Հինգ նոր տաճարներ
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարել է հինգ լրացուցիչ տաճարների կառուցման մասին, որոնք տեղակայված կլինեն հետևյալ քաղաքներում.
Բրազիլիա, Բրազիլիա: Բրազիլիայի Բրազիլիա տաճարը երկրում թվով 10-րդը կլինի, ընդ որում, վեցը գտնվում են շահագործման մեջ, իսկ երեքը՝ կառուցման փուլում: Միացյալ Նահանգներից և Մեքսիկայից հետո Բրազիլիան երրորդ է վերջին օրերի սրբերի քանակով (ավելի քան 1.3 մլն): Բրազիլիայի բնակչությունը մոտ 211 մլն. է:
Մեծ Մանիլա, Ֆիլիպիններ: Այս տաճարը կլինի երկրորդը Մանիլայում և չորրորդը՝ Ֆիլիպիններում: Ֆիլիպիններում կան մոտ 750000 վերջին օրերի սրբեր, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 104 մլն. մարդ:
Նայրոբի, Քենիա Տաճարը կծառայի ավելի քան 30000 անդամների Արևելյան Աֆրիկայում, այդ թվում 13000 անդամների Քենիայում, որի բնակչությունը կազմում է 48 մլն.: Այդպիսով, Աֆրիկայում գործող, կառուցվող և հայտարարված տաճարների ընդհանուր թիվը կդառնա ութը:
Պոկատելլո, Այդահո, ԱՄՆ. Պոկատելլո Այդահո Տաճարը վեցերորդը կլինի Այդահոյում, որի 1,7 մլն. բնակչությունից մոտավորապես 450000 վերջին օրերի սրբեր են:
Սարատոգա Սփրինգս, Յուտա, ԱՄՆ. Այս տաճարը կգտնվի Յուտայի արագ աճող տարածքներից մեկում և կդառնա նահանգի 18-րդ տաճարը: Յուտայում, որտեղ տեղակայված է Եկեղեցու գլխավոր վարչությունը, կան 2,1 մլն. անդամներ, իսկ նահանգի բնակչությունը մոտավորապես 3,1 մլն. է:
Հայտարարված հինգ նոր տաճարների հետ տաճարների ընդհանուր թիվը կկազմի 182, այդ թվում՝ գործող տաճարների ընդհանուր թիվը կկազմի (155), հայտարարված կամ կառուցման/ վերանորոգման փուլում գտնվողներինը՝ (27):
2016թ. հոկտեմբերի գերագույն համաժողովից հետո ԱՄՆ-ում նվիրագործվել են Ֆորտ Կոլլինզ Կոլորադո, Սթար Վալի Վայոմինգ և Հարթֆորդ Կոննեկտիկուտ տաճարները, իսկ Սուվա Ֆիջի տաճարը վերանվիրագործվել է:
Ապագա նվիրագործումները ծրագրվել են ստորև նշված կարգով
Տաճար |
Նվիրագործման ամսաթիվ |
---|---|
Փարիզ Ֆրանսիա |
21 մայիսի, 2017 |
Այդահո Ֆոլս Այդահո (ԱՄՆ) |
4 հունիսի, 2017 (վերանվիրագործում) |
Տուկսոն Արիզոնա (ԱՄՆ) |
13 օգոստոսի, 2017 |
Մերիդիան Այդահո (ԱՄՆ) |
19 նոյեմբերի, 2017 |
Սեդար Սիթի Յուտա (ԱՄՆ) |
10 դեկտեմբերի, 2017 |
Հողի նախապատրաստման արարողություններ են կատարվել Վիննիպեգ Մանիտոբա (Կանադա), Կինշասա Դեմոկրատական Հանրապետության Կոնգոյի, Բառանքիլլա Կոլումբիայի, Առեքիպա Պերու և Ռիո դե Ժանեյրո Բրազիլիայի տաճարների համար:
Նշվում է նաև, որ մինչ շինարարական աշխատանքներ են տարվում Հռոմ Իտալիա Տաճարում, այցելուների կենտրոնում տեղադրվել են Հիսուս Քրիստոսի և առաջին Տասներկու Առաքյալների արձանները, իսկ սրաձողի վրա տեղադրվել է Մորոնի հրեշտակի արձանը: