«Դարձի գանք դեպի Աստծո կամքը», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։
Շաբաթօրյա ցերեկային նիստ
Դարձի գանք դեպի Աստծո կամքը
Հատվածներ
Ամբողջ կյանքիս ծառայության և հոգևոր փորձառությունների ընթացքում ես հասկացա, որ իսկական դարձը տեղի է ունենում Աստծո կամքի գիտակցված ընդունման արդյունքում, և մենք կարող ենք մեր գործողություններում առաջնորդվել Սուրբ Հոգով: ․․․
Որո՞նք են այն պարտավորությունները, որոնք հետևում են դարձի գալուն: ․․․
Փրկիչը ողորմությամբ հրավիրում է մեզ լինել Իր ձայնը և Իր ձեռքերը։ Փրկիչի սերը կլինի մեր առաջնորդող լույսը: Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք» [Մատթեոս 28․19]։ Իսկ Ջոզեֆ Սմիթին Նա հայտարարեց. «Քարոզեք Իմ ավետարանը յուրաքանչյուր արարածի, ով դեռ չի ընդունել այն» [Վարդապետություն և Ուխտեր 112․28]։ …
Ավետարանով կիսվելու Փրկիչի լիազորությունը ունենալու և մեր եսը գտնելու համար մենք պետք է դարձի գանք դեպի Աստծո կամքը, մենք պետք է սիրենք մեր մերձավորներին, կիսվենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով և հրավիրենք բոլորին գալ և տեսնել: ․․․
Մեր անձնական դարձը ներառում է Հիսուս Քրիստոսի ավետարանով աշխարհի հետ կիսվելու պատասխանատվությունը:
Ավետարանով կիսվելու օրհնություններից են՝ Աստծո կամքին մեր դարձի մեծացումը և թույլտվությունը, որ Աստված տնօրինի մեր կյանքը: Մենք օրհնում ենք ուրիշներին ունենալ սրտի «հզոր փոփոխություն» [Ալմա 5․14]։ Իսկապես հավերժական ուրախություն ենք ստանում, երբ հոգիներ ենք բերում դեպի Քրիստոսը։ Ավելի վեհ գործ չկա, քան այն, երբ մարդն աշխատում է, որ դարձի գա և դարձի բերի ուրիշներին։