Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցման այլ հնարավորությունների ժամանակ: Նշված համարները ցույց են տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
Նիլ Լ. Անդերսեն |
(58) Դեյվիդ Օ. Մակքեյը տեսիլքում տեսնում է Փրկիչին և նրանց, «ովքեր հաղթեցին աշխարհին»: Երեց Բրյուս Դ. Փորտերը տառապում է երիկամային խնդիրներից, բայց հաղթում է աշխարհին՝ Փրկիչի հանդեպ ունեցած իր սիրով: |
Դեյվիդ Ա. Բեդնար |
(67) Դեյվիդ Ա. Բեդնարն օգնում է մի հիասթափված վերադարձած միսիոների: |
Մարկ Ա. Բրեգ |
(36) Հրշեջները փրկում են Հիսուս Քրիստոսի նկարները հրդեհով բռնկված ցցի կենտրոնից: |
Մ. Ջոզեֆ Բրոու |
(23) Մ. Ջոզեֆ Բրոու հայրը լսում է իր մոր իմաստուն խորհուրդը: Երիտաարդ Մ. Ջոզեֆ Բրոուն փնտրում է Երկնային Հոր կամքը, երբ պատրաստվում է ազատ արձակել իր շանը: Տաճարում Մ. Ջոզեֆ Բրոուն իմանում է, որ Երկնային Հայրը հոգ է տանում իր մասին: |
Լինդա Ք. Բըրթն |
(12) Երբ Դրուսիլլա Հենդրիքսի ամուսինը անդամալույծ է դառնում, նա հոգ է տանում իր ընտանիքի մասին: Սփոփող Միության նախագահը ծառայում է մյուսներին, մինչ մաքառում է քաղցկեղի դեմ: |
Ջերալդ Կոսե |
(75) Սեմինարիայի շնորհիվ 30-ամյա Ջերալդ Կոսեն կոչում է ստանում: Ծխի անդամները ուղիներ են փնտրում երիտասարդ տղային ծառայության կանչելու համար: |
Յուն Հվան Չոյ |
(90) Յուն Հվան Չոյի հայրն ուսուցանում է նրան. «Մի՛ նայիր շուրջդ, նայիր վե՛ր»: Սանբիմ Չոյը օրհնված էր, մինչ նրա ծնողները ծառայում էին միսիայում: Յուն Հվան Չոյի կանչը Յոթանասունի Քվորում ենթադրում էր, որ նա ավելի քիչ ժամանակ կունենար իր ընտանիքի համար, բայց նրա որդին երջանիկ է, քանի որ նրանք «հավերժական ընտանիք են»: |
Լ. Ուիթնի Քլեյթոն |
(97) Մի երիտասարդ եպիսկոպոս ծխի անհանգստացած անդամներին խորհուրդ է տալիս կիրառել հավատի հիմնարար գործելակերպը: |
Վեթերֆորդ Թ․ Քլեյթոն |
(26) Վեթերֆորդ Թ․ Քլեյթոնը տեսնում է այն ուրախությունը, որը նորածին մանուկը պարգևում է մորը: Իրենց մոր մահից հետո երկու դուստրերը սփոփանք են գտնում Փրկիչի հանդեպ ունեցած իրենց հավատի մեջ: |
Քվենթին Լ. Քուք |
(127) Քվենթին Լ. Քուքի չորս տարեկան որդին «այժմ կարող է ամեն ինչ անել»: Պատանի Քվենթին Լ. Քուքը հոգևոր հաստատում է ստանում վերականգնված ավետարանի վերաբերյալ: Չնայած ձախորդություններին, Փարլի Պ. Պրատի իմաստությունն ու առաքինությունն աճում է, քանի որ հավատարիմ է մնում ավետարանին: |
Բոննի Հ․ Քորդոն |
(6) Բոննի Հ․ Քորդոնի կրտսեր թոռնիկը խնդրում է ավելի շատ սուրբ գրություններ կարդալ: Խաղաղությունը, որը նա զգում է իր մոր աղոթքից, Բոննի Հ․ Քորդոնին քաջություն է տալիս վստահել Տիրոջը: Ծառայելով ուրիշներին, քաղցկեղով հիվանդը ուժ և քաջություն է ստանում դիմակայելու իր հիվանդությանը: |
Վալերի Վ․ Քորդոն |
(55) Պատանի Բոննի Հ․ Քորդոնը տեսնում է, թե իր ընտանիքն ինչպես է օրհնվում տասանորդ վճարելով: |
Յոքին Ի․ Կոստա |
(112) Մինչ Յոքին Ի․ Կոստան հանդիպում է միսիոներներին, նա դառնում է խոնարհ և ապաշխարությանը վերաբերվում է որպես դեպի զարգացում և երջանկություն տանող ճանապարհի: |
Հենրի Բ. Այրինգ |
(15) Ավստիրիայում Եկեղեցու խոնարհ անդամները թույլ են տալիս, որ Սուրբ Հոգին լուսավորի այն սրահը, որտեղ նրանք անցկացնում էին հաղորդության ժողովը: Սուրբ Հոգին թույլ է տալիս Հենրի Բ. Այրինգին իր անհնազանդ փոքրիկ տղային տեսնել այնպես, ինչպես Աստված է տեսնում նրան: (19) Նույնիսկ լավագույն տեխնոլոգիաները չեն փոխարինում անձնական հայտնությանը: (82) Հենրի Բ. Այրինգը ապավինում է այն խոստմանը, որ Հոգին կլինի իր սրտում և հրեշտակները կսատարեն իրեն, երբ նա քահանայության ծառայություն է մատուցում: |
Ս. Սքոթ Գրոու |
(121) Ս. Սքոթ Գրոուի ծնողները և զարմիկները ծառայում են միսիայում: Ս. Սքոթ Գրոուն վկայում է Երեց Նիլ Ա. Մաքսվելի հոգևոր զտման մասին: |
Ջոյ Դ․ Ջոնս |
(87) Մեծ եղբայրը պահում է ծնողներին տված իր խոստումը՝ չկատակել իր հինգամյա քրոջ հետ: |
Քերոլ Ֆ. Մակքոնկի |
(9) Մեղուների դասարանի 13-ամյա մի նախագահ օգնում է իր ընկերներին կատարել իրենց տնային գործերը, որպեսզի նրանք կարողանան հաճախել եկեղեցի: |
Ռասսել Մ. Նելսոն |
(39) Մի Դափնի պահում է իր խոստումը՝ մասնակցել ցցի Սփոփող Միության ժողովին, չնայած նրան որակազրկում են նախահանգային մրցույթին մասնակելու հնարավորությունից: |
Ս. Մարկ Փալմեր |
(114) Որպես միսիայի նախագահ, Ս. Մարկ Փալմերը սովորում է «տեսնել» միսիոներներին և սիրել նրանց՝ ինչպես Հայրը և Որդին են սիրում նրանց: |
Ռոնալդ Ա. Ռասբենդ |
(93) Որպես լիաժամկետ միսիոներ, Ռոնալդ Ա. Ռասբենդն օգտագործելով ոտքը, թույլ չի տալիս, որ դուռը փակվի: Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը հուշում է ստանում այցելել և օրհնել Եկեղեցու անդամներին Էկվադորում՝ այնտեղ տեղի ունեցած երկրաշարժից հետո: Որպես միսիայի նախագահ, Ռոնալդ Ա. Ռասբենդը խրախուսում է միսիոներներին գործել ըստ առաջին հուշման: |
Դեյլ Գ. Ռենլանդ |
(29) «Թշվառները» վեպում մի եպիսկոպոսի կողմից ցուցաբերված կարեկցանքը մղում է Ժան Վալժանին փոխել իր կյանքը: Եվրոպայում բնակվելիս, պատանի Դեյլ Գ. Ռենլանդը ենթարկվում էր ծաղրի ու հալածանքների: |
Գարի Բ․ Սաբին |
(52) Մի սկաուտ տղա գիշերն անցկացնում է մրսելով: Փչած տոպրակը նորից վերադառնում էր իր նախկին դիրքին, քանի որ «ամուր էր ներքուստ»: Գարի Բ․ Սաբինի հայրն ուսուցանում է իր երկու նավաստի ընկերներին, ովքեր տպավորված էին նրա արդարակյաց օրինակով: |
Ուլիսես Սոարես |
(33) Լիաժամկետ միսիոները նորացնում է իր հանձնառությունը, ջանասիրաբար ծառայելով Աստծուն իր քրոջ մահվան լուրն իմանալուց հետո: |
Գարի Ի. Սթիվենսոն |
(117) Գարի Ի. Սթիվենսոնը տպավորված է իննամյա տղայի՝ ընտանեկան երեկոյի ժամանակ ուսուցանած դասով: Մի հուշում երիտասարդ Սթիվենսոնին փրկեց բոժոժավոր օձի հետ հանդիպումից: Միսիայի մի նախագահի ստացած հուշումը միսիոներներին փրկեց երկրաշարժից Ճապոնիայում: Ողբերգական ավտովթարից հետո ընտանիքի անդամները սփոփանք են ստանում Սուրբ Հոգուց: |
Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(104) Դիտեր Ֆ. Ուխդորֆը մեծ ուրախություն է ապրում Մադրիդ Իսպանիա Տաճարի ավարտման կապակցությամբ, չնայած հրավիրված չէր նվիրագործման արարողությանը: Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը հորդորում է նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆին՝ «չներշնչվել» Եկեղեցու անդամների գովասանքից: Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերը խորհուրդ է տալիս նոր ղեկավարներին հետևել համար վեց կանոնին: Ցցի մի նախկին նախագահ կամավոր մաքրում է տարածքը ձիերի հետևից քաղաքի շքերթի ժամանակ: |