«Բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022:
Շաբաթօրյա առավոտյան նիստ
Բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա (1 Նեփի 8.33)
Հատվածներ
Ուշադրություն բառը նշանակում է նկատել կամ ուշադրությունը կենտրոնացնել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա: ․․․
Քրիստոսի վարդապետությունը, գրված «կենդանի Աստուծոյ Հոգովը. … սրտի մարմնեղէն տախտակների վերայ»2, մեծացնում է մեր կարողությունը՝ «ուշադրություն չդարձնել» մեր ընկած աշխարհում առկա բազմաթիվ շեղումներին, ծաղրին և խափանումներին: ․․․
Ուխտի պարտավորությունները պահելն ու սիրելը կապ է ստեղծում Տիրոջ հետ, որը խիստ անձնական է և հոգևորապես զորեղ: ․․․
Մեր ուխտի կապը Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ այն ուղին է, որի միջոցով մենք կարող ենք ստանալ «ուշադրություն չդարձնելու» կարողությունն ու ուժը: Եվ այս կապն ամրանում է, երբ մենք մշտապես ամուր կառչում ենք երկաթյա ձողից: ․․․
Թույլ տվեք ասել, որ Աստծո խոսքից ամուր կառչելը ենթադրում է (1) հիշել, պատվել և ամրապնդել այն անձնական կապը, որը մենք ունենք Փրկիչի և Նրա Հոր հետ, վերականգնված ավետարանի ուխտերի և արարողությունների միջոցով, և (2) աղոթքով, ջանասիրաբար, և հետևողականորեն օգտագործել սուրբ գրությունները և կենդանի մարգարեների ու առաքյալների ուսմունքները՝ որպես բացահայտված ճշմարտության հավաստի աղբյուրներ: ․․․
Առաջ մղվեք։ Ամուր բռնեք։ Ուշադրություն մի՛ դարձրեք։
Ես վկայում եմ, որ Փրկիչի վերականգնված ավետարանի ուխտերին և արարողություններին հավատարիմ լինելով, մենք հնարավորություն ենք ստանում առաջ մղել Տիրոջ գործը, ամուր կառչել Նրանից՝ որպես Աստծո Խոսք, և ուշադրություն չդարձնել հակառակորդի հրապուրանքներին: