2022
Հիմա է ժամանակը
Մայիս 2021


«Հիմա է ժամանակը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։

Կիրակնօրյա ցերեկային նիստ

Հիմա է ժամանակը

Հատվածներ

Նկար
զարթուցիչի պաստառ

Ներբեռնեք PDF

Ապագան միշտ անորոշ է։ Եղանակը փոփոխվում է։ Տնտեսական շրջափուլերն անկանխատեսելի են։ Աղետները, դժբախտ պատահարները և հիվանդությունները կարող են շատ արագ փոխել կյանքը։ Այս գործողությունները մեծամասամբ մեր վերահսկողությունից դուրս են։ Սակայն կան բաներ, որոնք մենք կարող ենք վերահսկել, այդ թվում՝ ինչպես ենք մենք ծախսում մեր ժամանակը ամեն օր։ ․․․

Այո, մենք պետք է սովորենք անցյալից, և այո, մենք պետք է պատրաստվենք ապագայի համար։ Բայց միայն հիմա կարող ենք դա անել։ Այժմ է ժամանակը սովորելու։ Այժմ է ժամանակը ապաշխարելու։ Այժմ է ժամանակը օրհնելու մյուսներին և բարձացնելու ընկած ձեռքերը» [Եբրայեցիս 12․12]։ …

… Ես կրկնում եմ այս առավոտ հնչեցրած իմ կոչը՝ անել այնպիսի բաներ, որոնք մեծացնում են ձեր դրական հոգևոր լիցքը, այդ վերելքը, որի մասին խոսում էր երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը, որոնք օգնում են առաջ շարժվել՝ անկախ մարտահրավերներից և օգտվել հնարավորություններից։

Դրական հոգևոր լիցքը մեծանում է, երբ մենք երկրպագում ենք տաճարում և ավելի լավ հասկանում այնտեղ ստացվող օրհնությունների հրաշալի ծավալն ու խորությունը։ Ես աղերսում եմ, որ դուք դիմակայեք աշխարհիկ ուղիներին՝ կենտրոնանալով տաճարի հավերժական օրհնությունների վրա։…

Ես սիրում եմ ձեզ, թանկագին եղբայրնե՛ր և քույրեր։ Ինչը ավելի կարևոր է, Տերը սիրում է ձեզ: Նա է ձեր Փրկիչն ու ձեր Քավիչը։ Նա ղեկավարում և առաջնորդում է Իր Եկեղեցին: Եկեք լինենք Տիրոջը արժանի ժողովուրդ, ով ասել է․ «Եւ իմ ժողովուրդը լինէք, եւ ես ձեր Աստուածը լինեմ» [Երեմիա 30․22

Տպել