2022
Սիրեք, կիսվեք, հրավիրեք
Մայիս 2021


«Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։

Կիրակնօրյա առավոտյան նիստ

Սիրեք, կիսվեք, հրավիրեք

Հատվածներ

Նկար
Լանդշաֆտին նայող մարդկանց շղթայի պաստառ

Ներբեռնեք PDF

Եկեղեցու վաղեմի անդամները՝ նորադարձից մինչև ամենափորձվածները, մասնակցեցին Փրկիչի մեծ հանձնարարությանը` կիսվելով ավետարանի բարի լուրով նրանց հետ, ում հանդիպեցին և ճանաչում էին: ․․․

Մենք` որպես Քրիստոսի աշակերտներ, նույնպես հրավիրված ենք ականջ դնելու Նրա հանձնարարությանն այսօր։ ․․․

Բարեբախտաբար Փրկիչի մեծ հանձնարարությունը կարելի է իրականացնել հասարակ, հեշտ հասկանալի սկզբունքներով, որոնք ուսուցանվում են մեզ մանկությունից՝ սիրեք, կիսվեք, հրավիրեք:

Առաջին բանը, որ կարող ենք անել, սիրել՝ ինչպես Քրիստոսը սիրեց: ․․․

Երբ մենք ցույց ենք տալիս Քրիստոսանման սեր մեր մերձավորի հանդեպ, քարոզում ենք ավետարանը, եթե նույնիսկ չենք արտաբերում մեկ հատիկ խոսք: ․․․

Մեր հույսը իհարկե այն է, որ նրանք կընդունեն մեր սերը, չնայած նրանց արձագանքը մեր վերահսկողության ներքո չէ: ․․․

Երկրորդ քայլը կիսվելն է: ․․․

Մենք բոլորս ինչ-որ բաներով կիսվում ենք ուրիշների հետ: ․․․

Ինչպե՞ս կարող ենք պարզապես ավելացնել այն ցուցակը, որով մենք արդեն կիսվում ենք, թե ինչն ենք սիրում Հիսուս Քրիստոսի ավետարանում: ․․․

Երրորդ քայլը, որ կարող եք կատարել՝ հրավիրելն է: ․․․

Հարյուրավոր հրավերներ կան, որոնք կարող ենք ուղարկել ուրիշներին: Մենք կարող ենք հրավիրել ուրիշներին, ասելով՝ «եկեք և տեսեք»։ ․․․

Հրավիրում եմ ձեզ մտածել ուղիներ, որոնցով կարող եք սիրել, կիսվել և հրավիրել: Երբ այդպես վարվեք, դուք որոշակի ուրախություն կզգաք՝ գիտենալով, որ ականջ եք դնում մեր սիրելի Փրկիչի խոսքերին:

Տպել