2017
Նոր ապրանքներ և ռեսուրսներ
May 2017


Նոր ապրանքներ և ռեսուրսներ

Ներկայացվում են այն ապրանքներն ու ռեսուրսները, որոնք Եկեղեցին վերջերս մատչելի է դարձրել:

Սուրբ գրությունների պատմություններ և ներկելու գրքեր: Սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու նպատակով Եկեղեցին թողարկում է սուրբ գրությունների պատմությունների նոր ռեսուրսներ, սկսած մի շարք ներկելու գրքերից, որոնք նախատեսված են 2-8 տարեկան երեխաների համար: PDF անվճար տարբերակները գտնվում են scripturestories.lds.org կայքում, իսկ տպագիր տարբերակները կարելի է պատվիրել store.lds.org-ից և Բաշխման Ծառայությունների կենտրոններից:

Ներկելու գրքերը կթարգմանվեն այն լեզուներով, որոնք ունեն սուրբ գրությունների ՎՕՍ հրատարակություններ: Թարգմանված տարբերակները հասանելի կդառնան 2017թ., սկզբում իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, ճապոներեն, կորեերեն, չինարեն (ավանդական), գերմաներեն, ռուսերեն և իտալերեն:

Սուրբ գրություններ. Առաջին Նախագահությունը հայտարարել է սուրբ գրությունների եռահատորի նոր թարգմանության մասին ֆրանսերեն, որը հասանելի է écritures.lds.org-ում և Gospel Library բջջային հավելվածում: Թարգմանությունը ներառում է բառային փոքր փոփոխություն հաղորդության աղոթքներից մեկում: Նրանք նաև հայտարարել են, որ եռահատորի խորվաթերեն թարգմանությունը նույնպես հասանելի է առցանց: Եռահատորի տպագիր հրատարակությունները խորվաթերեն, ռուսերեն և իսլանդերեն նույնպես արդեն մատչելի են:

Օգնություն ընտանիքներին, որտեղ կա համասեռամոլության խնդիր: Որպեսզի օգնեն անդամներին գործել նրնաբկատ և մտածված, երբ բախվում են համասեռամոլության խնդրի հետ իրենց ընտանիքներում, Եկեղեցու այլ անդամների կյանքում, կամ այլուր, նոր ռեսուրսներ կան mormonandgay.lds.org կայքում և թարմացված Ավետարանի թեմա՝ համասեռամոլության մասին (անգլերեն), այդ թվում` հաճախակի տրվող հարցեր և Եկեղեցու ուսմունքներ:

Թարմացված Ավետարանի Գրադարան հավելված: Այն հավելվածը, որն օգտագործվում է անդամների կողմից ամբողջ աշխարհում՝ սուրբ գրությունները, համաժողովի ելույթները և այլ նյութեր ուսումնասիրելու համար, վերջերս թարմացվել է և թողարկվել թե iOS, և թե Android տարբերակների համար: 4-րդ տարբերակում ուսումնասիրության գործիքներն ավելի ինտուիտիվ են, հատկանիշները և հնարավորություններն ավելի միավորված են, և կան նոր վիդեո ուսուցողականներ: Քանի որ ողջ բովանդակությունն այժմ մշակելի է, դուք կարող եք ներկել, ավելացնել մեկնաբանություններ, ստեղծել կապուղիներ, պիտակներ, և դասավորել ամբողջ պարունակությունը նոթբուքների մեջ: Կարող եք մշակել տեսանյութերը, սուրբ գրությունների գլխագրերը և ուսումնական օժանդակ նյութերը, որոնք թվարկված են տարբեր դասերի ձեռնարկներում, օրհներգերում, Երեխաների Միության երգերում և այլն:

Թարմացված ՎՕՍ գործիքների հավելված: 3.2.0 տարբերակի ՎՕՍ Գործիքներ բջջային հավելվածն ավելի է հեշտացնում տաճարի այցը: Ավելացված հնարավորությունները թույլ են տալիս անդամներին տեսնել իրենց նշանակված տաճարը, գտնել մոտակա հինգ տաճարները, կապ հաստատել տաճարի հետ, կամ իմանալ, թե երբ է այն փակվում, և հիշեցում ստանալ իրենց երաշխավորագրի ժամկետը լրանալուց առաջ: