Երեց Տանիելա Բ. Վեյքոլո
Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական
Երեց Տանիելա Բիու Վեյքոլոն 1994թ. մարտին մկրտվելուց հետո իր կյանքի ամեն մի օրը նվիրել է Տիրոջ ծառայությանը:
Նա ծնվել է 1967 թվականին, Լոմալոմա փոքրիկ կղզում (Լաու, Ֆիջի), Տանիելա Վոսա և Թեմալեսի Բուադրոմո Վեյքոլոների ընտանիքում: Երեց Վեյքոլոն վեց երեխաներից ամենափոքրն էր: «Ես մեծացել եմ մի շատ համեստ տանը, սակայն մենք հարուստ էինք միմյանց նկատմամբ ունեցած սիրո դրսևորումներով», - ասել է նա:
12 տարեկանում Երեց Վեյքոլոն հեռացավ ծնողական տնից, որպեսզի 12-19 տարեկան մյուս 500 երիտասարդ տղաների հետ հաճախի գիշերօթիկի դպրոց: «Դա ինձ կրթող լավ հիմք էր», - ասել է նա: «Այդտեղ ես սովորեցի ինքնակարգապահ լինել»:
Նա հանդիպում էր Անիտա Հերբերտա Մոյմոյի հետ, ով արդեն մեկ տարի նորադարձ էր: Նրանք ամուսնացան 1987թ. օգոստոսի 22-ին Սուվայում (Ֆիջի):
Երեց Վեյքոլոյի համար դարձի գործընթացը ակնթարթային չի եղել և զույգի ամուսնության առաջին ութ տարիների ընթացքում նրանք հանդիպել են շատ միսիոներների հետ: «Ութ տարիների ընթացքում ես չորս անգամ ավարտել եմ միսիոներական զրույցների փաթեթը: Ես հանդիպել եմ 24 միսիոներների հետ», - ասել է նա:
Վերջապես Եկեղեցու անվան մասին միսիոներներից մեկի տված պարզ հարցը մկրտվելու միտք առաջացրեց նրա մոտ: «Եկեղեցին պետք է կոչվի իր տիրոջ անունով: Ինձ համար դա այդպես էր», - ասել է նա:
Երեց Վեյքոլոն և նրա կինը կնքվել են Նուկու-ալոֆա Թոնգա Տաճարում 1995 թվականին: Նրանք երկու երեխաների ծնողներ են:
Նրա մկրտությունը արագ հաջորդվեց ծառայության հնարավորություններով: Մկրտությունից երկու շաբաթ հետո նա կանչվեց ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահություն և կնոջ հետ միասին ուսուցիչ լինել սեմինարիայում: Մեկ տարի չանցած նա ընդունեց ճյուղի նախագահի կոչումը: Հետագայում նա ծառայել է որպես խորհրդական ցցի նախագահությունում, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական: Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական կանչվելու պահին նա Արկանզաս Լիթլ Ռոք միսիայի նախագահն էր:
Երեց Վեյքոլոն ուսանել է կառավարման և հանրային վարչարարություն և ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան: Վերջերս նա Ֆիջիի Եկեղեցու ծառայությունների կենտրոնի կառավարիչն էր: