2017
Երգված և չերգված երգեր
May 2017


Երգված ու չերգված երգեր

Խնդրում եմ, որ բոլորդ մշտապես և հավատարմությամբ մնաք երգչախմբում։

«Շողում է պայծառ հոգիս այսօր», - գրել է Էլիզա Հյուիթը։ «Երկնքից էլ փառավոր։ Շողում է վառ ու անմար, քանզի Հիսուսն է լույսը իմ»։1 Տողերը հրաշալի են, այդ քրիստոնեական սքանչելի, հնագույն օրհներգը գործնականում անհնար է երգել առանց ժպիտի։ Բայց այսօր ցանկանում եմ այլ կերպ մեկնաբանել այդ երգի տողերը, որոնք մեզ կօգնեն այն օրերին, երբ կդժվարանանք երգել կամ ժպտալ, երբ կարծես «խաղաղ երջանիկ պահերը» չեն գա։ Եթե, երբևէ, չեք կարողացել ձայնակցել այն ուրախ մեղեդիներին, որոնք երգել են ուրիշները, ապա խնդրում եմ, որ դուք հետևեք այս օրհներգի խոսքերին, որոնք հավաստիացնում են․ «կլսի Հիսուսը [իմ] հոգու չլսվող մեղեդին»։2

Որպես Աստծո զավակներ, ապրելով անկում ապրող աշխարհում, մենք բախվում ենք բազում իրողությունների, որոնց թվում են այն դժվարին օրերը, երբ մեր հավատքն ու տոկոնությունը փորձվում է։ Այդ մարտահրավերները կարող են գալ մեր անկատարությունից, ուրիշների անկատարությունից կամ, պարզապես, կյանքի անկատարությունից։ Բայց ինչպիսին էլ որ լինեն այդ պատճառները, նրանք կարող են զրկել մեզ երգելու ցանկությունից և մթագնել «հոգու գարունը»,3 որի մասին Էլիզա Հյուիթը նկարագրում է իր երգի տողերում։

Ուրեմն, մենք ի՞նչ ենք անում այդ պահերին։ Առաջինը, մենք ընդունում ենք Պողոս Առաքյալի խորհուրդը և «այն որ չենք տեսնում, նորան յոյս ունինք, [և] համբերութեամբ սպասում ենք»։4 Այդ պահերին, երբ մեղեդու ուրախությունն այլևս չենք զգում, մենք կարող ենք լուռ մնալ միառժամանակ և պարզապես լսել ուրիշներին՝ ուժ ստանալով մեր շուրջը հնչող երաժշտության վեհությունից։ Մեզանից շատերը, ովքեր «երաժշտությունից կաղում են», դառնում են ավելի ինքնավստահ ու երգելու կարողությունը մեծապես աճում է, երբ կանգնում են այն մարդու կողքին, ով ավելի զորեղ ու որոշակի ձայն ունի։ Անշուշտ, երբ գործ ենք ունենում հոգևոր օրհներգի հետ, մենք պետք է հնարավորինս մոտ կանգնենք աշխարհի Փրկիչին ու Քավիչին, ով միանգամայն կատարյալ վեհություն ունի։ Ապա քաջալերվում ենք մեր լռությունը լսելու Նրա կարողությունից և հուսադրվում մեր համար Նրա կատարած ներդաշնակ և առաքելական բարեխոսությունից։ Իսկապես, «երբ Տերն իմ կողքին է», այդ պահերին է «թռչում սիրտս զվարթ երգով՝ աղավնու թևերին»։5

Այն օրերին, երբ մեր մտքերն ու խոսքերը ներդաշնակության մեջ չեն գտնվում ուրիշների մտքերի ու խոսքերի հետ, ես կխնդրեի բոլորիս, հատկապես Եկեղեցու երիտասարդներին, որ չմոռանան, որ աստվածային ծրագրի համաձայն, Աստծո երգչախմբի ոչ բոլոր ձայներն են միանման։ Տարբեր ձայների՝ սոպրանո և ալտ, բարիտոն և բաս, համադրությամբ է հարուստ երաժշտությունը ձևավորվում։ ՎերջինՕրերի Սրբերի երկու նշանավոր կանանց ուրախ նամակագրությունից մեջբերման մի տողում ասվում է․ «Աստծո բոլոր արարածները տեղ ունեն երգչախմբում»։6 Երբ մենք թերագնահատում ենք մեր յուրահատկությունը և փորձում նմանվել շինծու կարծրատիպերին, որոնք ծնունդ են սպառողական անկուշտ մշակույթի և կատարելատիպ են դառնում սոցիալական լրատվամիջոցների և դրանից դուրս տրամադրված հնարավոր ընկալման արդյունքում, այդ ժամանակ մենք կորցնում ենք մարդկանց միջև գոյություն ունեցող առանձնահատկություններն ու տարբերությունները, որոնք Աստված նկատի է ունեցել բազմազան աշխարհը ստեղծելիս։

Այժմ դա չի նշանակում, որ այս աստվածային երգչախմբում ամեն ոք կարող է գոռալ իր անձնական օրատորիան։ Բազմազանությունը չի ենթադրում աններդաշնակություն և պահանջում է կարգապահություն, Երե՛ց Հեյլս, մեր այսօրվա նպատակի համար, ես կասեի, պահանջվում է աշակերտի նվիրվածություն, իսկ երբ աշխարհի ստեղծումից առաջ մենք ընդունեցինք աստվածայնորեն տրված երգի խոսքերը և ներդաշնակ երգեցողությունը, մեր Երկնային Հայրը ուրախությամբ թույլ տվեց երգել մեր իսկ ձայնով, այլ ոչ ուրիշի։ Հավատացեք ինքներդ ձեզ և հավատացեք Նրան։ Չնվազեցնեք ձեր արժեքը և չթերագնահատեք ձեր ներդրումը։ Ամենից առավել՝ չհրաժարվեք երգչախմբում ունեցած ձեր դերից։ Ինչո՞ւ։ Որովհետև դուք եզակի ու անփոխարինելի եք։ Նույնիսկ մեկ ձայնի կորուստը թուլացնում է մեկ այլ երգչի ձայնը մեր այս հրաշալի մահկանացու երգչախմբում, այդ թվում, այն մարդկանց կորուստը, ովքեր զգում են հասարակության կամ Եկեղեցու կողմից լայնորեն չընդունված։

Չնայած, հորդորում եմ ձեզ հավատք ցուցաբերել դժվար ըմբռնելի երգերի հանդեպ, նաև պատրաստակամորեն ընդունում եմ, որ տարբեր պատճառներով ես դժվարացել եմ այլ երգերի հարցում, որոնք պետք է երգեի, սակայն դեռ չեմ երգել։

Երբ աշխարհում տեսնում եմ երերացող տնտեսական անհավասարությունը, մեղավոր եմ զգում Տիկին Հյուիթի հետ միասին երգելու «օրհնությունների համար բոլոր, [որոնք Աստված տալիս է], հույսերի երկնքի» մասին։7 Այդ կրկներգն ամբողջովին ու անկեղծորեն չենք կարող երգել, մինչև որ պատվով չհոգանք աղքատների մասին։ Տնտեսական դժվարությունները անեծք է, որը շարունակում է անիծել տարեց-տարի և սերնդե-սերունդ։ Այն վնասում է մարմինները, խեղում է հոգիները, վնասում է ընտանիքներին և կործանում երազները։ Եթե մենք կարողանայինք անել ավելին, որպեսզի մեղմեինք աղքատությունն այնպես, ինչպես Հիսուսն է բազմիցս պատվիրել, գուցե աշխարհում քիչ հաջողակը կարողանար մի քանի նոտա երգել «Շողում է պայծառ հոգիս այսօր» երգից և միգուցե՝ առաջին անգամ իր կյանքում։

Նաև դժվարանում եմ երգել զվարթ ու կենսուրախ երգեր, երբ մեզ շրջապատող մարդկանցից շատերը տառապում են մտավորև հոգեական հիվանդություններով կամ այլ առողջական սահմանափակումներով։ Դժբախտաբար, հիվանդության այդ բեռը երբեմն մնում է, անկախ բուժքույրերի և ընտանիքի անդամների բազմաթիվ խիզախ ջանքերից։ Աղոթում եմ, որ մենք թույլ չտանք Աստծո այս զավակներին տառապել լռության մեջ և ձեռք բերենք Նրա ունակությունը` լսելու այն երգերը, որոնք այդ մարդիկ չեն կարող այժմ երգել։

Եվ հույս ունեմ, որ մի օր բոլոր ազգերից կազմված մեծ համաշխարհային երգչախումբը ներդաշնակ կլինի և կհայտարարի, որ զենքերը, վիրավորանքները և հեգնանքը չեն հանդիսանում մարդկային հակասությունները լուծելու միջոցներ։ Երկնքի հռչակագրերն աղաղակում են, որ հասարակության բարդ խնդիրները գոհացուցիչ կերպով երբևէ լուծելու միակ միջոցը Աստծուն սիրելը և Նրա պատվիրանները պահելն է, այդպիսով՝ բացելով միակ երկարատև ու փրկարար ուղու դուռը, որը սերն է միմյանց հանդեպ։ Եթեր մարգարեն ուսուցանել է, որ մենք պիտի «հուսանք ավելի լավ աշխարհի համար»։ Մորոնին, ով տեսել էր բազում պատերազմներ ու բռնություններ, հազարավոր տարիներ անց այդ միտքը կարդալով, հայտարարեց, որ այդ աշխարհի համար «ավելի գերազանց ուղի» միշտ կլինի Հիսուս Քրիստոսի ավետարանը։8

Որքա՜ն երախտապարտ ենք, որ այս դժվարությունների ժամանակ, երբեմն, հանդիպում ենք մեկ այլ տեսակ երգի, որը դժվարանում ենք երգել, բայց այս անգամ արդեն մեկ այլ պատճառով։Դա այն ժամանակ է, երբ զգացմունքներն այնքան խորն ու անձնական են, նույնիսկ սուրբ, որ դրանք կամ չեն կարող կամ չի կարելի արտահայտել, ինչպես օրինակ՝ Կորդելիայի սերը իր հոր հանդեպ, ում նա ասել է․ «Իմ սերն … ավելին է, քան իմ լեզուն կարող է արտահայտել. … Չեմ կարող սրտիս խոսքերը բերանով արտասանել»։9 Այդ սուրբ զգացմունքները պարզապես աննկարագրելի են, հոգևոր առումով զորեղ, ինչպես Նեփիացիների զավակներին արտասանած Հիսուսի աղոթքը։ Այդ իրադարձությանը ներկա եղած մարդիկ գրել են․

«Աչքը երբևէ չի տեսել, ոչ էլ ականջը լսել, նախկինում, այնպիսի մեծ և սքանչելի բաներ, ինչպիսիք մենք տեսանք ու լսեցինք Հիսուսին Հոր հետ խոսելիս 

«… ոչ մի լեզու չի կարող խոսել, ոչ էլ կարող է գրվել որևէ մարդու կողմից, ոչ էլ կարող է մարդկանց սրտերը երևակայել այնպիսի մեծ և սքանչելի բաներ, ինչպիսիք մենք թե՛ տեսանք, թե՛ լսեցինք Հիսուսին խոսելիս»:10

Այդպիսի սրբազան պահերը մնում են աննկարագրելի, որովհետև խոսքը, նույնիսկ, եթե դա հնարավոր լիներ արտահայտել, կթվար սրբապղծություն։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ապրում ենք մահկանացու աշխարհում, որտեղ կան բազմաթիվ երգեր, որոնք դեռ չենք երգել կամ չենք կարող երգել։ Բայց ես խնդրում եմ բոլորիդ մշտապես ու հավատարմությամբ մնալ երգչախմբում, որտեղ մենք կարող ենք մշտապես վայելել այդ ամենաթանկ օրհներգը՝ «քավիչ սիրո երգը»։11 Բարեբախտաբար, այդ բացառիկ համարի տեղերն անսահմանափակ են։ Տեղերն ազատ են նրանց համար, ովքեր խոսում են տարբեր լեզուներով, ունեն տարբեր մշակույթներ և ապրում են տարբեր վայրերում։ Տեղերն ազատ են միայնակ, ամուսնացած, մեծ ընտանիքների ու երեխաների համար։ Տեղերն ազատ են նրանց համար, ովքեր մի ժամանակ հարցեր են ունեցել իրենց հավատքի վերաբերյալ և նրանց համար, ովքեր դեռ ունեն այդ հարցերը։ Տեղերն ազատ են տարբեր սեռական հակվածություն ունեցող անձանց համար։ Ընդհանուր առմամբ, տեղերն ազատ են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և պատվում Նրա պատվիրանները, որպես անխախտ չափորոշիչ իրենց անձնական վարքի, քանզի, եթե Աստծո սերը մեր ընդհանուր երգի մեղեդին է, ապա անշուշտ, Նրան հնազանդվելու մեր ընդհանուր ցանկությունները պետք է անխախտ ներդաշնակության մեջ լինեն այդ երգի հետ։ Սիրո ու հավատքի, ապաշխարության ու ողորմածության, ազնվության ու ներողամտության աստվածային պատվիրանները պահող մարդկանց համար տեղերն ազատ են այս երգչախմբում։12 «Եկե՛ք, ինչպիսին որ կաք»,-ասում է սիրող Հայրը յուրաքանչյուրիս, բայց Նա ավելացնում է․ «Մի՛ նախատեսիր մնալ, ինչպիսին կաս»։ Մենք ժպտում և հիշում ենք, որ Աստված վճռել է մեզանից դարձնել ավելին, քան մեր կարծիքով կարող էինք ինքնուրույն դառնալ։

Թող որ այս մեծ օրատորիայում, որը Նրա ծրագիրն է մեր վեհացման համար, մենք խոնարհաբար հետևենք Նրա դիրիժորական փայտիկին և շարունակենք աշխատել այն երգերի վրա, որոնք մենք չենք կարող երգել, մինչև կարողանանք երգել «տաղերգ [մեր] թագավորին»։13 Ապա, ինչպես մեր շատ սիրված երգում է ասվում․

Երկնային զորքի հետ պիտ բարձր երգենք մենք՝

Օվսաննա, օվսաննա Աստծուն ու Գառին։ …

Երբ հրեղեն կառքով Հիսուսն է գալու։14

Ես վկայում եմ, որ ժամը կգա, երբ Աստված՝ մեր Երկնային Հայրը, նորից աշխարհ կուղարկի Իր Միածին Որդուն, այս անգամ արդեն հավերժ կառավարելու և թագավորելու՝ որպես Թագավորների Թագավոր։ Ես վկայում եմ, որ սա է Նրա վերականգնված եկեղեցին և այն փոխադրամիջոցը, որի շնորհիվ Նրա ավետարանի ուսմունքներն ու փրկագնող արարողությունները հասնում են ողջ մարդկությանը։ Երբ նրա ուղերձը «թափանցի ամեն մայրցամաք և այցելի ամեն երկիր»,15 Հիսուսն իսկապես «[ցույց կտա Իր] Ժպիտը»։16 Եվ այդ օրն իսկապես հոգին պայծառ կշողա։ Այդ խոստացված պահի համար ես կարոտով աղոթում եմ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։