«Դասեր ջրհորի մոտ», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։
Կանանց նիստ
Դասեր ջրհորի մոտ
Հատվածներ
Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել երեք դասերով, որոնք ես սովորում եմ, երբ շարունակում եմ խմել [Փրկչի] «կենդանի ջրի» ջրհորից [Հովհաննես 4․10]։
Առաջին. մեր անցյալ ու ներկա հանգամանքները չեն որոշում մեր ապագան …
Դիտարկենք ջրհորի մոտ գտնվող կնոջը:…
Այդ կինը դարձավ հզոր վկա՝ իր քաղաքում գտնվողներին հայտարարելով, որ Հիսուսը Քրիստոսն է: «Եւ Սամարացիների այն քաղաքիցը շատերը հաւատացին նորան այն կնկայ խօսքի համար» [Հովհաննես 4․39]։
Նրա անցյալ ու ներկա հանգամանքները չէին որոշում նրա ապագան։ Նրա նման մենք կարող ենք ընտրել՝ այսօր դիմել Փրկիչին այդ ուժի և բժշկության համար, որը մեզ հնարավորություն կտա իրականացնելու այն ամենը, ինչի համար մենք այստեղ ենք:
Երկրորդ. զորությունը մեր մեջ է [Վարդապետություն և Ուխտեր 58․28] …
Քույրե՛ր, զորություն կա մեր մեջ, որ շա՛տ արդարություն գործենք:…
Երրորդ. «Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (Վարդապետություն և Ուխտեր 64.33) ․․․
Քույրե՛ր, սրտերը կարող են փոխվել, և կյանքերը օրհնվել, երբ մենք առաջարկում ենք մի պտղունց աղ, մի գդալ թթխմոր և լույսի մի շող:
Ես վկայում եմ, որ Փրկիչը մեր կյանքի աղն է, և հրավիրում է մեզ ճաշակել Իր ուրախությունից և սիրուց: Նա է մեր թթխմորը, երբ մեր կյանքը ծանր է, և բերում է մեզ հույս՝ կրելով մեր բեռները Իր անզուգական ուժի և փրկագնող սիրո միջոցով: Նա է մեր լույսը, որ լուսավորում է մեր տունդարձի ճամփան: