2017
Երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսեր
May 2017


Երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսեր

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Elder John C. Pingree Jr.

«Իմ վկայությունն աճել է ժամանակի ընթացքում, քիչ-քիչ, աղոթքներիս պատասխաններըստանալու միջոցով, զգալով Հոգին, երբ կարդում էի սուրբ գրությունները, ապաշխարելով և ծառայելով Տիրոջը», - ասել է Երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսերը, ով 2017թ. ապրիլի 1-ին հաստատվել է որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական:

Նա ծնվել է 1966թ. Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ), Քարմեն և Ջոն Ք. Փինգրի Ավագի ընտանիքում: Իր կյանքը ձևավորելու հարցում նա գնահատում է իր ծնողների նվիրվածությունը:

«Իմ ծնվելու հաջորդ օրը հայրս ինձ նամակ էր գրել», - ասել է Երեց Փինգրին: «Նա պահել էր այդ նամակը և հետագայում, երբ ես մեկնեցի ծառայեու լիաժամկետ միսիայում, նա ուղարկեց ինձ այն: Նամակը բաղկացած էր իր վկայության մի քանի էջերից և այն դասերից, որոնք նա ցանկանում էր, որ ես սովորեի իմ կյանքում: Երբ կարդացի, Հոգին վկայեց ինձ, որ այն, ինչ ուսուցանել են ծնողներս վերականգնված ավետարանի մասին, ճշմարտություն է»:

Երեց Փինգրին ծառայել է Մասաչուսեթս Բոստոն իսպանալեզու միսիայում:

Յուտայի Համալսարանում նա աստիճաններ է ստացել անգլերենից և քաղաքական գիտություններից, ինչպես նաևբիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Հարվարդի Բիսզնես Դպրոցից: 1990թ. նա ամուսնացել է Անն Փոգսլեյի հետ և նրանք հինգ երեխաների ծնողներ են:

Նրա գործունեության մեծ մասն ուղղված է եղել մարդկանց օգնելուն: Նա եղել է մարդասիրական բուժօգնությամբ զբաղվող կազմակերպության նախագահը և երկու առողջապահական ընկերությունների փոխնախագահ:

Նա եղել է Տեխաս Հյուստոն միսիայի նախագահը 2011-2014թթ., և ծառայել է որպես Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ և ինստիտուտի ու սեմինարիայի ուսուցիչ:

«Տերն ասել է. «եթե դու ցանկանաս, դու կլինես այն միջոցը, որով շատ բարիք կգործվի այս սերնդի մեջ» (ՎևՈւ 11.8), - ասել է Երեց Փինգրին: «Իմ կարծիքով Տերն ասում է. «Ես կօգտագործեմ քեզ այլ մարդկանց կյանքում բարիք անելու համար, եթե դու թույլ տաս ինձ»: Եթե մենք փնտրենք հնարավորություններ, Երկնային Հայրը կօգտագործի մեզ մեկ ուրիշի կյանքը օրհնելու համար: