Երեց Թեյլոր Գ. Գոդոյ
Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական
Մի քանի տարի մասնագիտությամբ աշխատելուց հետո Երեց Թեյլոր Գ. Գոդոյը հայտնվեց կյանքի ճանապարհների խաչմերուկում:
Նա աշխատում էր որպես ատամնաբույժ և տեսնում էր իր ապագան ատամի վիրաբուժության թեմայով դասավանդելու մեջ: Սակայն քահանայության մի սիրելի և վստահելի ղեկավար հրավիրեց նրան աշխատել սեմինարիաների և ինստիտուտների համար:
Թողնելով վերելք ապրող կարիերան, երիտասարդ ատամնաբույժը հետաքրքիր ընտրություն կատարեց և 2017 թվականի ապրիլի 1-ին հաստատվեց որպես Գերագույն Իշխանավոր Յոթանասունական: Նրա գործընկերներից շատերը զարմացած էին, թե նա ինչպես կարողացավ հեռանալ մասնագիտությունից:
«Սակայն ես գիտեի, որ դա ճիշտ ընտրություն էր», - ասել է նա: Եկեղեցու նորադարձին բնորոշ է հավատքից բխող այդպիսի վստահություն: Ապացուցված է, որ կյանքի հիասքանչ հնարավորություններից և օրհնություններից է օգնել մարդկանց հայտնաբերել ու սիրել ավետարանը:
Եկեղեցու իր կրթական կարիերայի ընթացքում Երեց Գոդոյն աշխատել է որպես ինստիտուտի ուսուցիչ, համակարգող, տնօրեն և գործադիր տնօրեն: Վերջերս նա Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմտյան տարածքի սեմինարիաների և ինստիտուտների տնօրենն էր:
Թեյլոր Գիլլերմո Գոդոյ Աթանեյսիոն ծնվել է Պերուի մայրաքաղաք Լիմայում, 1968 թվականին, Թեյլոր Գոդոյի և Ադալզահինդա Աթանեյսիոյի ընտանիքում: Հայրը մահացել էր, երբ նա դեռ փոքր էր, և նրա սիրելի խորթ հայրը՝ Իլայաս Ռիբազան մեծացրել է նրան:Երեց Գոդոյը միացել էր Եկեղեցուն 17 տարեկան հասակում:
Պերուի Լիմա Հյուսիսային միսիայում ծառայելուց հետո, նա վերադարձավ իր հայրենի Արեքիպա քաղաքը: Այնտեղ նա ընկերացավ մի երիտասարդ կնոջ՝ Քերոլ Պաչեկոյի հետ: Նորադարձներն ամուսնացան 1994թ. մայիսի 31-ին Լիմա Պերու տաճարում: Նրանք երկու երեխաների ծնողներ են:
Երեց Գոդոյը ատամնաբույժի բակալավրի աստիճան է ստացել Սանտա Մարիա Կաթոլիկ Համալսարանում 1993 թվականին և կառավարման մագիստրոսի աստիճան՝ Մադրիդի Տեխնիկական Համալսարանում 2006 թվականին:
Նա ծառայել է որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ, հասարակական կապերի տարածքային տնօրեն և Տարածքային Յոթանասունական: