«Մեր հարաբերությունը Աստծո հետ», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ.։
Կիրակնօրյա առավոտյան նիստ
Մեր հարաբերությունը Աստծո հետ
Հատվածներ
Մենք չպետք է մտածենք Աստծո ծրագրի մասին՝ որպես տիեզերական առք ու վաճառքի մեքենայի, որտեղ մենք (1) ընտրում ենք ցանկալի օրհնությունը, (2) տեղադրում ենք բարի գործերի պահանջվող գումարը և (3) պատվերը անհապաղ առաքվում է: ․․․
Մեր ապաշխարությունը և հնազանդությունը, մեր զոհաբերությունները և մեր բարի գործերը իսկապես կարևոր են: Մենք կամենում ենք լինել նրանց շարքում, ում նկարագրել է Եթերը` որպես «միշտ հարստացվող բարի գործերով» [Եթեր 12․4]։ Բայց դա սելեստիալ հաշվապահական գրքերում պահվող որոշ թվերի պատճառով չէ: Այս բաները կարևոր են, քանի որ դրանք ներգրավում են մեզ Աստծո աշխատանքի մեջ, և այն միջոցներն են, որոնցով մենք համագործակցում ենք Նրա հետ՝ բնական մարդուց սուրբի մեր անձնական փոխակերպման ընթացքում: Այն, ինչ առաջարկում է մեզ մեր Երկնային Հայրը, Ինքն է և Իր Որդին, սերտ ու հարատև հարաբերություն Իրենց հետ՝ Հիսուս Քրիստոսի` մեր Քավիչի շնորհի և միջնորդության միջոցով։
Մեր Հայրը կամենում է առաջնորդել մեզանից յուրաքանչյուրին Իր ուխտի ճանապարհով` այն քայլերով, որոնք նախատեսված են մեր անհատական կարիքներին և հարմարեցված են Նրա ծրագրին` Իր հետ մեր վերջնական երջանկության համար: ․․․
Այնուամենայնիվ, այս ճանապարհը չի կարող հեշտ լինել մեզանից որևէ մեկի համար: Այն հեշտացնելու համար չափազանց շատ զտում է անհրաժեշտ: ․․․
Այսպիսով, այս զտիչի կրակի մեջ Աստծո վրա բարկանալու փոխարեն՝ մոտեցեք Աստծուն: Կանչեք առ Հայրը՝ Որդու անունով: Ամեն օր Հոգով քայլեք Նրանց հետ: Թույլ տվեք Նրանց ժամանակի ընթացքում ցույց տալ Իրենց հավատարմությունը ձեր հանդեպ: Իսկապես ճանաչեք Նրանց և իսկապես ճանաչեք ինքներդ ձեզ: Թող Աստված տնօրինի։