2017
Սփոփող Միության նպատակը
May 2017


Սփոփող Միության նպատակը

Սփոփող Միությունը թարմացրել է իր նպատակի ձևակերպումը: Այժմ այն այսպիսին է. «Սփոփող Միությունը պատրաստում է կանանց հավերժական կյանքի օրհնություններին, մեծացնելով նրանց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության հանդեպ, ամրացնելով անհատներին, ընտանիքները և տները՝ արարողությունների և ուխտերի միջոցով և միասնական ուժերով աշխատելով կարիքավորների օգնության ուղղությամբ»:

Հայտարարությունը պարունակում է լրացուցիչ գաղափարներ, որոնք կօգնեն վերջին օրերի սուրբ կանանց հասկանալ Սփոփող Միության յուրաքանչյուր քրոջ սուրբ ինքնությունը, հավերժական աշխատանքը և նպատակը:

Տպել