Ռեյնա Ի. Ըբարթո
Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական
Քույր Ռեյնա Ի. Ըբարթոն ծնվել է 1963 թվականին Մանագուայում (Նիկարագուա), Նոել Բլանկոյի և Դելբի Կարդոզայի ընտանիքում: «Ծնողներս միշտ քրտնաջան աշխատել են, որ կարողանան ապահովել մեզ»,- ասել է Քույր Ըբարթոն: «Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել»:
Երբ նա 9 տարեկան էր, 1972թ. դեկտեմբերի 23-ին, կեսգիշերից հետո երկրաշարժը ցնցեց Մանագուան: «Ես փրկվեցի, քանի որ իմ ետևում կահույքի կտոր կար, բայց ոտքերս փլատակի տակ էին մնացել»: Լսելով նրա և նրա մոր աղաղակները, հարևանները եկել էին նրանց դուրս հանելու փլված կավաշեն տան բեկորների տակից: Փլատակների մեջ հարևանները հայտնաբերեցին ավագ եղբոր մարմինը քրոջ անկողնու կողքին: «Նյութական ունեցվածքն այնքան ժամանակավոր է, կարևորը մեր ընտանիքն է»,- ասել է նա:
21 տարեկանում Քույր Ըբարթոն իր ընտանիքի հետ արտագաղթեց Միացյալ Նահանգներ: Ապրելով Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆորնիա), նա ծանոթացավ միսիոներների հետ և որոշեց հաճախել Եկեղեցի: «Ոտքս այդ շինության մեջ դնելուն պես ես զգացել եմ Հոգին: Ցցի համաժողով էր և ես այնպիսի զգացում ունեի, որ յուրաքանչյուր ուղերձն անձամբ ինձ համար էր», - ասել է նա: Նա մկրտվեց 1989 թվականին:
Այդ ժամանակ նա հանդիպեց Կարլոս Ըբարթոին և նրանք ընկերներ էին դարձան: Նրանք շարունակում էին շփվել, նույնիսկ այն ժամանակ, երբ Քույր Ըբարթոն տեղափոխվեց Օրեմ (Յուտա): Նրանք ամուսնացան 1993թ. մայիսի 8-ին Ջորդան Ռիվեր Յուտա Տաճարում: Նրանք երեք զավակների ծնողներ են:
Քույր Ըբարթոն, ով 2017թ. ապրիլի 1-ին հաստատվել է Սփոփող Միության Գերագույն Նախագահությունում, ավելի քան 25 տարի աշխատել է թարգմանչական բնագավառում, ներառյալ Novell Inc. և Lemoine միջազգային կազմակերպություններում: Ամուսիններն այժմ փոքրիկ թարգմանչական գործակալության սեփականատերեր են: Չորս տարի նա սովորել է արդյունաբերական ճարտարագիտություն Կենտրոնական Ամերիկյան Համալսարանում (Մանագուա, Նիկարագուա) և զուգահեռաբար 1997թ. համակարգչային գիտությունների աստիճան է ստացել Յուտա Վալի պետական քոլեջում:
Քույր Ըբարթոն ծառայել է Եկեղեցու բազմաթիվ կոչումներում, այդ թվում եղել է Երեխաների Միության գերագույն վարչության անդամ 2012-2016թթ.: