2022
Դու մենակ չես
Հուլիս/օգոստոս 2022


Դու մենակ չես

Կան պահեր, երբ կյանքը դժվարանում է, սակայն ուզում եմ իմանաք, որ դուք մենակ չեք: Մենք բոլորս ունենք եղբայրներ և քույրեր, և մեզ հետ է նաև Տերը, ով օգնում է մեզ: Նա մեզ թույլ է տալիս անցնել փորձությունների միջով, որոնք մենք կարող ենք հաղթահարել՝ իմանալով, որ մենք ուժեղ ենք:

Երբ ես դժվարություններ էի ունենում, ես գնում էի տաճար և շատ էի աղոթում ինձ անհանգստացնող բաների համար: Ամեն ինչ չէ, որ անմիջապես իր տեղն էր ընկնում, բայց իմ անհանգստության զգացողությունը թուլանում էր: Տաճարը Աստծո տունն է և Տերը հրաշքներ է գործում: Ես դա իսկապես գիտեմ և ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին: Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք գնալ տաճար մեր ընտանիքի անդամների, Եկեղեցու ընկերների և շատ ուրիշների հետ: Նախկինում կատարած տաճարային ճամփորդությունների ժամանակ ես ավելի լավ ճանաչեցի Եկեղեցու անդամներին, ձեռք բերեցի նոր ընկերներ, ավելին իմացա նրանց հոգևոր զարգացման մասին: Տաճարներում աշխատանք կատարելով՝ մենք շատ օրհնություններ ենք ստանում: Ես գնահատում եմ տաճարում անցկացրած յուրաքանչյուր պահը և ուզում եմ նորից ու նորից վերադառնալ այնտեղ: Ես գիտեմ, որ բոլոր զգացողությունները, որոնք մենք ապրում ենք այնտեղ, հաստատում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:

Տպել