«Բժշկենք աշխարհը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։
Կիրակնօրյա առավոտյան նիստ
Բժշկենք աշխարհը
Հատվածներ
Ի՞նչ է կրոնական ազատությունը:
Դա երկրպագելու ազատությունն է իր բոլոր ձևերով, հավաքվելու ազատությունը, խոսքի ազատությունը, անձնական համոզմունքներով գործելու ազատությունը և ուրիշների համար նույնը անելու ազատությունը: Կրոնական ազատությունը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին ինքնուրույն որոշել, թե ինչին ենք հավատում, ինչպես ենք ապրում և գործում՝ համաձայն մեր հավատքի, և ինչ է Աստված ակնկալում մեզանից: ․․․
1842 թ.-ի իրարանցման պայմաններում Ջոզեֆը հրապարակեց աճող Եկեղեցու 13 հիմնարար դրույթները, ներառյալ այս մեկը․ «Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են» [Հավատո հանգանակ 1․11]։
Նրա հայտարարությունը համապարփակ է, ազատագրող և հարգալից: Դա է կրոնական ազատության էությունը: ․․․
Միասին դիտարկենք չորս ուղիներ, որոնցով հասարակությունը և անհատները օգտվում են կրոնական ազատությունից:
Առաջին: Կրոնական ազատությունը հարգում է առաջին և երկրորդ մեծ պատվիրանները՝ դնելով Աստծուն մեր կյանքի կենտրոնում: ․․․
Երկրորդ: Կրոնական ազատությունը խրախուսում է հավատքի, հույսի և խաղաղության դրսևորումներ: ․․․
Երրորդ: Կրոնը ոգեշնչում է մարդկանց օգնել մյուսներին: ․․․
Եվ չորրորդը: Կրոնի ազատությունը գործում է որպես միավորող և առաջ մղող ուժ` արժեքներ և բարոյականություն ձևավորելու համար: ․․․
Ես ձեզ հրավիրում եմ պաշտպանել կրոնական ազատության գործը: Դա Աստծո կողմից տրված ազատ կամքի սկզբունքի արտահայտությունն է: