2022
Տաճարը Տիրոջ տունն է
Հուլիս/օգոստոս 2022


Տաճարը Տիրոջ տունն է

Մի անգամ ինձ խնդրեցին աղոթել ցցի համաժողովին: Ես շատ մոտեցա խոսափողին և իմ աղոթքը շատ բարձր հնչեց։ Դա մի քիչ շփոթեցրեց ինձ, թեև ես գիտեի, որ մեր Երկնային Հոր համար ամենակարևորը մեր անկեղծությունն է, և ես իրականում պատրաստ էի կիսվել ավետարանի մասին իմ վկայությամբ՝ օգտագործելով հնարավոր ամենաբարձր խոսափողը, որպեսզի բոլոր մարդիկ լսեն, որ սա է ճշմարիտ Եկեղեցին, որ տաճարը Տիրոջ տունն է, և, որ ծառայելով մեր հանգուցյալ հարազատներին, մենք ստանում ենք փոխադարձ ներում, կարեկցանք և սեր, օրհնություններ և պարգևներ Աստծո կողմից: Երկրի վրա չկա մարդ, ով ընտանիք չունենա։ Տաճարի սուրբ զորությունները օգնում են վերամիավորել ընտանիքները: Հավերժական հարաբերությունները անկոտրում շրջան են ներկայացնում: Ես դրա մասին վկայություն ունեմ և ես գնահատում եմ այն, սնուցում եմ այն և միշտ պատրաստ եմ կիսվել դրանով:

Տպել