2017
Առաքյալների համաշխարհային ծառայությունը շարունակվում է
May 2017


Առաքյալների համաշխարհային ծառայությունը շարունակվում է

Մարգարեներն ու առաքյալները շարունակում են ծառայել ողջ աշխարհում (տեսՎևՈւ 107.23): Անցած վեց ամիսների ընթացքում.

Դեմ առ Դեմ հեռարձակման ժամանակ, որը տեղի էր ունեցել Փալմիրայում (Նյու Յորք, ԱՄՆ), Նախագահ Հենրի Բ. Այրինգը և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կոչ են արել Եկեղեցու երիտասարդներին ձեռք բերել անձնական վկայություն: «Փորձեք ինքներդ համոզվել, որ այս բաները ճշմարիտ են»,- ասել է Նախագահ Այրինգը:

Մեքսիկայում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացավ Պատգամավորների ազգային պալատի առաջ (Կոնգրեսի ստորին պալատ), որտեղ Եկեղեցին բարձր գնահատական ստացավ կրոնական ազատությունը պաշտպանելու և ընտանիքներն ամրացնելու ուղղությամբ իր կատարած ջանքերի շնորհիվ: Նախագահ Նելսոնը հանդիպել էր նաև անդամների և միսիոներների հետ և ասել էր, որ անդամները «գործուն ուժ են իրենց համայնքներում բարին գործելու հարցում»:

Արիզոնայում, ԱՄՆ Երեց Դալլին Հ. Օուքսը կոչ է արել Եկեղեցու անդամներին պաշտպանել կրոնական ազատությունը: (Լրացուցիչ տեղեկության համար այցելեք religiousfreedom.lds.org:)

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ելույթ է ունեցել Փարլիս Կրիկ (Սուահիլի) ճյուղի անդամների համար Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, ԱՄՆ: Ճյուղի անդամներից շատերը աֆրիկյան ազգերի փախստականներ են, ընդ որում, Նախագահ Ուխդորֆն ինքն էլ երկու անգամ փախստական է եղել: «Միշտ հիշեք, որ ուր էլ որ լինենք, տունը՝ ավետարանն է», - ասել է նա:

Երեցներ Մ. Ռասսել Բալլարդը և Թոդ Քրիստոֆերսոնը ներկա են գտնվել հռոմեական կաթոլիկ թեմի նոր եպիսկոպոսի կարգման ծիսակատարությանը Սոլթ Լեյք Սիթիում և ողջունել են նրան համայնքում:

Սուրբ Երկրում Երեց Հոլլանդը և Երեց Քվենթին Լ. Քուքը միացել են վերջին օրերի սրբերի ղեկավարներին և ԱՄՆ-ից հրեա բարձրաստիաճան հյուրերին, ովքեր հավաքվել էին Երուսաղեմի պատմական հողի վրա՝ նշելու Երեց Օրսոն Հայդի 175-րդ հոբելյանը (1805–1878), ով Տասներկու Առաքյալների Քվորումից էր, նվիրագործելով երկրի տարածքը որպես հրեաների հավաքատեղի:

Երեց Հոլլանդը հանդիպել է նաև անդամների և միսիոներների հետ Ճապոնիայում, Կորեայում և Գուամում, որտեղ «մենք կարողացանք վստահեցնել նրանց, որ կունենան [պայծառ] ապագա»,- ասել է նա: Նա նշել է, որ համազգային հեռարձակումների ուղիղ միացումները«հնարավորություն են տվել լայնորեն տարածել մեր ուղերձները», կապ հաստատելով տասնյակ հազարավոր անդամների հետ:

Նյու Յորքում (ԱՄՆ) Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մասնակցություն է ունեցել ամուսնության թեմայով ֆորումում, ասելով, որ մեր ժամանակի ամենախոշոր խնդիրներից մեկը, որի շուրջ բազմահավատք համայնքները պետք է միասնական լինեն՝ օգնելով մարդկանց հասկանալ ամուսնության ճշմարիտ իմաստն ու նպատակը:

