Կրթության ուղին
Առաջին Նախագահությունը հայտարարեց Եկեղեցում համաշխարհային բարձրագույն կրթություն տրամադրող նոր հաստատության ստեղծման մասին, որը կոչվում է ԲՅՀ - Համաշխարհային Ուղի: Նորաստեղծ հաստատությունը կսկսի գործել 2017 թվականի մայիսի 1-ից: Հաստատությունը կրթական հնարավորություններ կապահովի նրանց համար, ովքեր այլ կերպ չէին կարող ունենալ դրանք:
«Ուղին մի կամուրջ է դեպի քոլեջի առցանց կրթության աշխարհ և ճանապարհ է դեպի բարեկեցիկ ապրուստի հնարավորություններ», ասել է Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը: