Երեց Ադիլսոն դե Փոլա Պարելլա
Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական
Երբ Երեց Ադիլսոն դե Փոլա Պարելլան ութ տարեկան էր, երբ միսիոներները սկսեցին ուսուցանել նրա ընտանիքին Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ավետարանի վերականգնման մասին:
«Նույնիսկ փոքր հասակում ես համոզված էի, որ Ջոզեֆ Սմիթը իրոք տեսել էր Աստծուն և Հիսուս Քրիստոսին», - ասել է Երեց Պարելլան, ով 2017թ. ապրիլի 1-ին հաստատվեց որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական: «Այդ օրվանից ես երբեք չեմ կասկածել դրանում»:
Երեց Պարելլան ծնվել է 1962 թվականին Ֆիորավանտե և Վանի դե Փոլա Պարելլայի ընտանիքում, Բրազիլիայի Գուարուջա տեղանքում, որն Ատլանտյան օվկիանոսի ափին է և Սան Պաուլո քաղաքի հարևանությամբ:
Նրա երկու ավագ եղբայրները ծառայել էին միսիայում: Նրանց օրինակները, ինչպես նաև սիրող եպիսկոպոս՝ Անգելինո Բորգես դե Ֆրեյտասի ազդեցությունը, ով ուղղորդում էր նրան Ահարոնյան Քահանայություն կրելու ժամանակ, նրա մեջ ցանկություն առաջացրեցին ծառայելու լիաժամկետ միսիայում: Միսիոներական ծառայությունն ամրապնդեց նրա մեջ «Աստծո և Նրա Որդու գոյության իրողությունը, ինչպես նաև այն, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք»:
Բրազիլիայի Պորտո Ալեգրե միսիայում ծառայելուց հետո, Երեց Պարելլան ուսանել է Բրիգամ Յանգ Համալսարանում (Պրովո, Յուտա, ԱՄՆ), որտեղ ստացել է կապի ոլորտի բակալավրի աստիճան և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Նա եղել է Kodak Polychrome Graphics ընկերության գործադիր տնօրենը և Korn Ferry International ընկերության գործընկերը: Բոլորովին վերջերս նա Caldwell Partners ընկերության գործընկերն էր:
Նա ամուսնացել է Իլեյն Ֆինհոլդի հետ 1988թ. դեկտեմբերին Սան Պաուլո Բրազիլիայի Տաճարում: Նրանք հինգ որդիների ծնողներ են:
Երեց Պարելլան ծառայել է որպես ճյուղի նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահության խորհրդական, Տարածքային Յոթանասունական, և Բրազիլիայի Բելու Օրիզոնտի միսիայի նախագահ՝ 2009-2012 թթ.:
Միսիոներներին հանդիպելուց ի վեր նրա կյանքըճանապարհորդություն է եղել, որի ընթացքում պիտի հասկանար ութ տարեկանում իր ունեցած զգացողությունները: Եկեղեցի հաճախելը, Աստծո խոսքը շարունակ սովորելը և համաձայն պատվիրանների ապրելու ձգտումը ընդյալնել են նրա տեսլականը, որը ձևավորվել է փոքր հասակում՝ ճշմարտության անմիջական ընկալումից: «Սա իսկապես Աստծո արքայությունն է երկրի վրա», - ասել է նա: