«Հետևենք Հիսուսին. լինենք խաղաղարար», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022:
Շաբաթօրյա առավոտյան նիստ
Հետևենք Հիսուսին. լինենք խաղաղարար
Հատվածներ
Տերն ուսուցանել է, թե ինչպես ապրել արհամարհական վերաբերմունք ունեցող աշխարհում՝ թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա։ «Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կկոչվին» [Մատթեոս 5․9]։ …
Ինչպե՞ս է խաղաղարարը հանդարտեցնում և հանգցնում կրակոտ նետերը։ Անշուշտ, պետք չէ, որ չեզոք դիրք ընդունենք նրանց առաջ, ովքեր նվաստացնում են մեզ: Այլ պետք է վստահ լինենք մեր հավատքում՝ համարձակ ասենք մեր համոզմունքները, միշտ խուսափելով զայրույթ կամ չարություն առաջացնելուց: ․․․
Ի՞նչն է մեզ ներքին ուժ տալիս՝ հանգցնելու կրակոտ նետերը, որոնք ուղղված են դեպի մեր սիրելի ճշմարտությունները: Ուժը գալիս է Հիսուս Քրիստոսի և Նրա խոսքերի հանդեպ մեր հավատքից։ ․․․
Չնայած մեր խոնարհ ցանկությունն է, որ բոլորը պատվեն Փրկիչի ուսմունքները, Իր մարգարեների միջոցով ասված Տիրոջ խոսքերը հաճախ հակասում են աշխարհի մտածելակերպին և միտումներին: Միշտ է այդպես եղել։ ․․․
Մենք սրտանց սիրում և հոգ ենք տանում մեր բոլոր մտերիմների համար, անկախ այն բանից՝ նրանք մեզ նման հավատք ունեն, թե՝ ոչ։ ․․․
․․․ Լինում են պահեր, երբ խաղաղարար լինելը ենթադրում է՝ դիմադրել արձագանքելու մղմանը և փոխարենը՝ արժանապատվորեն լռել։ ․․․
․․․ Ցավոք, ոչ բոլորն են ամուր կանգնելու՝ Փրկիչի հանդեպ սիրո և Նրա պատվիրանները պահելու իրենց վճռականությամբ։ ․․․
Մենք նույնպես կարող ենք հեռանալ վեճերից և օրհնել մարդկանց կյանքը՝ առանց մեկուսանալու։ ․․․
Եկեք սիրենք Նրան և սիրենք միմյանց: Եկեք լինենք խաղաղարար, որպեսզի կոչվենք «Աստծո որդիք»: