2022
Մի վախենար, միայն հավատա
Մայիս 2021


«Մի վախենար, միայն հավատա», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։

Շաբաթօրյա ցերեկային նիստ

Մի վախենար, միայն հավատա

Հատվածներ

Նկար
աստղազարդ երկնքի պաստառ

Ներբեռնեք PDF

Հաշվի առնելով մեր օրերի խնդիրները՝ հասկանալի է, որ երիտասարդների իդեալների պատկերացումները փոքր ինչ նվազում են։ ․․․

Այսօր իմ աղերսն է մեր երիտասարդներին, նրանց ծնողներին և չափահասներին, ովքեր նրանց խորհուրդ են տալիս, սկսել երջանկության որոնումները՝ ընդունելով այն առատությունը, որը մենք արդեն ստացել ենք ամեն բարի պարգև տվողից։ Հենց այս պահին շատերը աշխարհում հոգու խորքից հարցեր են տալիս, որոնց մենք պետք է պատասխանենք Հիսուս Քրիստոսի ավետարանի «լավ ավետիսով»։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը կենդանի է պահում աշխարհի Փրկիչի առաքելությունն ու պատգամը, առաջարկում է հավերժական ամենակարևոր ճանապարհը՝ նման անհրաժեշտ պահին բարին գտնելու և բարին գործելու համար։ ․․․

Երիտասարդնե՛ր, որ այժմ պայքարում եք, անկախ ձեր մտահոգություններից կամ դժվարություններից, ինքնասպանությամբ մահը, միանշանակ, պատասխան չէ։ Այն չի ազատի ձեզ այն ցավից, որը զգում եք, կամ, մտածում եք, թե պատճառում եք։ Անսահման լույսի կարիք ունեցող աշխարհում, խնդրում եմ, մի նվազեցրեք Աստծո հավիտենական լույսը, որ դրվել է ձեր հոգու մեջ դեռ այս աշխարհից առաջ։ Խոսեք որևէ մեկի հետ։ Օգնություն խնդրեք: Մի ոչնչացրեք կյանքը, որը պահպանելու համար Քրիստոսը տվել է Իրենը։ Դուք կարող եք դիմանալ այս մահկանացու կյանքի պայքարներին, որովհետև մենք կօգնենք ձեզ կրել դրանք։ Դուք ավելի ուժեղ եք, քան մտածում եք։ Օգնությունը հասանելի է՝ մյուսներից և, հատկապես, Աստծուց։ Դուք սիրված, գնահատված և կարևոր եք։ Մենք ունենք ձե՛ր կարիքը: «Մի վախենար, միայն հավատա»։ ․․․

․․․ Մենք այնքան շատ բան ունենք ուրախանալու։ Մենք ունենք միմյանց և մենք ունենք Նրան։ Մի մերժեք հնարավորությունը, որ մենք լինենք ձեզ հետ։

Տպել