Ճապոնիայի և Կորեայի վերջին օրերի սրբերին այցելելու ժամանակ Երեց Բեդնարն ասել է, որ Եկեղեցին դանդաղ բայց կայուն աճ է գրանցում Ասիայում: «Անհնար է չտպավորվել վերջին օրերի այս սրբերի աշխատասիրությամբ, մեծահոգությամբ և հավատարմությամբ», - ասել է նա: Երեց Բեդնարը դիմել է նաև Ֆիլիպինների Եկեղեցու հազարավոր անդամներին և ուսուցանել է Եկեղեցու 21 միսիաներից 7-ում:

Մեքսիկայում Երեց Նիլ Լ. Անդերսենը խորհուրդ է տվել Եկեղեցու անդամներին հաղթահարել խոչընդոտները, որոնք հետ են պահում նրանց տաճար այցելելուց, Հանգստության օրը սուրբ պահելուց և ընտանեկան կապերն ամրապնդելուց: Նա հրավիրել է նրանց Փրկիչին լիարժեք բերել իրենց կյանք:

Երեց Քվենթին Լ. Քուքն այցելել է Ֆիլիպիններ այնտեղ ծառայելուց 20 տարի անց, որպես նոր կանչված Բարձրագույն Իշխանավոր: Նա ասել է, որ Ֆիլիպինների Եկեղեցին այն ժամանակների համեմատ կրկնապատկվել է: «Այնտեղ, որտեղ ճյուղեր էին, այժմ ցցեր են: Այն ժամանակ մեր ճանաչած երեխաներն այժմ վերադարձած միսիոներներ են: Վերադարձած միսիոներներն այժմ ցցերի նախագահներ են: Հրաշալի է տեսնել Եկեղեցու աճը»,- ասել է նա:

Բոլիվիայում և Պերուում Երեց Քուքը խորհուրդ է տվել անդամներին կենտրոնանալ առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի վրա: Նա ասել է, որ երիտասարդները և երիտասարդ ամուրիները բացառիկ են և ցույց են տալիս իրենց սերը Փրկիչի և Նրա Քավության ու Հարության հանդեպ:

Աֆրիկայի արևմտյան տարածքում Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ասել է, որ իր այցը հնարավորություն է ընձեռելանդրադառնալ այն սիրուն և ուրախությանը, որոնք վերջին օրերի սրբերը գտնում են ավետարանում, չնայած իրենց հանդիպած «մարտահրավերներին ու ձախորդություններին»:

Ավելի ուշ, Ուրուգվայում, Չիլիում և Արգենտինայում Երեց Սթիվենսոնը ելույթ է ունեցել «Երիտասարդներին զորացնելու համար» թեմայով համաժողովում: Նա ասել է, որ երիտասարդներից շատերն են «միսիա գնալու որոշում կայացնում, որոշում՝ հաստատուն մնալու տաճարում ամուսնանալու իրենց նպատակին … և [ստանալու] բարձրագույն կրթություն»:

Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի անդամներին և միսիոներներին հորդորել է հավատարիմ մնալ իրենց ուխտերին և դժվար ժամանակներում նայել դեպի Տերը: Նա այցելել է մանկական օնկոլոգիական հիվանդանոց Գվատեմալայում, ելույթ է ունեցել Եկեղեցու կողմից հովանավորվող կրոնական ազատությանը նվիրված սիմպոզիումում Էլ Սալվադորում և հանդիպել է Նիկարագուայի նախագահի հետ:

Տոնգայում Երեց Դեյլ Գ. Ռենլանդը հանդիպել է թագուհու և թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ: Նա նաև այցելել է Ավստրալիա և Նոր Զելանդիա, որտեղ անդամները խնդրել են նրան փոխանցել իրենց սերը Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին: