2017
Վստահելի կանայք
May 2017


Վստահելի կանայք

Վստահելի կանայք կենտրոնացած են Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա և ունեն հույս Նրա քավիչ զոհաբերության խոստման միջոցով:

Սիրելի՛ քույրեր, որքան ենք սիրում ձեզ և շնորհակալություն ձեզ՝ Առաջին Նախագահության հրավերին և «Ես Օտարական էի» [ծրագրի] ջանքերին ձեր դյուրազգաց և խանդավառ արձագանքի համար: Խնդրում ենք, շարունակեք աղոթել, լսել Հոգու շշունջները և գործել ըստ ձեր ստացած հուշումների:

Անկախ նրանից, ես ճանապարհորդում եմ տեղական վայրերում, թե ողջ աշխարհով մեկ, անսովոր չէ, երբ ինչ-որ մեկը հարցնում է. «Հիշո՞ւմ եք ինձ»: Ցավալի է, բայց ես անկատար չեմ և պետք է ընդունեմ, որ հաճախ չեմ կարողանում հիշել անուններ: Սակայն, ես հիշում եմ այն շատ իրական սերը, որը Երկնային Հայրը թույլ է տվել ինձ զգալ, երբ ես հանդիպում եմ Նրա թանկագին դուստրերի և որդիների հետ:

Վերջերս ես հնարավորություն ունեցա այցելել որոշ սիրելի կանանց, ովքեր բանտում են: Երբ մենք ասում էինք մեր սրտառուչ ցտեսությունները, մի սիրելի կին աղերսեց. «Քույր Բըրթըն, խնդրում եմ, մի մոռացեք մեզ»: Հուսով եմ, նա և մյուսները, ովքեր ուզում են իրենց հիշեն, կզգան այդ, երբ ես կիսվեմ ձեզ հետ մի քանի մտքերով:

Վստահելի կանայք Փրկիչի օրերում կենտրոնացած էին Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա

Մեր քույրերը դարեր շարունակ ցուցաբերել են աշակերտության հավատարիմ օրինակ, որին մենք էլ ենք ձգտում: «Նոր Կտակարանը ներառում է պատմություններ [վստահելի] կանանց մասին՝ անուններով և անանուն, ովքեր հավատք գործադրեցին Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, սովորեցին և ապրեցին Նրա ուսմունքներով և վկայեցին Նրա ծառայության, հրաշքների ու վեհափառության մասին: Այդ կանայք դարձան օրինակելի աշակերտներ և կարևոր վկաներ փրկության աշխատանքում:1

Վստահելի կանայք

Խորհեք Ղուկասի գրքի այս պատմությունների շուրջ: Առաջինը, Փրկիչի ծառայության ժամանակ.

«Եվ եղաւ … որ [Հիսուսը] ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով. Եւ այն տասնեւերկուսն էլ նորա հետ.

Եւ մի քանի կանայք, … Մագթաղենացի կոչուած Մարիամը, … եւ Յովհաննան՝ … , եւ Շուշանը եւ շատ ուրիշներ, որ իրանց ստացուածքներիցը նորան ծառայութիւն էին անում»:2

Հաջորդը՝ Նրա հարությունից հետո.

«Բայց մի քանի կանայք էլ … որ առաւօտանց կանուխ գնացին գերեզմանը,

«… Եւ նորա մարմինը չգտած եկան եւ ասեցին, թէ … հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է»:3

Նախկինում ես կարդացել եմ և անցել «մի քանի կանայք» աննշան թվացող արտահայտության վրայով բազմաթիվ անգամներ, բայց վերջերս, երբ ավելի ուշադիր խորհրդածեցի, այդ խոսքերը, թվում է դուրս ցատկեցին էջից: Մտածեք certain բառի մեկ իմաստի հետևյալ հոմանիշների մասին, որը կապված է հավատարիմ մի քանի կանանց. արտահայտության հետ՝ «համոզված», «դրական», «համարձակ», «ամուր», «ինքնավստահ» և «վստահելի»:4

Երբ ես խորհեցի այդ հզոր նկարագրական բառերի շուրջ, ես հիշեցի Նոր Կտակարանի այն երկու վստահելի կանանց, ովքեր բերեցին համոզված, համարձակ, ամուր, ինքնավստահ վկայություններ Փրկիչի մասին: Չնայած նրանք մեզ նման ոչ կատարյալ կանայք էին, նրանց վկայությունը ոգեշնչող է:

Հիշեք անանուն կնոջը ջրհորի մոտ, ով հրավիրեց մյուսներին գալ և տեսնել, թե ինչ էր նա իմացել Փրկիչի մասին: Նա բերեց իր վստահելի վկայությունը հարցի ձևով. «Արդեօք նա՞ է Քրիստոսը»:5 Նրա վկայությունն ու հրավերն այնքան համոզիչ էր, որ «շատերը … հաւատացին նորան»:6

Մարթան վկայություն է բերում Փրկիչի մասին

Իր եղբոր՝ Ղազարոսի մահից հետո, Մարթան՝ Տիրոջ սիրելի աշակերտը և ընկերը, հայտարարեց, որը լի էր մեծ հուզմունքով. «Տէր, եթէ այստեղ լինէիր իմ եղբայրը չէր մեռնիլ»: Մտածեք նրա համոզվածության մասին, երբ նա շարունակեց. «Բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ որ Աստուածանից խնդրես, Աստուած կտա քեզ»: Հետո նա վկայեց. «Ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պետք է աշխարհք գայիր»:7

Մենք իմանում ենք այս քույրերից, որ վստահելի կանայք կենտրոնացած են Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա և ունեն հույս Նրա քավիչ զոհաբերության խոստման միջոցով:

Վերականգնման ուխտը պահող վստահելի կանայք հոժարակամ են զոհաբերություն կատարել

Հնադարյան ժամանակների վստահելի կանայք զոհաբեում էին, երբ վկայում էին և ապրում էին Հիսուսի ուսմունքներով: Վերականգնման ժամանակների վստահելի կանայք վաղ օրերին անում էին նույնը: Դրուսիլլա Հենդրիքսը և նրա ընտանիքը նրանց շարքում էին, ովքեր, որպես նորադարձներ, տառապեցին Սրբերի հալածանքների ժամանակ Քլեյ Քաունթիում (Միսսուրի): Նրա ամուսինը Քրուքիդ գետի ճակատամարտում կաթվածահար եղավ և մինչև կյանքի վերջը մնաց այդպես: Կնոջը թողեցին, որ հոգ տանի ամուսնու և ընտանիքի մասին:

Հատկապես մի աղետալի ժամանակ, երբ ընտանիքը մնացել էր առանց ուտելիքի, նա հիշում էր, թե ինչպես մի ձայն ասաց նրան. «Դիմացիր, Տերը կապահովի»:

Երբ Նրա որդին պետք է կամավորական դառնար Մորմոնների գումարտակում, Դրուսիլլան սկզբում դեմ էր և աղոթքով մաքառում էր Երկնային Հոր հետ, մինչև «կարծես մի ձայն ասաց նրան. «Ուզո՞ւմ ես բարձրագույն փառքը»: Նա բնականաբար պատասխանեց. «Այո» և ձայնը շարունակեց. «Ինչպե՞ս ես մտածում ձեռք բերել այն առանց մեծագույն զոհաբերություններ կատարելու»:8

Այս վստահելի կնոջից մենք սովորում ենք, որ ուխտը պահող հետևորդությունը պահանջում է զոհաբերելու մեր պատրաստակամությունը:

Վստահելի կանայք այսօր հիշում և նախապատրաստվում են տոնելու Նրա Վերադարձը

Ես նշեցի վստահելի կանանց Փրկիչի ժամանակ և ավետարանի վերականգնման վաղ շրջանում: Իսկ վստահելի կանանց հետևորդության և վկայությունների ի՞նչ օրինակներ կան մեր իսկ օրերում:

Քույր Բըրթընը Ասիայում քույրերի հետ

Իմ վերջին հանձնարարությունը Ասիայում էր, ես կրկին ոգեշնչված էի բազմաթիվ վստահելի կանանցով, ում ես հանդիպեցի: Ես հատկապես մեծ տպավորություն ստացա Հնդկաստանի, Մալազիայի և Ինդոնեզիայի առաջին սերնդի անդամներից, ովքեր ձգտում են ապրել ավետարանի մշակույթով իրենց սեփական տներում, երբեմն մեծ զոհաբերությամբ, քանի որ ավետարանով ապրելը հաճախ բախվում է ընտանիքի և երկրի մշակույթներին: Բազմասերունդ վստահելի կանայք Հոնգ Կոնգում և Թայվանում շարունակում են օրհնել իրենց ընտանիքների կյանքը, Եկեղեցու անդամներին և համայնքներին՝ կենտրոնանալով Փրկիչի վրա և պատրաստակամ զոհաբերություն կատարելով՝ ուխտերը պահելու համար: Նմանատիպ վստահելի կանանց կարելի է գտնել ողջ Եկեղեցով մեկ:

Քույր Բըրթընը Ասիայում քույրերի հետ

Մի վստահելի կին, ով օրհնել է իմ կյանքը վերջին 15 տարիների ընթացքում, պայքարում էր հյուծող, դժվարին և խորացող հիվանդության դեմ, որը կոչվում է մարմնի մկանային միոպաթիա. Չնայած նա գամված է անվասայլակին, աշխատում է երախտապարտ լինել և պահում է «Կարողանում եմ, կարողանում եմ ցուցակ». ընթացիկ ցուցակ այն բաների, որ նա կարողանում է անել, ինչպես օրինակ՝ Ես կարողանում եմ շնչել, ես կարողանում եմ աղոթել, և ես կարողանում եմ զգալ իմ Փրկիչի սերը: Գրեթե ամեն օր նա բերում է իր Քրիստոսակենտրոն վստահելի վկայությունը ընտանիքին և ընկերներին:

Ես վերջերս լսեցի Ջեննիի պատմությունը: Նա վերադարձած միսիոներ էր, ում ծնողներն ամուսնալուծվել էին, մինչ նա ծառայում էր միսիայում:Նա պատմեց, թե ինչպես էր տուն վերադառնալու միտքը «[իրեն] մահու չափ վախեցնում»: Բայց Իտալիայում իր միսիայի վերջում, երբ նա կանգ առավ միսիայի տանը դեպի Միացյալ Նահանգներ տուն մեկնելու ճանապարհին, վստահելի մի կին՝ միսիայի նախագահի կինը, քնքշորեն ծառայեց նրան, պարզապես սանրելով նրա մազերը:

Տարիներ անց, մեկ այլ վստահելի կին, Թերրին՝ ցցի Սփոփող Միության նախագահը և Հիսուս Քրիստոսի աշակերտը, օրհնեց Ջեննիի կյանքը, երբ Ջեննիին կանչեց որպես ծխի Սփոփող Միության նախագահ: Այդ ժամանակ Ջեննին աշխատում էր իր դիսերտացիայի վրա՝ դոկտորական աստիճանի համար: Թերրին ծառայեց ոչ միայն որպես դաստիարակ Ջեննիին՝ որպես նրա ղեկավար, այլև նստեց նրա հետ 10 ժամ հիվանդանոցում, երբ Ջեննին ստացավ լեյկեմիայի տագնապալի ախտորոշումը: Թերրին այցելեց հիվանդանոց և մեքենայով Ջեննիին տարավ տեսակցությունների: Ջեննին խոստովանեց. «Կարծում եմ, մի քանի անգամ ես երևի փսխեցի նրա մեքենայում»:

Չնայած իր հիվանդությանը, Ջեննին շարունակեց քաջաբար ծառայել որպես ծխի Սփոփող Միության նախագահ: Նույնիսկ իր ծայրահեղ վիճակում, նա հեռախոսային զանգեր էր կատարում և տեքստեր ու էլ-փոստով նամակներ էր ուղարկում իր մահճակալից և հրավիրում էր քույրերին գալ և տեսնել իրեն: Նա քարտեր և երկտողեր էր ուղարկում մարդկանց, չնայած հեռավորությանը՝ սեր արտահայտելով իր քույրերին: Երբ նրա ծուխը լուսանկար խնդրեց իր նախագահության վերաբերյալ իրենց ծխի պատմության համար, ահա թե նրանք ինչ ստացան: Որովհետև Ջեննին ինքը վստահելի կին է, նա հրավիրեց բոլորին կիսել մյուսների բեռները, ներառյալ՝ իր սեփականը:

Ծխի Սփոփող Միության Նախագահությունը կրում է գլխարկներ

Որպես վստահելի կին, Ջեննին վկայել է. «Մենք այստեղ ենք ոչ միայն ուրիշներին փրկելու համար, այլև ինքներս մեզ փրկելու համար: Իսկ այդ փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի հետ ընկերակցելուց, Նրա շնորհը և Նրա Քավությունը և Եկեղեցու կանանց հանդեպ Նրա սիրո զգացմունքները հասկանալուց: Դա պատահում է այնպիսի պարզ բաների միջոցով, ինչպես օրինակ՝ ինչ-որ մեկի մազերը սանրելով, ոգեշնչված, հստակ, հայտնության ոգով հույսի և շնորհի հաղորդագրություն ուղարկելով կամ թույլ տալով կանանց մեզ ծառայել»:9

Քույրե՛ր, երբ մենք դառնում ենք շեղված, կասկածամիտ, հուսալքված, մեղսավոր կամ հոգեպես լարված, եկեք ընդունենք Իր կենդանի ջրից խմելու Տիրոջ հրավերը, ինչպես Նա արեց դա՝ այն վստահելի կնոջը ջրհորի մոտ՝ հրավիրելով ուրիշներին անել նույնը, երբ մենք ևս բերում ենք մեր սեփական վստահելի վկայությունը. «Արդեօք նա՞ է Քրիստոսը»:

Երբ կյանքն անարդար է թվում, ինչպես դա թվացել էր Մարթային իր եղբոր մահվան ժամանակ, երբ մենք զգում ենք մենակություն, տառապում ենք անպտղությունից, կորցրել ենք սիրելիներին, ամուսնության և ընտանիքի բաց թողած հնարավորություններ, ունենք խորտակված օջախներ, հյուծող ընկճախտ, ֆիզիկական կամ մտավոր հիվանդություն, ծանր սթրես, տագնապ, կախվածություն, ֆինանսական դժվարություններ կամ բազմաթիվ այլ հավանականություններ, եկեք հիշենք Մարթային և հայտարարենք մեր նույնանման վստահելի վկայությունը. «Բայց ես գիտեմ … [և] հավատում եմ որ Դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին»:

Կանայք խաչի մոտ

Եկեք հիշենք այն բազմաթիվ վստահելի կանանց, ովքեր հրաժարվեցին լքել մեր թանկագին Փրկիչին այն ցավատանջ փորձառության ընթացքում, երբ Նա տառապում էր խաչի վրա և դեռ ժամեր անց արտոնություն ունեցան լինել Նրա փառահեղ Հարության վստահելի վկաների շարքում: Եկեք մոտենանք Նրան, նախապատրաստվելով և ճաշակելով Նրա քավիչ զոհաբերության խորհրդանիշներից ամեն շաբաթ հաղորդության արարողության ժամանակ, և երբ պահենք ուխտերը՝ ծառայելով ուրիշներին նրանց կարիքի դեպքում: Միգուցե այդ ժամանակ մենք կարող ենք լինել վստահելի կանանց, Հիսուս Քրիստոսի աշակերտների մի մասը, ովքեր կտոնեն Նրա փառահեղ վերադարձը, երբ Նա կրկին գա:

Փրկիչը Երկրորդ Գալստյան ժամանակ

Քույրե՛ր, ես վկայում եմ Երկնային սիրառատ Ծնողների, մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի և մեզ համար Նրա անսահման Քավության մասին: Ես գիտեմ Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախակարգված էր որպես Վերականգնման մարգարե: Ես գիտեմ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է և թարգմանվել է Աստծո զորությամբ: Մենք օրհնված ենք մեր ժամանակներում ապրող մարգարեով՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնով: Այս ճշմարտություններում ես վստահ եմ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 3.

  2. Ղուկաս 8.1–3, շեշտադրումն ավելացված է:

  3. Ղուկաս 24.22–23, շեշտադրումն ավելացված է:

  4. Անգլերենում certain բառն ունի երկրորդ իմաստ «մի քանի» կամ «ինչ-որ» իմաստը: Բայց վստահության, համարձակության և հավատարմության իմաստն է, որ ես կամեցել եմ շեշտադրել այսօր:

  5. Հովհաննես 4.29

  6. Հովհաննես 4.39

  7. Հովհաննես 11.21–22, 27, շեշտադրումն ավելացված է։

  8. Sես Jennifer Reeder and Kate Holbrook, eds., At the Pulpit: 185 Years of Discourses by Latter-day Saint Women (2017), 51–52

  9. Օգտագործվել է հեղինակի՝ Ջեննիֆեր Ռիդերի թույլտվությամբ, ով Եկեղեցու Պատմության բաժնում 19 դարի կանանց պատմության մասնագետ է։