2022
Աստծո հետ կապած ուխտերը զորացնում, պաշտպանում և պատրաստում են մեզ հավերժական փառքի համար
Մայիս 2021


«Աստծո հետ կապած ուխտերը զորացնում, պաշտպանում և պատրաստում են մեզ հավերժական փառքի համար», Երիտասարդներին զորացնելու համար, May 2022.

Կանանց նիստ

Աստծո հետ կապած ուխտերը զորացնում, պաշտպանում և պատրաստում են մեզ հավերժական փառքի համար

Հատվածներ

Նկար
ժայռ մագլցողի պաստառ

Ներբեռնեք PDF

Երբևէ կանգնե՞լ եք բարձր ժայռի վրա՝ ոտքի մատները դրած դրա եզրին, իսկ մեջքով դեպի անդունդը: Լեռնամագլցման ժամանակ, թեև գիտեք, որ ապահով կերպով կապված եք ամուր պարանների և սարքավորումների համակարգին, որը կարող է ձեզ անվտանգ հասցնել անդունդի հատակը, եզրին կանգնած մնալը, այնուամենայնիվ, վախեցնող փորձառություն է: Ժայռից հետ հրվելը և օդի մեջ ճոճվելը վստահություն է պահանջում խարիսխի նկատմամբ, որն ամրացված է անշարժ առարկայի վրա: Դա վստահություն է պահանջում այն մարդու հանդեպ, որը լարում է կիրառում պարանի վրա, երբ դուք իջնում եք:…

Հոգևոր սարքավորումները, որոնք խանգարում են մեզ կոտրվել դժբախտության ժայռերի վրա, մեր վկայություններն են Հիսուս Քրիստոսի և այն ուխտերի մասին, որոնք մենք կապում ենք: Մենք կարող ենք ապավինել այս աջակցությանը, որը կառաջնորդի մեզ և ապահով կտանի առաջ: Փրկիչը՝ որպես մեր պատրաստակամ գործընկեր, թույլ չի տա, որ մենք Իր հասանելիությունից դուրս մղվենք:…

Մեր հավերժական առաջընթացի համար ավելի կարևոր բան չկա, քան Աստծո հետ ունեցած մեր ուխտերը պահելը:…

Ես վկայում եմ, որ երբ մենք որոշենք ուխտեր կապել Երկնային Հոր հետ և ստանանք Փրկիչի զորությունը՝ դրանք պահելու համար, մենք կօրհնվենք ավելի մեծ երջանկությամբ այս կյանքում, քան այժմ կարող ենք պատկերացնել, և փառահեղ հավերժական կյանքով՝ գալիք աշխարհում:

Տպել