրեք, նախ, Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և բոլոր այս բաները կտրվեն ձեզ» [3 Նեփի 13․32–33, տես նաև Մատթեոս 6․32–33]։
Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ այդքան հեշտ է: Դա պահանջում է՝ թե՛ զոհաբերություն, թե՛ նվիրաբերում:
Դա պահանջում է հրաժարվել որոշ բաներից, և ավելի շատ ժամանակ հատկացնել առավել կարևորներին:
Զոհաբերել նշանակում է հրաժարվել ինչ-որ բանից՝ հանուն ավելի արժեքավոր բանի։…
Նվիրաբերումը տարբերվում է զոհաբերությունից առնվազն մեկ կարևոր առումով: Երբ մենք ինչ-որ բան ենք նվիրաբերում, մենք չենք թողնում, որ այն սպառվի զոհասեղանի վրա: Ավելի շուտ, մենք այն օգտագործում ենք Տիրոջ ծառայության մեջ: Մենք այն նվիրում ենք Նրան և Նրա սուրբ նպատակներին: ․․․
Երբ մենք նայում ենք մեր կյանքին և տեսնում հարյուրավոր անելիքներ, մեզ ծանրաբեռնված ենք զգում: Երբ մենք տեսնում ենք մի բան՝ սիրել և ծառայել Աստծուն ու Նրա զավակներին հարյուրավոր ձևերով, ապա կարող ենք ուրախությամբ աշխատել դրանց վրա:
Ահա թե ինչպես ենք մենք առաջարկում մեր ողջ հոգիները՝ զոհաբերելով այն ամենը, ինչը մեզ հետ է պահում, նվիրաբերելով մնացածը Տիրոջն ու Նրա նպատակներին»: