«Ձեր աստվածային էությունը և հավերժական ճակատագիրը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ.։
Կանանց նիստ
Ձեր աստվածային էությունը և հավերժական ճակատագիրը
Հատվածներ
Երիտասարդ կանանց թեմայում ուսուցանվող խորիմաստ վարդապետությունը կարևոր է երիտասարդ կանանց համար, բայց այն կիրառելի է բոլորիս համար։ ․․․
… Նախ՝ դուք սիրելի դուստր եք: Ինչ էլ որ անեք կամ չանեք, դուք չեք կարող փոխել դա: Աստված սիրում է ձեզ: ․․․
Երկրորդ ճշմարտությունն այն է, որ մենք ունենք երկնային ծնողներ՝ հայր և մայր: ․․․
Երիտասարդ կանանց թեմայի առաջին պարբերության երրորդ ճշմարտությունն այն է, որ մենք ունենք «աստվածային բնույթ»: Դա մեր էության կարևոր մասն է։ Այն հոգևոր «գեն» է՝ ժառանգված մեր երկնային ծնողներից։ ․․․
Չորրորդ ճշմարտությունն այն է, որ մենք ունենք «հավերժական ճակատագիր»: …
Մենք ազատ ենք ընտրելու, բայց չենք կարող ընտրել հայտնությամբ տրված ճանապարհով չգնալու հետևանքները:
Երբ մենք անկեղծ ապաշխարում ենք, ոչ մի հոգևոր սպի չի մնում, անկախ նրանից, թե ինչ ենք արել, որքան լուրջ է դա կամ քանի անգամ ենք կրկնել դա: Որքան հաճախ մենք ապաշխենք և ներում փնտրենք անկեղծ միտումով, մենք կարող ենք ներվել: ․․․
Ուժը գալիս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և սուրբ ուխտեր կապելու միջոցով:
… Երբ պահում ենք մեր ուխտերը, մենք ստանում ենք Աստծո զորությունը մեր կյանքում։
… Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք դառնաք Նրա ժառանգը և ստանաք այն ամենը, ինչ Նա ունի: Նա չի կարող ձեզ ավելին առաջարկել: Նա չի կարող ձեզ ավելին խոստանալ: Նա ավելի շատ է սիրում է ձեզ, քան դուք պատկերացնում եք և ցանկանում է, որ դուք երջանիկ լինեք այս կյանքում և գալիք կյանքում։